o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՃՇՀԱՀ դեկանի ժ/պ-ն պահաջեց անբավարար գնահատականները փոխել դրականի՝ պատռելով քննական տեղեկագրերը.45 տարվա դասախոսը ահազանգում է

10.05.2020 14:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՃՇՀԱՀ դեկանի ժ/պ-ն պահաջեց անբավարար գնահատականները փոխել դրականի՝ պատռելով քննական տեղեկագրերը.45 տարվա դասախոսը ահազանգում է

<<Իրավունք>> թերթի խմբագրություն դիմում-ահազանգ է ուղարկել շուրջ 45 տարի մանկավարժությամբ զբաղվող  ՃՇՀԱՀ վաստակաշատ՝ «Համակարգերի վերլուծությու և գործողությունների հետազոտում» (ՀՎԳՀ) և «Համակարգերի մոդելավորում» (ՀՄ) առարկաների դասախոս ԱՐՏԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Պարոն Մարգարյանը իր ողջ աշխատանքային կենսագրության տարիներին եղել է սկզբունքային, այն է՝ անբավարար գիտելիքներով ուսանողին նշանակել է անբավարար, եւ հակառակը, կոնֆլիկտներ երբեք չի ունեցել: Ղեկավարության հետ առաջացած հարցերն էլ լուծվել են փոխըմբռնման միջավայրում:

«Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին

Սակայն, ինչպես պարոն Մարգարյանն է պատմում.

-Իրադրությունը կտրուկ փոխվեց նորանշանակ դեկանի ժ/պ Մ.Գրիգորյանից նշանակումից հետո: Մասնավորապես, երբ  ՀՄ առարկայի քննությունից ինը ուսանողներից միայն մեկը ստացավ դրական գնահատական: Դեկանի ժ/պ-ն պահաջեց անբավարար գնահատականները փոխել դրականի՝ պատռելով քննական տեղեկագրերը, որը անախադեպ երևույթ է ցանկացած ուսումնական հաստատության համար: Դժվար է պատկերացնել որևէ բուհում, որ ինչ որ փոքր պաշտոնակատար պատռի դասախոսի գնահատականներով քննական տեղեկագրերը, փոխրինելով ամբիոնի վարիչի դրական գնահատականներով տեղեկագրերով: Հակիրճ նկարագրեցի միայն մեկ դեպքի մասին: Նշեմ՝ պատռված քննական տեղեկագրերիը տարբեր խմբերում հինգն են:

Անօրինականությունների նման դեպքեր քիչ չեն: Նկարում պատռված քննաթերթերից մեկը.

պատռված քննաթերթիկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչո՞վ է դեկանի ժ/պ շահագրգռված բացասական գնահատականը դրականով փոխարինելուն: Սկզբնական շրջանում ինձ թվում էր ինքնահաստատվելու, դիրքերը ամրապնդելու հարցեր կան, սակայն ծնաղների զանգերից և դեկանի՝ այդ ուսանողների համար ակտիվ միջամտությունից հասկացա, որ դա սիրուն աչքերի համար չի արվում: Դեկանը ով ռեկտորի նշանակածն է՝ անօրինական ճանապահներով, քանի որ օրինական ճանապահ չկա, ամեն կերպ ցանկանում է պաշպանել դեկանին արդարացնելով իր նշանակումը:

ԿԳՄՍ նախարարություն ուղղված իմ դիմումների պատասխանները խիստ անբավարար են: Չկա ոչ մի գործնական քայլ:

Ռեկտորի կողմից շահագրգռվածության հարցը: Լավատեղյակ լինելով ռեկտորի գործնեության ոճին՝ համոզված եմ նրա ակտիվության պատճառներիը դեկանին պաշպանելն է և ինչու չէ՝ չի բացառվում սիրուն աչքերի սկզբունքը:

 Ինչպես եմ տեսնում խնդրի լուծումը: Եթե կա ճշմարտություն, ինչպես պնդում է վարչապետը օրենքի երկիր կառուցելու իր ելույթներում, ապա անօրինականությունները պետք է ուղղվեն և պատասխանատուները պատժվեն: Հակառակ դեպքում կհամոզվեմ, որ ապրել ենք և շարնակում ենք ապրել անօրինական երկրում:

 

Հ.Գ. Հավելենք, որ 45 տարվա վաստակաշատ դասախոսի մոտ պահպանվում են բոլոր փաստաթղթերը՝ հիմնավորելու ռեկտորի, ամբիոնի վարիչի, դեկանի, ռեկտորի կազմավորած հանձնաժողովի անհիմն և անօրինական լինելը վկայող փաստերը:

<<Իրավունքը>> հետեւողական է լինելու խնդրին եւ առաջիկայում կանդրադառնա հնարավոր զարգացումներին:

Ներկայացրեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА