o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ահազանգում եմ բացահայտ մանկապղծության դեպքի մասին. Մարինա Խաչատրյան

10.05.2020 15:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
​​​​​​​Ահազանգում եմ բացահայտ մանկապղծության դեպքի մասին. Մարինա Խաչատրյան

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ դիմել է հայ ազգի գոյությամբ, իրենց երեխաների կյանքով ու առողջությամբ մտահոգ հայրենակիցներին՝ մասնավորապես նշելով. «Օրեր առաջ ՀՀ Ոստիկանություն է դիմել 11 տարեկան տղա, ով բողոքել է իր հոր դեմ այն բանի համար, որ հայրն իրեն արգելում է շփվել ԼԳԲՏ համայնքի հետ։ Մասնավորապես նշվում է, որ 11 տարեկան տղա երեխան այդ համայնքի ներկայացուցիչ է։

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ոստիկանությունը եւ ՄԻՊ-ը սկսել են զբաղվել երեխայի ընտանիքով, ու ոչ ոք հարց չի տվել, թե ինչպե՞ս է 11 տարեկան երեխան դարձել այդ պիղծ բանդայի ներկայացուցիչ, ով կամ ովքեր են նրա հետ ունեցել սեռական հարաբերություն։ Ինձ մոտ հարց է առաջանում, թե այս կառույցներն ինչո՞ւ են աչք փակում ակնհայտ մանկապղծության վրա, որը Հայաստանում տեղ չունի։

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

Պատրաստվում եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին եւ պահանջել պարզել, թե ինչպես է 11 տարեկան տղա երեխան հայտնվել այդ հանցավոր համայնքի շրջանակներում եւ թե ովքեր են Հայաստանում զբաղվում մանկապղծությամբ։

Կոչ եմ անում բոլոր մտահոգ հայերին անդրադառնալ այս թեմային, արտահայտել իրենց դիրքորոշումը եւ իրենց տեսանկյունից դիմել իրավապահ կառույցներին»:

Իրավապահ համակարգն օր առաջ պետք է վերադարձնել օրենքի դաշտ. ուղղորդված ցուցումները պետք է անմիջապես դադարեցվեն.Երվանդ Վարոսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА