o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյադայաստան

11.05.2020 14:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Գյադայաստան

Նիկոլի հեղաշրջումից հետո  մեր չքնաղ երկիրը օր օրի  մի տեսակ  մանրանում  ու կորցնում է իր  հմայքը, համն ու հոտը: Գյադաների ձեռքն ընկած պետությունը ոչ միայն ինքն է քայքայվում, այլեւ քայքայում է մարդկանց, հանրությունը, հասարակական հարաբերությունները, արժեհամակարգը, մշակույթն ու տնտեսությունը:

ԳՅԱԴԱՅԱՍՏԱՆ (2-րդ թողարկում)

Այս խորագրի ներքո մենք ներկայացնելու ենք չոր փաստեր «գյադայաստանի» վերածված  պետությունում կատարվող ապօրինությունների, թալանի ու քայքայման գործընթացի վերաբերյալ:

4 օր է, ինչ պատասխանատվության չի ենթարկվում մի շարք ԶԼՄ-ների հանդեպ հաշվեհարդարի սպառնալիքներ եւ խուլիգանական արարքներ թույլ տված Սերոժ Բարսեղյանը, որը Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայրն է, Սյուզաննա Բարսեղյանը նույնպես չի կրել որեւէ պատասխանատվություն:

55 օր է, ինչ Արսեն Թորոսյանը չի կատարում դատարանի վճիռը եւ չի կրում դրա համար որեւէ պատասխանատվություն: 

7 օր է, ինչ Նիկոլը  պարզաբանում չի տալիս իր հասցեին  Միքայել Մինասյանի հնչեցրած պետական ռեկետի եւ քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքների վերաբերյալ:

13 օր է, ինչ Նիկոլը պարզավբանումներ չի տալիս Ռուսաստանում Հայաստանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ կալանավորելու վերաբերյալ, ինչը կապվում է իր ընտանիքի հետ:

1.5 տարի է, ինչ առամց դատի բանտում է գտնվում քաղբանտարկյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

32 պատգամավոր եւ նախարար մասնակցել են ուրբաթ օրը Աժ-ում տեղի ուենցած ծեծկռտուքին եւ հայհոյախառը հրմշտոցին: Մարուքյանին հետեւից հարվածողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն էր՝ Նիկոլ Փաշինյանի քավորը:

46 մարդ մահացել է եւ 3392 մարդ վարակվել է կորոնավիրուսով` իշխանությունների  ապիկայության կամ դիտավորության հետեւանքով:

166 հազար հեկտարով ՀՀ -ում նվազել են ցանկատարածությունները Նիկոլի հեղաշրջումից հետո:

10000 մարդով  նվազել է Հայաստանի ազգաբնակչությունը Նիկոլի իշխանության օրօք, որից 6100մարդով` 2019 թվականին:

94 միլիոն դրամ պարգևավճարներ են բաժանվել 2020թ. առաջին եռամսյակում ԿԳՄՍՆ-ում

2 մլրդ դրամ գումար պակասել է զինվորների աջակցության հիմնադրամից:

21 օր է, ինչ Նիկոլը չի պարզաբանում Լավրովի Արցախի վերաբերյալ հայտարարությունը:

79 կողմ ձայնով ընդունվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА