o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սասուն Միքայելյանը կա՛մ պիտի ասի՝ լավ եմ արել խփել եմ ու մանդատը դնի, կամ՝ ներողություն խնդրի. Դ. Մկրտչյան

10.05.2020 00:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սասուն Միքայելյանը կա՛մ պիտի ասի՝ լավ եմ արել խփել եմ ու մանդատը դնի, կամ՝ ներողություն խնդրի. Դ. Մկրտչյան

Անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ 2016-2019 թթ.-ին Արագածոտնի մարզի Երիտասարդ Երկրապահների միության նախագահ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ գրում է. «ԱԺ- ում կատարվածը հարիր չէր ժողովրդավարական երկրին: Սերժ Սարգսյանի կառուցած ժողովրդավարական Հայաստանը օր օրի վերածվում է նիկոլական բեսպրիդելի: Բնավ չեմ մեղադրում Սասուն Միքայելյանին, ինքս էլ նման ոճի մարդ եմ՝ կարամ հարձակվեմ թե՜ պատգամավորի, թե՜ դատախազի, թե՜ նախարարի, թե՜ վարչապետի վրա: Բայց գիտակցելով այդ ամենը՝ երբեք պատգամավոր չեմ դառնա, իսկ եթե դառնամ, ապա՝ պարտավոր եմ փոխել տեսակս: Ես մարդկային արժեքներով ապրող մարդ եմ, դա բոլորը գիտեն, բայց ժողովրդավարությանը վերաբերվում եմ որոշակի վերապահումներով:Չեմ թաքցրել երբեք, որ իմ տեսակիս հոգեհարազատ են 90-ան թվականները: Ես ճիշտ եմ համարում, որ Էջմիածնում պետք ա ասող լինեն Մանվելի նման տղերքը, Գորիսում՝ Խաչատրյան Սուրիկի (Լիսկայի) նման տղերքը, Ավանում՝Հայրապետյան Ռուբոյի նման տղերքը, Դավթաշենում՝ Ծաղիկ Ռուբոյի նման տղերքը… Հրազդանում էլ՝ Սասունի նման տղերքը: Իսկ Նիկոլ Փաշինյանը դե՜մ ա եղել տենց բաներին, պայքարել ա նման երևույթների դեմ, պատերազմ ա հայտարարել նման մարդկանց, իսկ էսօր… Բա ու՞ր մնաց Նիկոլի սկզբունքայնությունը:

Փոխվարչապետի ռեֆերենտն ազատվեց պաշտոնից

Ինչ վերաբերվում ա Էդմոն Մարուքյանին, ապա՝ նա իրոք կլասիկ պատգամավոր ա, և ժողովրդավարական Հայաստանի պառլամենտում պետք է լինեն իր նման մարդիկ: Ստեղծված իրավիճակում Սասուն Միքայելյանը կա՜մ պետք ա ասի՝ լավ եմ արել խփել եմ, մանդատը դնի ու դուրս գա (ես տենց կանեի), կամ պետք ա ներողություն խնդրի Էդմոն Մարուքյանից ու իրեն պահի ժողովրդավարական երկրին հարիր պատգամավորի պես: Դե իսկ Նիկոլ Փաշինյանը, պարզապես, խուսափեց Սասուն Միքայելյանի հետ բախվելուց և հերթական անգամ դավաճանեց իր սկզբունքներին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА