o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարևոր փաստեր, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը

10.05.2020 11:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կարևոր փաստեր, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը

Այն, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, արդեն հայտնի է: Այս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել մի քանի կարևոր փաստ, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը: Ի վերջո, եթե դուք ծանոթանալով ընդունեք դրանք (այլ չփորձեք փոխել ձեր տղամարդուն), ապա ձեր սիրո տաճարի կառուցումը շատ ավելի հեշտ կընթանա, և այն շատ ավելի ամուր  կլինի:

5 թրենդային կոշիկ, որոնք 2020-ի ամռանը ձեր ոտքերը կդարձնեն կատարյալ

Նրա համար ավելի հեշտ է զանգահարել, քան հարյուրերորդ հաղորդագրությունը գրել

Մի վիրավորվեք անպատասխան հաղորդագրություններից: Տղամարդիկ հիմնականում չեն սիրում գրել: Նրանց համար ավելի հեշտ է զանգահարել և խոսել: Եվ եթե ձեր SMS-ին կամ սմայլիկին չեն պատասխանել, ապա դա դեռ դժգոհության առիթ չէ: Մի կարծեք, որ եթե նա ձեզ չի պատասխանում, ապա այլևս չի սիրում: Կամ մի փորձեք բացահայտել ոչ միանշանակ հարցերի պատասխանները: Նա զայրացած չէ կամ մեկ այլ կնոջով զբաղված: Նա պարզապես տղամարդ է: Այո, հարաբեևությունների սկզբում օրեր ձգվող նամակագրությունը բնական է: Նա հետաքրքրված է ճանաչել ձեզ և արագորեն շահել ձեր սիրտը: Իսկ հետո՝ հանդիպումն ու սրտանց խոսակցությունները շատ ավելի գերադասելի են, քան առցանց զրույցները:

600x580

Նա ցուցադրում է իր սերը, ոչ թե խոսում դրա մասին

Եթե նա իսկապես սիրում է ձեզ: Բառերը՝ դատարկ բան են: Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր կին համոզվում է դրանում: Իսկ ահա՝ հերոսական քայլերը բոլորովին այլ հարց են: Նա կարո՞ղ է ընդհատել գործերը և շեղվել դրանցից՝ ձեզ համար հազի դեղ բերելու համար: Դա՝ սեր է:

600x580

Նրա նպատակը ձեզ երջանկացնելն է

Սակայն․․․Նա կարող է չիմանալ, թե ինչպես դա անել: Հետևաբար, նրա փորձերը կարող են ձեզ երբեմն նյարդայնացնել: Այս իրավիճակի բանալին ազնիվ զրույցն է: Ոչ մի ակնարկ չի օգնի: Այստեղ դուք պետք է ասեք ուղիղ. ինչ եք ուզում, ինչ կարող է նա անել դրա համար, ինչպես կդառնաք աշխարհի ամենաերջանիկը, եթե այս ամենը տեղի ունենա: Մտածեք այս մասին, երբ կարծում եք, թե նա «ոչինչ չի հասկանում»:

600x580

Նա կանի ավելին, եթե գիտակցի, որ կարող է ձեզ կորցնել

Սա, իհարկե, մանիպուլյացիա է: Բայց եթե կարծում եք, որ այլևս այլ ճանապարհ չկա, օգտվեք դրանից: Պարզապես մի չարաշահեք: Այս հնարքը գործում է հարաբերությունների ողջ ընթացքում 1-2 անգամ: Իսկ «վթարային կոճակը» հարկավոր է սեղմել միայն արտակարգ իրավիճակներում:

600x580

Ազատությունը կարևոր է նրա համար

Որքան էլ նա պաշտի ձեզ, նրա ազատությունը սուրբ է: Երբեք մի արգելեք նրան հանդիպել ընկերների հետ, աշխատանքից հետո գնալ բար կամ ձկնորսության: Եթե վստահություն ցուցաբերեք, ապա նա միայն ձեզ ավելի շատ կսիրի:

600x580

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА