o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

12.05.2020 15:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 12-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА