o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՄԱՀԸ, ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ԱԽՈՌ

12.05.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՄԱՀԸ, ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ԱԽՈՌ

Ազգային ժողովը երկուշաբթի իր աշխատանքը սկսեց նրանից, որ քվեարկեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ` 12: Կողմ էին քայլասերվածները, գումարած Արման Բաբաջանյան:

ՀԱԿԱՀԱՅ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԱՄ` ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՐԱՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

Փաստորեն, օրենքի ուժով ամրագրվեց մի փաստաթուղթ, որը պարտավորեցնում է կրթական համակարգին ամենակրտսեր տարիքից պղծություններ սովորեցնել երեխաներին, այդ թվում եւ` ծանոթացնել ԼԳԲՏ-ի հետ: Եվ եթե Արցախի հարցում Նիկոլն անընդհատ ստախոսելով` առաջ է տանում «կարգավորման» փուլային տարբերակը, ապա սույն փաստաթուղթը տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի փուլային տարբերակն է: Ավելին` դրա տակ կանխավ փոփոխվել են նաեւ այլ օրենքներ: Այսպես, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի փոխանցմամբ. «Նախկին քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն էր սահմանված` մինչեւ 16 տարեկան կամ արբունքի չհասած երեխաների հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության համար: Հետագայում, հիշյալ կոնվենցիայի դրույթների հենքով (18-րդ հոդված) օրենսգրքում կատարվեցին մի շարք «հեռանկարային» փոփոխություններ, որոնցից արտառոցը, թերեւս, այն էր, որ դրանով արդեն հանվեց պատասխանատվությունն այն անձանց համար, որոնց 18 տարին դեռ չի լրացել, թեպետ` 16 տարեկան անձն արդեն քրեական պատասխանատվութան սուբյեկտ է: Ասել կուզի` օրինակ 17-ից մինչեւ 18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասն արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած դիցուք 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում, սեռն էլ նշանակություն չունի), եւ իր արարքը չի համարվի անգամ զանցանք»: «Մնում է, օրինակ` անչափահասի ծնողին խելամիտ բացատրություն տաք, թե այդ ինչ տրամաբանությամբ է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում հակառակ արդյունքի` երեխաների այսպիսի անպաշտպան վիճակի: Ուշ չէ, գոնե նախաձեռնեք, որպեսզի շրջանառության մեջ դրված քրեական օրենսգրքի նախագծում վերանայվեն հիշյալ կարգավորումները»:

ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ԱԺ` ՎՏԱՐԱՆԴԻ ԱԺ ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԱԺ

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն էլ շեշտում է մի շատ վտանգավոր հանգամանք` մեր օրենսդրությունում առաջին անգամ ամրագրվում է սեռական կողմնորոշման կատեգորիան, այսինքն` ԼԳԲՏ-ներն ու այլ այլասերվածները ստանում են առանձին իրավական պաշտպանություն: Իսկ ռազմական գործիչ, լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանն ավելի մատչելի բառապաշարով մեկնաբանեց, թե ինչ պիղծ բան է ընդունվել. «Այ ադրբեջանասեր հարամզադե, մեկ առ մեկ` կոնվեցիաներդ հայտնվելու են համապատասխան տեղումդ, պատրաստվի՛ր... Դավաճանություն ազգային գենոֆոնդի եւ սերունդների դեմ... Նիկո՛լ, սա է հաջորդ գրքիդ թեման, շատ ժամանակ ես ունենալու գրելու... Ընդունելով Լանզարոտեի կոնվենցիան` սրանք կանաչ լույս վառեցին Ստամբուլյան կոնվենցիա չարիքի առջեւ: Սա կանաչ լույս է Նիկոլի գովերգած հայ ավանդական ընտանիքի մայր լեզբիների առջեւ, Նիկոլի հովանավորյալ սեռափոխված մելերի առջեւ, մանկապիղծ, գենապիղծ քաղաքականության առջեւ: Այս կոնվեցիայից հետո Նիկոլի թիմը լծվելու է գրանտային ծրագրերով այս կոնվենցիայի արմատական տարածմանը դպրոցներում եւ կրթական հաստատություններում: Ամբողջ թափով փորձելու են անցնել գործի»:

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ», ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Իսկ թե ինչպես բնութագրել այդ պղծությունը վավերացրած թիմին` անդրադառնալով սորոսական մանդատավոր Գայանե Աբրահամյանի ճղճղոցներին, բանաձեւել է քաղաքացիական ակտիվիստ, «Առաջինը` Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Աննա Մկրտչյանը. «Իսկ զավթիչների ու արժեքների ավերիչների Ձեր դեսից-դենից ձեւավորված հավաքույթի պղծություններն էլ բոլորիս աչքի առաջ են, իսկ մնացածն էլ ցույց կտա ժամանակը: Նիկոլի շուրջը հավաքված ու պատահմամբ մի տեղում ժողված այսքան դատարկություն հավաքելն էլ է իրապես բարդ»:

Ի՞նչ է թաքցնում փոխնախարար Խաչատրյանը

 

«ՉԱՓԱԼԱԽԸ»` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Իսկ պղծագույն կոնվենցիան վավերացնելուց հետո քայլո պատգամավորները ձեռնամուխ եղան այնպիսի քննարկմանն, ինչպիսին է ծեծը իշխանության եւ ընդդիմության հարաբերություններում: Հիշեցնենք, որ թեման սկսվեց Շուշիի ազատագրման տարեդարձին` մայիսի 8-ին, Սասուն Միքայելյանի հարձակումով Էդմոն Մարուքյանի վրա, որը վերածվեց մեծ ծեծկռտուքի, եւ որի ընթացքում նաեւ Նիկոլի քավորը փայլեց Մարուքյանին թիկունքից թաքուն հարվածելու «սխրանքով»: Եվ այդ ամենը` Նիկոլի ներկայությամբ: «Նախկին հանցագործ» իշխանությունների օրոք անհնարին էր պատկերացնել, որ երկրի ղեկավարի ներկայությամբ պատգամավորները ոչ միայն բոքսեն զմիմյանս, այլ նույնիսկ լեզվակռիվ անեն: Եթե միջադեպեր լինում էին, ապա նիստերի դահլիճից դուրս (զորօրինակ` Արտաշես Գեղամյամի` Նիկոլին հասցրած հայտնի «հայրական ապտակը»): ՀՀԿ-ականները բռունցքներին ազատություն չէին տալիս` Նիկոլի եւ այլոց նույնիսկ ամենալկտի եւ սադրիչ խոսքին ի պատասխան: Իսկ նիկոլականները բռնություն գործադրեցին անգամ Էդմոնի պես «մեղմ», «կլասիկ» ընդդիմության հանդեպ: Նիկոլն էլ դա արդարացրեց, ավելին` ԼՀԿ-ին սադրիչ անվանեց, իսկ «նախկինների» վրա էլ շառ արեց, որ իբր անընդհատ սպառնում են, անգամ սպառնում են քայլո պատգամավորուհի բռնաբարել... Գլխիդ ձյուն գա: Փաստացի Նիկոլը «դաբրո» տվեց բոլոր տեսակի «հեղափոխական» բռնություններին` ԱԺ-ով սկսած, փողոցով վերջացրած: ՔՊ-ին կարելի է ծեծել ԼՀԿ-ին, ԼՀԿ-ն էլ նույնիսկ սուր խոսքի իրավունք չունի: Նիկոլին կարելի է սպառնալ, որ կսնանկացնի ցանկացածին, մինչդեռ ՀՀԿ-ի օրոք ոչ քիչ թվով ընդդիմադիրներ հանգիստ հարստանում էին: Իսկ հիմա նախագահ Արմեն Սարգսյանը, աչքի առաջ ունենալով Սասունի «չափալախը», շտապեց ստորագրել գույքի բռնագանձման օրենքը... «Հեղափոխության պահապաններ» կոչեցյալները անպատիժ սպառնում են «բոլորի հարցերը լուծել», իսկ երբ ընդդիմադիր ակտիվիստը հրապարակավ համարժեք պատասխանում է, նրան ձերբակալում են: Հասել է նրան, որ արդեն ինչ-որ լակոտներ համարձակվում են զանգահարել խմբագրություններ եւ սպառնալիքներ թափել: Հա, իսկ վերջում` Ալեն Սիմոնյանի մտքի գոհարը: Ըստ նրա` նախկին իշխանությունների օրոք եթե որեւէ մեկը ծաղրեր երկրի ղեկավարին, ապա այնքան կծեծեին, որ «էշին քեռի կկանչեր»: Հետաքրքիր է, քանի՞ անգամ են Ալենը կամ Նիկոլը ՀՀԿ-ի օրոք «էշին քեռի կանչել»: Կարճ ասած` լրիվ համը հանեցիք: Պահակախումբը հոգնել է...

ԹՂԹԱԽԱՂԻ ԲԱՌԱՊԱՇԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА