o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

15.05.2020 18:30 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Վերջը պարզվեց, թե ով էր այն «ահասարսուռ» հեծանվորդը, որից լեղաճաք եղավ քայլասերված պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Դա «Կամք» նախաձեռնության ակտիվիստ Արթուր Ալեքսանյանն էր, ով մասնակցում էր ԱԺ մուտքի մոտի ակցիային ընդդեմ մանկական «սեռակրթության», իսկ ավելի ստույգ` մանկապղծության կոնվենցիայի վավերացման: Ամենայն հավանականությամբ, Ն. Բաղդասարյանը պարզապես ճանաչել է նրան եւ որոշել է «փակել տալ»: Եվ հինգշաբթի ուշ երեկոյան Արթուր Ալեքսանյանը կալանավորվեց:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

ԽՈՒՆՏԱՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Փաստորեն, «Կամքի» ակտիվիստը ձերբակալվեց, այնուհետ` կալանավորվեց, քանզի նրա դեմքը եւ հայրենասիրական պահվածքը դուր չի եկել ոմն նիկոլասորոսական պատգամավորի: Իշխանական այդ կոնտինգենտը, ըստ էության, դարձել է շատ վտանգավոր, նրանցից քաղաքացիները պետք է խուսափեն, ինչպես ժանտախտից կամ բորոտներից, որպեսզի շառի մեջ չընկնեն: Հոգեվարքի մեջ գտնվող լակոտապետությունը կատաղած եւ վախեցած է, մանավանդ Նիկոլի` փողոցում ժողովրդի հետ շփվելու վերջին ձախողակ փորձից հետո, երբ նրան անգամ բարեւ չէին տալիս: Դրան գումարվեց նաեւ աներեւակայելին` ճղճղան եւ հայհոյախոս զոմբիների խումբը, որին ուղարկում էին Ռոբերտ Քոչարյանի դատերին, որպեսզի խանգարեն ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներին, երեկ եկել էր կառավարության մուտքի մոտ` սոցիալական բողոք անելու...

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Ի դեպ, ընդամենը 2 օր առաջ քաղաքագետ Աղասի Ենոքյանը կանխատեսեց, որ զանգվածային ձերբակալությունների փուլը շատ մոտ է. «Նոր ձերբակալությունների շարքը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գործունեության համար դարձել է անհրաժեշտություն: Կորոնավիրուսը հանրության, նույնիսկ` պողոսների համար ակնհայտ դարձրեց, որ իշխանություններն անգործունյա են, անընդունակ` որեւէ հարց լուծելու: Ձերբակալությունները կապահովեն գործունեության պատրանք»: «Քոչարյանին կալանավորված պահելն այլեւս չի ապահովում այդ պատրանքը, սակայն նրան ազատելու բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում եւ վերջինը` համաճարակի պայմաններում 4 նախկին վարչապետներին մերժելը ցույց է տալիս, որ ռեժիմը գնում է հետագա կոշտացումների: Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերջին ձեռնամարտն Ազգային ժողովում լուրջ բացահայտում էր, որ սեփական թիմը նույնպես չի հարգում նրան: Բազմաթիվ են խոսակցությունները` թիմում եղած տարաձայությունների, ֆրակցիաների, բաժանումների մասին: Ձերբակալությունների նոր ալիքով Նիկոլ Փաշինյանը իր թիմին կփորձի ցույց տալ, որ ինքը տիրապետում է իրավիճակին, դեռեւս «կռուտոյ» է: Եվ ամենակարեւորը` Լավրովին այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց, Հայաստանում Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնելու մասին կասկածներն արդեն վերածվում են համոզմունքի: Կոռուպցիոն սկանդալները Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ թավալգլոր ահագնանում են: Զանգվածային ձերբակալությունները թե նոր քննարկումների թեմաներ կառաջացնեն, թե դեռեւս դրսում մնացած ընդդիմախոսներին կզբաղեցնեն ավելի կարեւոր` իրենց ընկերներին ազատելու գործով: Այժմ անհրաժեշտ են իրական ձերբակալություններ` ոչ թե ռեկետով փող շորթելու, այլ ռեժիմը պահելու համար»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ անհեթեթագույն քրգործի հարուցումը, դե իսկ «վնգստացող» դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի համար նախկին վարչապետների միջնորդությունն անտեսելը լրիվ օրինաչափ է: Հայաստանը դառնում է քաղբանտարկյալների երկիր, եւ շուտով երեւի արդեն նույնիսկ ֆեյսբուքյան սուր գրառումների համար սկսեն քաղաքացիներին բռնել:

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եվ այսպես, կորոնավիրուսի պատրվակով արտակարգ դրությունը երկարացվեց եւս մեկ ամսով: Երկարացվեց` կասկածելի սահմանադրականությամբ գործընթացով: Ինչպես նկատում է Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը. «Օրեր առաջ տեսակետ էի հայտնել, որ իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող են ներառվել «սովորական» օրենքներում եւ ավարտել արտակարգ դրությունը: Կառավարությունը գնում է այլ ճանապարհով, եւ վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ նպատակը ամենեւին բարի չէ` երկարացնել ոչ անհրաժեշտ սահմանափակումները, հետաձգել հանրաքվեի հարցը` մինչեւ մի բան «մոգոնեն»: Ոչ անհրաժեշտ, բայց քայլականների համար շատ «հաճելի» սահմանափակումներից առաջինը հավաքների հիմնարար ազատությունից բոլորիս զրկելն է` արդեն անհամաչափ երկար ժամանակ: Արտակարգ դրության ռեժիմի այդ միջոցառումը, թեեւ հակաիրավական` բայց կարող էր դիտվել «հանդուրժելի», եթե քաղաքական իշխանությունն առիթը չօգտագործեր ու (ա) օրակարգ չբերեր ու չընդուներ խիստ վիճելի, պատշաճ չքննարկված օրենքներ ու կոնվենցիաներ, (բ) չսկսեր խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ»:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Եվ իրոք, զուտ «կարանտինային» բոլոր սահմանափակումները վերացվեցին: Այսօրվանից թռչելու են օդանավերը, երկուշաբթվանից գործելու է տրանսպորտը, բացվում են կրթական հաստատությունները, ասում են` նույնիսկ կինոթատրոններն են բացվում: Եվ թող ոչ ոք չխաբվի այն հանգամանքով, որ մայիսի 25-ից փողոցում դիմակ կրելը 100 հազար դրամ տուգանվելու ահով դառնում է պարտադիր` մենք դեռ կպարզենք, թե լակոտապետության որ կարկառուն ներկայացուցիչն է որոշել  դիմակների բիզնես անել...

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Սրանց պետք են զուտ քաղաքական սահմանափակումները` մի քիչ էլ երկարաձգելու սեփական ինքնանպատակ իշխանությունը: Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ. «Ինչպես արտակարգ դրություն չհայտարարելու, այնպես էլ հայտարարելու եւ այն 2 անգամ երկարաձգելու բուն նպատակը քաղաքական է: ...

Հիմա արտակարգ դրությունը դարձել է հնարավորություն նույն այդ հանրաքվեի հարցի տակից դուրս գալու եւ սոցիալական խնդիրների տակ կքած քաղաքացիների զանգվածային բողոքներ թույլ չտալու համար: Մնացած առումներով կառավարությունը ձեռքերը լվացել է: Ոչ մի արտակարգ դրության հոտ անգամ չի գալիս: Համեմատության համար առաջարկում եմ Վրաստանի ու Ադրբեջանի թվերը նայել, ու ամեն ինչ պարզ կդառնա: Եթե վարչապետին մնար, ապա նա միշտ կուզենար պաշտոնավարել արտակարգ դրության պայմաններում: Բայց դե, Հայաստանն այդ ռեսուրսը չունի: Երբ կաթսան եռում է, ապա այն մի օր պայթում է, ինչքան էլ որ փորձես կափարիչն ամուր սեղմել»:

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

Այո՛, այս լակոտապետությունը պատրաստ է ցանկացած գին վճարել սեփական իշխանավարումը երկարացնելու համար: Ցանկացած գին` ազգի, երկրի, պետականության, հանրության հաշվին: Նրանք հիմա Հայաստանի Հանրապետության համար ցանկացած վարակից, անգամ ժանտախտից էլ վտանգավոր են: Ելքը միակն է` «Կոնսենսուս մինուս 1»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА