o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.05.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Վետո» նախաձեռնության ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ հրապարակել էր հետեւյալ կարճ տեսքտը. «Կարճ ասեմ կապիտուլյացիայի ժամկետը եւ պայմանները. 1. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի հրաժարական: 2. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի դստեր` Արփենիկ Մարությանի ավագանուց հրաժարական: 3. Ցեղասպանության թանգարան հիմնադրամից սորոսական Հրանուշ Խառատյանի հրաժարական: 4. Թուրք ժողովրդի մեծ բարեկամ Գանդիի արձանի Երեւանում տեղադրման չեղարկում: Պահանջների կատարման ժամկետ 13.05.2020թ.: Պահանջների բոլոր կետերը նշված ժամկետում չկատարելու դեպքում իմ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը մնում է փողով թուրք ներողների, Ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառողների վրա: Նեղանալ չլինի, մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի»: Բնականաբար, տեքստում շարադրված ե՛ւ պահանջները, ե՛ւ մոտեցումները միանգամայն բխում են ազգային պետական շահից: Բայց հիմա տեսեք, թե ինչ զարմանալի շարունակություն է դա ունեցել` բոլոր անձինք, ում հրաժարականը պահանջել է Մալյանը, ոստիկանություն են դիմել, իբր նա իրենց սպառնում է բռնությամբ: Զարմանալի է, հիմա հրաժարականի պահա՞նջն է համարվում բռնության  սպառնալիք, թե՞ նշյալ անձինք միանգամայն համաձայն են, որ իրենք փողով թուրք ներող են եւ Ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառող:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԼՀԿ խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ հայտարարություն է տարածել իրական բռնության մասին, որը տեղի էր ունեցել բոլորիս աչքի առաջ ուղիղ եթերում եւ Նիկոլի ներկայությամբ. «Բռնությունն արդարացվեց` փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ: Ցավո՛ք, վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»` այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ: Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը: Ավելին, սեփական սխալներն ընդունելու եւ զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ: Վստահ ենք, որ բոլոր ողջախոհ մարդիկ ի վիճակի են դիտել միջադեպի տեսագրությունները եւ համապատասխան հետեւություններ անել: Տեսնել, թե ովքեր էին սադրանքի իրական հեղինակները, ովքեր էին ընդդիմախոսներին «սրիկա» եւ «բութ» անվանողները եւ «գլուխը ցխել» ու «վիզը կտրել» սպառնացողները»: Սակայն միանգամայն  ճիշտ արձանագրում կատարելով` տիկին Սամսոնյանը զարմանալիորեն հանգում էր լրիվ սխալ եզրակացության. «Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարները, արժեքներն ու սկզբունքները»: Ախր, այ քո հոգուն ղուրբան, ի՞նչ հեղափոխություն, ի՞նչ հռչակված գաղափարներ, արժեքներ ու սկզբունքներ: Մի՞թե ակնհայտ չէ, որ երկու տարի առաջ տեղի ունեցածը սոսկ թափթփուկների պետական հանցագործություն էր` իշխանազավթում:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, «բութ» եւ «սրիկա» բնորոշումներն օգտագործողը ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆՆ էր` այն Բաբկենը, ով Պողոս անունով հարեւան ունի: Իսկ այդպես նա բնորոշել էր այն մարդկանց, ովքեր անթույլատրելի են համարում բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները ապօրինաբար գործադիր իշխանությանը փոխանցելը: Դե ինչ ասես, ժամանակին` «նախկինների» օրոք Բ. Թունյանը հեղինակավոր տնտեսագետի համարում ուներ, սակայն հիմա նա ամբողջովին հավասարվել է սովորական քայլասերվածներին, որոնք եթե ոչ բոլորն են բութ, ապա սրիկա են անխտիր: Եվ եթե փողոցային ծակուծուկից ԱԺ եկածները սահմանադրական կարգի վերականգնումից հետո նորից կվերադառնան իրենց ծակերը, ապա Թունյանը չպետք է հույս ունենա, որ նորից ընունելի կդառնա:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА