o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեզ լռեցնելն անհնար է. Չախալյանը եւ մյուս «Կամք»-ականներն ազատ արձակվեցին

14.05.2020 01:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Մեզ լռեցնելն անհնար է. Չախալյանը եւ մյուս «Կամք»-ականներն ազատ արձակվեցին

Երեւանի Կենտրոն եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանի դիմացից այսօր բերման էին ենթարկել ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ եւ մի քանի ԿԱՄՔ-ականներ: Հիշեցնենք, որ այդ ժամանակ դատարանում ընթանում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ընդդեմ «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի դատական դռնափակ նիստը: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ա. Ալեքսանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի. օրակարգում՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վ. Չախալյանն ու բերման ենթարկված մյուս «Կամք»-ականներն ազատ են արձակվել:  Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Վ. Չախալյանը տեղեկացրեց հետեւյալը. «Ասացին, որ մեզ բերման են ենթարկել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու համար: Մենք նշեցինք, որ ոստիկանության աշխատակիցները պահանջում էին մեզնից քաղաքական հայտարարություն չանել եւ անջատել իմ ուղիղ եթերը՝ հղում անելով արտակարգ դրությանը: Ուրեմն՝ ասեմ, որ այդ պահանջն օրինական չէր,  որովհետեւ արտակարգ դրության կարգավորմամբ՝ նման պահանջ, հրաման չկա: Որեւէ հրամանով չի ասվում, որ ուղիղ եթեր մտնելու իրավունք չունենք, առավել եւս՝ քաղաքական  հայտարարություններ անելու: Շեշտում ենք, որ դատարանի դիմաց որեւէ հավաք  տեղի չի ունեցել: Սակայն ես անձամբ ակցիա եմ արել եւ վաղն էլ եմ ժամը՝ 12:00-ին անելու Արթուր Ալեքսանյանի դատի ժամանակ, քանի որ համարում եմ, որ նա ձերբակալված է  քաղաքական պատճառներով: Ես չեմ կարող լինել անտարբեր, ոչ մեկին կոչ չեմ անում այնտեղ լինեն, բայց ես այնտեղ եմ լինելու»:

Վ. Չախալյանը շեշտեց, որ իրենք չեն կարող լինել քաղաքական հետապնդումներին անտարբեր եւ իրենց լռեցնելն անհնար է. «Ո՛չ բանտերով, ո՛չ քաղաքական հետապնդումներով, ո՛չ ոստիկանների անօրինական հրամաններով մեզ լռեցնելն անհնար է: Մեր պայքարը շարունակվում է եւ միանշանակ 79 պատգամավոր վայր են դնելու իրենց մանդատները, քանի որ իրենք մասնակցել են հանցավոր որոշման ընդունմանը (նկատի ունի Լանզարոտի կոնվենցիան)՝ դեմ գնալով սեփական ժողովրդին եւ սեփական երկրի շահերին: Իրենք այլեւս իրավունք չունեն ՀՀ պատգամավորներ կոչվելու, արդեն նախկին պատգամավորներ են, եւ ուշ, թե շուտ հասնելու ենք նրան, որ իրենք վայր դնեն մանդատները, եւ այս Ազգային ժողովը լուծարվի: Ամոթի խարանը ձեր երեսներին՝ տուն գնացե՛ք: Իսկ այն պատգամավորները, որոնք խաբեության զոհ են, թող տղամարդկություն ունենան եւ ասեն, որ չիմանալով են մասնակցել մանկապղծության, այլասերման տարածման գործընթացին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА