o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսը կանհետանա առանց պատվաստանյութի. TACC

10.05.2020 18:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսը կանհետանա առանց պատվաստանյութի. TACC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսը, վերջին հաշվով, կանհետանա առանց պատվաստանյութի: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

Դոնալդ Թրամփը վիրավորել է Գերմանիայի կանցլերին և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին

«Այս ամենը կարող է անհետանալ առանց պատվաստանյութի: Հուսով եմ՝ որոշ ժամանակ անց մենք դա չենք տեսնի: Հավանական է, որ հաջորդ տարվա ընթացքում կլինի բռնկում, սակայն, ինչպես շատերն են ասում, մենք կկարողանանք այն մարել»,- ասել Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ իր խոսքերը հիմնված են բժիշկների ասածների հիման վրա, որոնք պնդում են, որ վարակը կանհետանա, սակայն դա չի նշանակում, որ դա տեղի կունենա աշնանը կամ դրանից հետո:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 80 000 մարդ, վարակված է 1,3 մլն-ից ավելին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА