o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայիսի 10-ին նշվում է ամենապայծառ ու բարի տոներից մեկը` Մոր օրը

10.05.2020 10:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մայիսի 10-ին նշվում է ամենապայծառ ու բարի տոներից մեկը` Մոր օրը

Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Չինաստանի եւ Ճապոնիայի շատ երկրներում նշվում է ամենապայծառ ու բարի տոներից մեկը`Մոր օրը, գրում է Calend.ru-ն:

Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է

Այս տոնը ավելի քան 100 տարեկան է։ Թեեւ Մոր օրը տոնելու ակունքները, հնարավոր է, պետք է փնտրել գարնան տոների շարքում, որոնք անտիկ Հունաստանի բնակիչները նվիրում էին Ռեյին՝ մեծն աստված Զեւսի մորը։ 1600 թվականից սկսած՝ Անգլիայում հայտնվել է Մայրական կիրակիի տոնակատարության ավանդույթ։ Այդ օրը, որը Պահքի չորրորդ կիրակ օրն է ընկնում, մայրերին մեծարում էին։ Ու նաեւ այդ օրը չէր կարելի աշխատել, պետք էր պարտադիր ծնողներին այցելել։

 

Այսօրվա Մոր օրվա պատմությունն այսպիսին է։ 1907թ․ արեւմտյան Վիրջինիայից երիտասարդ ամերիկուհի Աննա Ջարվիսը հանդես է եկել մայրերին մեծարելու նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իր մոր, ով վաղաժամ հեռացել էր կյանքից։ Աննան նամակներ էր գրել պետական հաստատություններին, օրենսդրական մարմիններին, հանրահայտ մարդկանց՝ առաջարկելով տարվա մեջ մեկ օրը նվիրել մայրերի մեծարմանը։

Նրա ջանքերը հաջողությամբ են պսակվել՝ 1910թ․ Վիրջինիա նահանգը առաջինն է ճանաչել Մոր օրը՝ որպես պաշտոնական տոն։ 1912թ․ ստեղծվել է Մոր օրվա միջազգային ասոցիացիա՝ այդ օրվա գիտակցական նշումը տարածելու նպատակով։ Թեեւ, ըստ էության, սա հավերժության տոն է, սերնդեսերունդ մեզնից յուրաքանչյուրի համար մայրիկը ամենագլխավոր մարդն է։

1914 թվականից այս տոնը պաշտոնական կարգավիճակ է ստացել ԱՄՆ-ում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА