o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուզում եմ հուսալ, որ Աննա Դանիբեկյանի մեջ դատավորի առաքելությանը բնորոշ ձայնն ավելի բարձր կլինի. ՀՀ նախկին վարչապետ

13.05.2020 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ուզում եմ հուսալ, որ Աննա Դանիբեկյանի մեջ դատավորի առաքելությանը բնորոշ ձայնն ավելի բարձր կլինի. ՀՀ նախկին վարչապետ

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ այսօր կհրապարակվի դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետները (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Կարեն Կարապետյան եւ Անուշավան Դանիելյան) հանդես էին եկել անձնական երաշխավորությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

- Պարոն Հարությունյան, ի՞նչ սպասումներ ունեք դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա որոշումից:

Սպասելիքներս կարելի է դիտարկել ե՛ւ տարակուսանքի հարթության մեջ, ե՛ւ դրական իմաստով: Ուզում եմ հուսալ, որ, այդուհանդերձ, Աննա Դանիբեկյանի մեջ դատավորի առաքելությանը բնորոշ ձայնն ավելի բարձր կլինի, ավելի պատասխանատու ինքն իրեն կզգա եւ կառաջնորդվի բացարձակապես օրենքի եւ իրավունքի տառով: Թեպետ գիտեմ, որ դժվար է լինելու, շատ լավ հասկանում եմ, որ նա կին է, որը հայտնվել է կամ գտնվում է, հավանաբար, բավականին լուրջ ճնշման տակ: Օրինակ, ես ավելին չեմ սպասում Աննա Դանիբեկյանից, պետք էլ չի սպասել, դատավորը մեկ խնդիր ունի՝ ծառայել օրենքին ու իրավունքին եւ առաջնորդվել այդ իրավունքի պահանջով: Սա ավելին է, քան սեփական խիղճը: Անկեղծ պետք է լինենք եւ ասենք, որ, փաստորեն, մենք կանգնած են բավականին պատասխանատու ջրբաժանին: Խոսքս վերաբերում է նրան, թե ՀՀ քաղաքացիներս, ՀՀ ազգաբնակչությունը, պատասխանատուները գիտակցո՞ւմ են իրավական պետություն դառնալու անխուսափելի անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Սա լուրջ խնդիր է, եւ հիմա այս դատավարությունը նաեւ այդ հարցի պատասխանն է տալու: Այս դատավարությունն ըստ էության պատասխանելու է՝ մենք գիտակցո՞ւմ ենք ժողովրդավարական, իրավական պետություն լինելու, դառնալու պատմական հրամայականը: Այստեղ թող բարձրագոչ չթվա, բայց նաեւ Աննա Դանիբեկյանը կարող է ունենալ իր շատ պատասխանատու դերակատարումը: Անկասկած, պետք է փաստենք, որ իրավական պետության կայացման ճանապարհը հարթ չէ, եւ պետք է  գիտակցենք, որ այդ ճանապարհը լի է տարբեր տեսակի խոչընդոտներով, երբեմն նաեւ պսեվդոիրավական խոչընդոտներով: Եվ խնդիրը հենց դրանում է, որ հենց Աննա Դանիբեկյանն ու իր գործընկերները պետք է սահմանադրական կարգի պահպանման առաքյալները լինեին:

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

Ի՞նչ նկատի ունեք:

Սահմանադրական կարգն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական պետություն է, որը հարգում է իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը, որում մարդը գերագույն արժեք է, եւ իր իրավունքը գերակա է: Հիմա Աննա Դանիբեկյանը հոժարակամ զինվորագրվել է իրավական պետություն կայացնելու իշխանության թեւեից մեկի գործառույթին, նա կամավոր ստանձնել է դատավորի առաքելությունը, որովհետեւ դատավորը պաշտոն չէ, այլ ՝ առաքելություն, հետեւաբար պետք է իր իսկ կամավոր ընտրությամբ այդ պատասխանը հնչեցնի: Կանի՞, ուրեմն՝ կարող ենք արձանագրել, որ, ի դեմս Աննա Դանիբեկյանի, ունենք դատական իշխանության պատասխանատուներ, որոնք պատրաստ են իրենց անձնական օրինակով, վարքով, բարքով, որոշումներով նպաստել իրավական պետության կայացմանը, եթե չի անի, անկասկած, պետք է տխրենք: Ընդ որում՝ պետք է արձանագրենք, որ իրավական պետության կայացման հերթական հնարավորությունը բաց թողեցին:

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

Առիթ ունեցե՞լ եք Ձեր երաշխավորության մասին խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այս ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ շփվել, նույնիսկ տեղյակ էլ չեմ իր վերաբերմունքի մասին՝ այս նախաձեռնության հետ կապված: Շատ լավ է, որ Դուք այդ հարցը տալիս եք, որովհետեւ երկու-երեք օր առաջ ինձ զանգեր եղան, որոնք փորձում էին, իրոք, հասկանալ, թե արդյոք իմ այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք Քոչարյանի հետ համատեղ աշխատել ենք կամ ինչ-որ պարտավորվածություններ կան: Նախ եւս մեկ անգամ շեշտեմ, որ այս ամբողջ ընթացքում Քոչարյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել, առաջին անգամ նրան հանդիպել եմ դատարանի նիստերի դահլիճում: Ընդ որում՝ ընդամենը գլխով բարեւել ենք: Երկրորդ՝ իմ քաղաքական կարիերան ընթացել է Քոչարյանի ժամանակ՝ 2002 թվականին, այսինքն՝ ես որեւէ պարտավորվածություն չունեմ: Ընդհանրապես որեւէ մեկի առաջ որեւէ պարտավորվածություն չունեմ: Եվ այն, ինչ ես անում եմ, իմ գիտակցված մոտեցումն է, որովհետեւ ունեմ իմ ընկալումները թե՛ իրավունքի գերակայության, թե՛ պետականաշինության գործընթացում պետության խորհրդանիշների նկատմամբ հանրային կարծիք, հարգանք սերմանելու հարցում ու առաջնորդվում եմ դրանով: Անկեղծ ասած, չէի էլ քննարկի երաշխավորության հարցը նրա հետ, որովհետեւ ես նման անհրաժեշտություն չունեմ: Ի դեպ, երաշխավորության իմ դիրքորոշումը կլիներ այսպիսին, անկախ նրանից, թե որ ՀՀ նախագահը կլիներ այնտեղ նստած, որովհետեւ խոսքը ինստիտուտի մասին է:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի․ Արամ Վարդևանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА