o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեի կողմից ՀՔԾ ուղարկված գործը վերաբերում է Արմեն Աշոտյանին. Փաստինֆո

13.05.2020 21:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Քննչական կոմիտեի կողմից ՀՔԾ ուղարկված գործը վերաբերում է Արմեն Աշոտյանին. Փաստինֆո

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու քրեական գործը, որը Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, առնչվում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման շրջանին, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցին 2012-13 թթ-ին:

Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողները այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Արմեն Աշոտյան

Նշենք, որ դեռ 2018 թվականի նոյեմբերին 28-ին վկայի կարգավիճակով Արմեն Աշոտյանը հարցաքննվել էր Երևանի քննչական վարչությունում : Նա պատմել էր, որ խնդիրը վերաբերել է ՎՊ ստուգումների արդյունքում արձանագրված համակարգային խնդրին, տվյալ դեպքում՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի դպրոցներից մեկին, որտեղ աշխատելու համար հայտավորված ուսուցիչները կրթություն ստանալուց հետո չեն գնացել տեղում աշխատելու:

Աշոտյանը տեղեկացրել էր, որ Զոլաքար համայնքի դպրոցի գլխին կախված է եղել փակվելու վտանգ, քանի որ համալսարանը դատական կարգով պահանջել է փոխհատուցել պետբյուջեից ծախսված գումարները, իսկ ինքը, դպրոցի փակման խնդրի վերաբերյալ համայնքից ստացվող ահազանգերը եւ երեխաների կրթության իրավունքը հաշվի առնելով, կրթության և գիտության նախարար եղած ժամանակ խնդրել է մանկավարժական համալսարանի ռեկտորին հետ կանչել ԴԱՀԿ-ի կատարողական թերթիկը և կասեցնել Գեղարքունիքի Զոլաքար գյուղի դպրոցից մի քանի միլիոն դրամ գանձելու պահանջը:

Երկու տարի առաջ Աշոտյանը պատմել էր, որ գործը հարուցված է եղել մինչեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, բայց իր ներգրավվածությունը գործում որպես վկա ընդգծվել է «ընդդիմադիր դառնալուց հետո»:

«Քրեական հոդվածը կոչվում է պաշտոնեական դիրքի վերազանցում՝ զավեշտալի մի պատմություն, որը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերից հայտարարել էր Աշոտյանը:

Հիշեցնենք, ՔԿ-ն այսօր հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:

Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: ՔԿ-ից հայտնել էին, որ գործն ուղարկվել է ՀՔԾ:

Աղբյուր` Փաստինֆո

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА