o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրինագիծն անկասկած միտված է ընտանիքի դպրոցը վերացնելուն». Սրբուհի Ստամբոլցյան

15.05.2020 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Օրինագիծն անկասկած միտված է ընտանիքի դպրոցը վերացնելուն». Սրբուհի Ստամբոլցյան

Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: Երգահան, երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով կոնվենցիայի վտանգներին, որտեղ ներառված է նաեւ սեռական կողմնորոշում հասկացությունը, ըստ որի, պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, շեշտեց. «Այս ու նմանատիպ ակնհայտ գլոբալիստական օրինագծերը  անկասկած միտված են ընտանիքի դպրոցը վերացնելուն: Իսկ դա արդեն տանում է ազգի կործանմանը: Մենք փոքր ու ինքնություն ունեցող ազգ ենք, դա մեզ համար վերջնագիր կլինի: Ամեն գնով պիտի պայքարենք սրանց դեմ, պիտի ձայն բարձրացնենք, ժողովրդին լուսաբանենք իրավաբանորեն գրված, հասարակ մարդու համար անհասկանալի կետերը, բողոքի ակցիաներ անենքԻնձ համար նախ առաջին վտանգն այն էր, որ առանց ժողովրդի հետ քննարկելու, առանց մեր կարծիքները հաշվի առնելու արվեց, այն էլ այս կարանտինի ընթացքում, երբ մեր հավաքների ու միտինգների իրավունքները սահմանափակված են: Իսկ վտանգները շատ են, եւ ոչ միայն երեխայի, այլեւ ողջ ընտանիքի համար»:

Փաստորեն <<Լանզարոտեի>> կոնվենցիան քննադատողները ընդդիմադիր են... Մանկավարժ Մարիամ Մուրադյան

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրբուհի Ստամբոլցյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի հաջորդ համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА