o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարկամիտ ԱԺ և քաղաքական հարաբերություններ. Արտակ Զաքարյան

12.05.2020 15:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Դատարկամիտ ԱԺ և քաղաքական հարաբերություններ. Արտակ Զաքարյան

Ինչպես և կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության: Ոչ միայն դատարկության, այլ նաև գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ Նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետևողական ոչնչացմանը՝ նույնիսկ ոզնիներին է հայտնի:

Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

Նիկոլը Փաշինյանը և “Իր քայլը” մեծամասնությունն ակնհայտորեն չունեն որևէ հայտարարված գաղափարախոսություն: Ավելին, նրանք հայտարարությամբ մերժել են “իզմեր” ունենալը: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ: Որովհետև դա վերապահված չէ իրենց, այլ հանդիսանում է այսպես կոչված հեղափոխության “տերերի” մենաշնորհը: Նրանք են որոշում, թե ե՞րբ և ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իսկ այնտեղ, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական գաղափարներն ու օրակարգերը՝ կլինի մեծ դիմակահանդես-շոու:

Նայեք Ազգային ժողովին, ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաված այդ հարցով (բացառությամբ մի քանիսի, որոնք որևէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության և զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА