o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ վարկային կազմակերպություններին»․ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում ԿԲ-ի դիմաց

11.05.2020 15:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«Ոչ վարկային կազմակերպություններին»․ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում ԿԲ-ի դիմաց

Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 11-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին։

«Մեր շարժումը կոչվում է «ոչ թալանին», «ոչ վարկային կազմակերպություններին»։ Մեր պայքարը կենտրոնական բանկի դեմ է, բանկային համակարգի դեմ է, իրենց կողմից լիցենզավորված վաշխառու կազմակերպությունների դեմ է։ Պահանջում ենք, որ միանշանակ զրկեն այն կազմակերպություններին, որոնք արտակարգ դրության ժամանակ զանգել են մարդկանց, հաշվի չեն առել ժողովրդի ծանր վիճակը, իրենց մենակ փողն է հետաքրքրել, չեն մտել քաղաքացու դրության մեջ։ Քաղաքացին ասում է՝ ինձ այդպիսի կազմակերպություն պետք չի, որ ընկնեմ նեղ դրության մեջ, ինձ մեջքից հարվածի։ Ինձ այնպիսի կազմակերպություն է պետք, որ որ ես ընկնեմ ծանր դրության մեջ, ինձ օգնի։ Սա ազգի փրկության խնդիրն է։ Կարանտինի օրերին հոգեբանական ճնշումները չհաշված, վարկային կազմակեպությունների կողմից նույնպես մարդկանց նկատմամբ հոգեբանորեն ճնշումներ են եղել։ Տոկոսները բարձր դրել են, խաբելով մարդկանց տանում են այնտեղ, ասում են՝ 14 տոկոսով վարկ ենք տալիս, բայց 14 տոկոսով վարկ չկա»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը։

Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան

Ակցիայի մասնակիցներն այս պահին պանաջում են հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ՊԲ-ի դիմաց․ «Մենք վաղն էլ մյուս օրն էլ, ամեն օր էլ գալու ենք այստեղ։ Մարզերից էլ են գալու, քաղաքից էլ են գալու, մենք էստեղ նստելու ենք, քնելու ենք, էստեղ ապրելու ենք, չենք գնալու»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА