o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղվարդի դատարանի ողջ անձնակազմը մեկուսացված է

13.05.2020 18:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Եղվարդի դատարանի ողջ անձնակազմը մեկուսացված է

Եղվարդի դատարանի ողջ անձնակազմը մեկուսացված է կորոնավիրուսային վարակի պատճառով։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Այսօր առավոտյան նախապես նշանակված դատական նիստ ենք  ունեցել Գեղամ Մարգարյանի մոտ։ Գնացել ենք և դատական նիստերի դահլիճում մարդ չկար, դատարանի երկհարկանի շենքում մարդ չկար, կարգադրիչներից միայն մեկ հոգի էր դատարանի շենքում, որն էլ ասաց, որ երկու-երեք օր առաջ դատարանի ամբողջ աշխատակազմին մեկուսացրել են և դատական նիստեր չեն ընթանում»,- ասաց փաստաբանը։

Այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել, դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել

Փորձել են հավելյալ տեղեկատվություն ստանալ Դատական դեպարտամենտից, սակայն հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА