o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ակնհայտ է, որ սադրանք էր Էդմոն Մարուքյանի կողմից. Տիգրան Կարապետյան

13.05.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ակնհայտ է, որ սադրանք էր Էդմոն Մարուքյանի կողմից. Տիգրան Կարապետյան

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի, փոխադարձ հայհոյանքների թեման շարունակում է մնալ ներքաղաքական թիվ մեկ դիսկուրսը: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որն ավելի հայտնի է որպես, պայմանական ասած, Պողոսի հարեւան, իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ամբիոնից զգուշացրեց, թե նման արտահայտությունները լարում են առաջացնում: Նկատողությունը դուր չեկավ «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, եւ վերջինիս ռեպլիկին ի պատասխան՝ Է. Մարուքյանը թողեց ամբիոնն ու գնաց նրան ընդառաջ: Միքայելյանը հայտարարում էր, որ «կցխի» Մարուքյանին, իսկ նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նրա ձեռքից շտապում հեռացնել ջրի շիշը: Այնուհետեւ սկսվեց հայտնի խփոցին ու ծեծկռտուքը, որին մասնակցեցին ներկա բոլոր պատգամավորները, այդ թվում նաեւ կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ոմանք ստանձնեցին բաժանողի դերակատարությունը, ոմանք՝ մեջքից խփողի: Իսկ արդյունքում մինչեւ հիմա դեռ պարզում են, թե ով ում մայրիկի® ձեռքը պետք է համբուրի ու ներողություն խնդրի: Ստեղծված իրավիճակի եւ ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցեց Ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԼՄ հեռուստաընկերության հիմնադիր ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾ ԷՐ, ԲԱ Ի՞ՆՉ ԷՐ»

Պարոն Կարապետյան, հետեւո՞ւմ եք խորհրդարանական աշխատանքին: Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Երեւույթը բացասաբար եմ գնահատում, բայց սա սադրանք էր Էդմոն Մարուքյանի կողմից: Ակնհայտ է, որ նա սադրում էր, իր խոսքերով դրդեց՝ իմանալով Սասուն Միքայելյանի բնավորությունը: Իսկ այն, որ հետո ասաց, թե հետեւից են հարվածել եւ այլն, եւ այլն, եւս բերում է այն եզրակացության, որ սա սադրանք էր: Իսկ նպատակն իշխանությանը վարկաբեկելն էր:

Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Եթե սադրանք էր, թող իշխանական պատգամավորներն էլ չտրվեին դրան ու չվարկաբեկեին իրենք իրենց: Չե՞ք կարծում, որ կռվի բռնվելը հենց հարված էր իշխանության թիկունքից:

Իհարկե, թիկունքից հարված էր, բա ի՞նչ էր: Հենց դա եմ ասում, որ սադրանք էր, եւ Սասուն Միքայելյանը գնաց դրան՝ անկեղծ չմտածելով, որ սադրանք էր: Հիմա ինքը գիտի, որ սադրանք էր, բայց այն պահին չէր մտածում:

Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ. Արմեն Աշոտյան

«ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԽՈՐԸ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»

Անգամ Նիկոլ Փաշինյանն է ընդունում, որ հիասթափություն կա այսօրվա իշխանությունից: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

Ամեն դեպքում, հիասթափություն չի կարող լինել, եւ շնորհակալություն Փաշինյանին, որ կարողացավ փոխել իրավիճակը: Պետք է դուխից չընկնեն, բայց իրենց ավելի մեղմ պահեն, կոշտություն պետք չէ դրսեւորել:

Ինչ վերաբերվում է քեզ՝ Նիկոլ, առաջինը քեզ ու ադրբեջանասեր թիմիդ ենք տանելու առաջնագիծ, կիրթ ու կառուցողականդ վկա. Գևորգ Գևորգյան

Ընդամենը օրեր առաջ Ազգային ժողովն ընդունեց մի խնդրահարույց կոնվենցիա, որը ոչ այլ ինչ է, քան այլասերության օրինականացում՝ դպրոցահասակների շրջանում: Սա հիասթափեցնող չէ՞:

Դե օրենքներ կան` լավ եւ վատ: Դրա համար հարկավոր է հասարակությանն ավելի շատ ընդգրկել այս հարցերում: Շատ երիտասարդ են իշխանավորները, խորը դատողություն է պետք:

Ո՞վ է մեղավոր, եթե իշխող ուժն իր թիմը նման կադրերով է համալրել:

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Արմեն Աշոտյան

Այո, իսկապես, կադրերի խնդիր կա:

«ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ»

Բավականին մեծ դժգոհություն է հասունանում` ընդդեմ օրվա իշխանության: Ի՞նչ եք կարծում առաջիկայում ականատես կլինե՞նք հեղափոխության:

Դե, արդեն հասարակությունը կորոշի, բայց չեմ տեսնում, որ հեղափոխություն կլինի: Հեղափոխությունն այդքան հեշտ, հասարակ բան չէ:

Իսկ երկու տարի առաջ տեղի ունեցածը ի՞նչ էր:

Նիկոլ Փաշինյանը ներգրավված է զենքի միջազգային առեւտրի մեջ. Միքայել Մինասյան

Նկատի ունեք թավշյա՞ն, հեղափոխություն էր, բա ի՞նչ էր:

Կարծում եք՝ ժողովրդի ընտրյալնե՞րն են այսօր խորհրդարանում, որոնց անուններն անգամ շատերը չգիտեն:

Ի՞նչ ասեմ, սա է իրավիճակը:

Այսօր տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատավարությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացին:

Հարկավոր է ինչ-որ եզրակացության գալ, վերջ դնել այս հարցին, շատ երկարեց ձգվեց, այս խմորը շատ-շատ ջուր քաշեց: Պետք է որոշել` ի՞նչ է լինելու, ի՞նչ պատիժ է լինելու: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանը լավ նախագահ է եղել:

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА