o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահազանգ՝ բոլոր ծնողներին եւ հանցագործության մասին հաղորդում

10.05.2020 00:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ահազանգ՝ բոլոր ծնողներին եւ հանցագործության մասին հաղորդում

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ զգուշացնում է բոլոր ծնողներին եւ ներկայացնում հաղորդում՝ հանցագործության մասին: Հ. Այվազյանը մասնավորապես նշում է. «Երեխաների շրջանում պղծությունների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արդեն ներկայացված է Ազգային ժողով վավերացման, սակայն կոնվենցիան դեռ չվավերացրած, այլասերումների ու պղծությունների քարոզիչներն արդեն անցել են գործի և կոնվենցիայի որոշ դրույթներ գործնականում արդեն կիրառում են։

Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան

Այն, ինչ տարիներ շարունակ զգուշացնում էինք այսօր արդեն իրականություն է դառնում։

ՀՀ իշխանության կողմից գործողությունների ազատություն ստացած այլասերումների ու պղծությունների քարոզիչներն անցել են գործի։ Նրանք ներխուժում են ընտանիքներ, իրենց պղծությունները քարոզում են անչափահաս երեխաներին, նպաստում են վերջինների բաժանմանը ծնողներից, երեխաներին ծնողների դեմ են հանում։

Ինչո՞ւ ՀՀ-ում COVID-ով մահացած անձանց հերձում չի իրականացվում.Մանրամասնում է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահը

2020 թվականի ապրիլի 21-ին այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող և քարոզչություն իրականացնող «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ կայքում հրապարակվեց տեղեկատվություն (https://ngngo.net/2020/04/21/dvlgbtarm/), որ 2020թ.-ի ապրիլի 21-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ տանից փախուստի է դիմել 11 ամյա Դ.Մ.-ն՝ իր սեռական կողմնորոշման հիմքով ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով և փորձել է ապաստան հայցել ընկերներից։

​​​​​​​Ես չեմ նեղանում, ես ասում եմ՝ թքեմ ձեր երեսին. Վահագն Չախալյան

Վերոհիշյալ ՀԿ-ի փաստաբանի հորդորով երեխան և իր ընկերները դիմել են ՀՀ ոստիկանություն։ Արդյունքում ոստիկաններն այցելել են նշված վայր և երեխային ու ընկերներին տարել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին։
Երեխան ոստիկանության համապատասխան բաժնում պնդել է, որ ցանկանում է հեռանալ ընտանիքից և ունենալ այլ խնամակալ, քանի որ հայրը, իր սեռական կողմնորոշման մասին իմանալուց ի վեր պարբերաբար ստուգում է իր հեռախոսային նամակագրությունները, հետևում զանգերին, ստիպում չշփվել ընկերների հետ, ովքեր նույնպես հանդիսանում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ և հաճախակի գործադրում է բռնություն։

ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական թիմ

Հիշեցնեմ, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված են նաև հոգեբանական և տնտեսական բռնության տեսակները։

Ուշագրավ է այն փաստը, որ ոստիկանների կողմից բաժին է հրավիրվել նաև տուժողի հայրը, որտեղ դաստիարակչական աշխատանքներ են տարվել երեխայի հետ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ հոր կողմից երեխայի նկատմամբ գործողությունները կրել են դաստիարակչական բնույթ և չեն պարունակել քրեական օրենսգրքով արգելված ֆիզիկական բռնության հատկանիշներ, ինչը և չի արձանագրվել ոստիկանների կողմից։

ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

Սակայն, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ փաստաբանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՄԻՊ աշխատակցի արագ արձագանքման արդյունքում, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համապատասխան, երեխայի հոր նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց՝ նախազգուշացում և երեխային տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր։

Ջրհեղեղ Եվրոպայի հարավում. զոհերի թվում երեխա կա (լուսանկարներ, տեսանյութ)

Վերոգրյալից ելնելով մի քանի հարցադրում.

1. Ի՞նչ կապ կա 11 տարեկան երեխայի, իր հնարավոր հասակակից ընկերների և ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քարոզով զբաղվող կազմակերպության միջև։ Որտեղի՞ց 11 տարեկան երեխան կարող էր իմանալ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ հեռախոսահամարը։

Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյան

2. Որտեղի՞ց է 11 տարեկան երեխան տեղեկացվել «սեռական կողմնորոշում» և «ԼԳԲՏ» տերմինների մասին։ Ակնհայտ է, որ երեխան ինքնուրույն դա անել չէր կարող և նրա հետ քարոզչական աշխատանքներ են իրականացվել։

Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

3. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ երեխայի հայրը թույլ չէր տալիս, որ երեխան շփվի ընկերների հետ, ովքեր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ են։

Սինանյանի, մի քայլից ավել մտածել չկարողանալու վտանգների մասին. Արշակ Սադոյան

Ովքե՞ր են երեխայի այդ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) «համայնքի» «ընկերները»։ Եթե երեխայի այսպես կոչված ընկերները չափահասներ են, ապա ի՞նչ քարոզչական աշխատանքներ են նրանք իրականացրել 11 տարեկան անչափահաս երեխայի հետ, վերջինին սեռական կողմնորոշման ընտրության հարցում ուղղորդելու նպատակով։

Ռուսները, ամերիկացիները, թուրքերը մեղավոր չեն, որ հայերն իրենց ձեռքով իրենց պատմությունն են ոչնչացնում. Նիկողոսյան

Եթե այդ 11 տարեկան երեխայի ԼԳԲՏ «համայնքի» «ընկերները» իր հասակակիցներն են, ապա դա նշանակո՞ւմ է, որ կա անչափահասների խումբ, որոնց հետ ևս քարոզչական աշխատանքներ են իրականացվում և որոնք հանդիսանում են միասեռականության, սեռափոխության, տրանսգենդերիզմի, այլ գենդերային ինքնության և այլ այլասերումների քարոզի թիրախ որոշակի կազմակերպությունների կամ անձանց կողմից։

ԱԱԾ աշխատակիցներ ներկայացողները ԱԱԾ-ից չեն եղել. ի՞նչ վտանգներ կարելի է սպասել

Երեխայի հետ կատարվածի քրեաիրավական գնահատականներով թող զբաղվեն իրավաբաններն ու իրավապահ մարմինները, իսկ երեխայի հոգեկան առողջության վրա միասեռականության քարոզի բացասական ազդեցություն թողնելու գնահատականներով՝ հոգեբաններն ու սեռաբանները։

Իրավական առումով ընդամենը նշեմ, որ ընտանիքները կազմաքանդելուն, երեխաների շրջանում անարգել այլասերումներ քարոզելուն, երեխաներին ծնողների դեմ տամադրելուն ուղղված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի (այսպես կոչված «ընտանեկան բռնության» մասին օրենք) մեխանիզմները Հայաստանում արդեն սկսել են գործել, ինչի մասին տեղեկացնում էինք դեռ մի քանի տարի առաջ։

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը

Երեխաներին պղծելու ու այլասերելու նպատակով տեղեկատվական-քարոզչական գործընթացը էլ ավելի համատարած և հիմնովին դարձնելու համար ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով վավերացման է ներկայացվել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ Կոնվենցիա), որի 2-րդ հոդվածում նշված է, որ տուժածների (կոնվենցիայի իմաստով տուժածները երեխաներն են) իրավունքների աշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն պետք է իրականացվեն առանց խտրականության՝ այդ թվում անկախ սեռական կողմնորոշումից։

Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները

Այս հոդվածով կոնվենցիայի հեղինակները փաստում են, որ իբր կան նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, ինչը կեղծիք է։ Այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխա լինել չի կարող։ Երեխային սեռական այլասերումներին կարելի հասնցել միմիայն նպատակային ուղղորդող քարոզչական աշխատանքներ իրականացնելու միջոցով։

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ պետք է ստանան նաև համապատասխան սեռական դաստիարակություն։ Քանի որ կոնվենցիայում ամրագրված է, որ կարող են լինել նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, հետևաբար այդ սեռական դաստիարակության ծրագրերը տարրական և միջնակարգ դպրոցներում պետք է ներառեն նաև տեղեկատվություն միասեռականության և դրան վերաբերվող այլ թեմաների մասին, այդ թվում նաև սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը ընտրելու իրավունքի մասին։ Երեխաների համար նախատեսված այդ սեռական դաստիարակության դասընթացները պետք է ներառեն նաև տեղեկատվություն այն մասին, որ այլ սեռական կողմնորոշումը և գենդերային ընտրությունը նորմ է, այլ ոչ թե այլասերում։

Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)

Դիմում եմ ՀՀ Ոստիկանությանը, որպեսզի այս գրառումը ընդունվի նաև, որպես հանցագործության մասին հաղորդում, 11 տարեկան երեխայի և իր հնարավոր հասակակից ընկերների կապը «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ հետ պարզելու և երեխաների նկատմամբ սեռական բնույթի քարոզչական աշխատանքների կատարման հանգամանքները պարզելու նպատակով։

Ապազգայինները համակարգված աշխատում են՝ լծված պետականաքանդ գործին, Հայաստանը վերածելու փորձադաշտ-տարածքի. Գևորգ Գևորգյան

Վերոգրյալ դեպքի մանրամասները պարզելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանություն»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА