o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտակարգ դրությունը գործող իշխանության կողմից օգտագործվում է որպես ընդդիմադիր ուժերի ցույցերի զսպում»

15.05.2020 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արտակարգ դրությունը գործող իշխանության կողմից օգտագործվում է որպես ընդդիմադիր ուժերի ցույցերի զսպում»

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության առաջարկությունը՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականի հունիսի 13-ը` ժամը 17:00-ն: Ըստ նրա` նախատեսվում է, որ մայիսի 18-ից ամբողջովին գործարկել հանրային տրանսպորտը, վերաբացել առեւտրի իրականացման վայրերը, իսկ հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը: Հաշվի առնելով աշխատող ծնողների` մանկահասակ երեխաների խնամքի ապահովման խնդիրը կվերաբացվեն նաեւ նախակրթարանները: Խորհրդարանում քննարկվեց, բայց այդպես էլ չհստակեցվեց, թե երբվանից, բայց պարտադիր է դառնալու ոչ միային հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրումը, իսկ կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «COVID-19 Հայաստան, փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Ինձ լռեցնել չի ստացվի. Բժիշկ Գեւորգ Գրիգորյան

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ԱՅԼԵՎՍ Ո՞ՐՆ Է»

Պարոն Գրիգորյան, ըստ Ձեզ, որքանո՞վ է տրամաբանական արտակարգ դրությունը երկարաձգելը, երբ երկուշաբթի օրվանից նաեւ հանրային տրանսպորտն է աշխատելու:

Իրականում համաձայն չեմ այս ամենի հետ, որովհետեւ եթե պահպանում ենք արտակարգ դրությունը եւ ասում, որ այն պարտադիր է, ուրեմն՝ պետք է այն պահպանենք սահմանափակումներով: Իսկ եթե սահմանափակումներից դուրս ենք գալիս, նշանակում է, որ արտակարգ դրությունն էլ պետք է հանենք: Միայն պատճառաբանելով, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է, որպեսզի պարետը անհրաժեշտության դեպքում մեկ ժամվա ընթացքում կարողանա սահման կամ քաղաք փակել, հիմնավոր չէ: Եթե առանց սահմանափակումների, տրանսպորտն աշխատի, տնտեսվարողների գործունեությունը չարգելափակվի, արտակարգ դրությունն էլ իմաստ չունի: Միեւնույնն է, մարդիկ արդեն շփվելու են, խոսելու են, իրար տուն գնալու-գալու են, ու վարակը տարածվելու է: Այս դեպքում՝ արտակարգ դրության իմաստը այլեւս ո՞րն է:

Բժիշկ-վիրուսաբանը նշել է, թե որն է կորոնավիրուսից պաշտպանվելու առավել արդյունավետ միջոցը

Իսկ Ձեր կարծիքով՝ արտակարգ դրությունը երկարաձգելով` իրականում ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը:

Արտակարգ դրությունն այս պարագայում օգտագործվում է գործող իշխանության կողմից ընդամենը որպես ընդդիմադիր ուժերի ցույցերի զսպում, ուրիշ ոչինչ:

«ՎԱՂՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ, ՈՐ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐՍ ՁԵՌՔԵՐԻ ՎՐԱ ՔԱՅԼԵՆՔ, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՉՎԱՐԱԿՎԵՆՔ»

Տիգրան Ավինյանը երեկ հայտարարեց, որ պարտադիր է դառնալու ոչ միային հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրումը, իսկ կանոնը խախտողները տուգանվելու են: Բայց չէ՞ որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մոտ երկու ամիս առաջ ասում էր, թե դիմակի անցքերն ավելի մեծ են, քան վիրուսի բացիլները, որոնք կարող են հեշտությամբ ներթափանցել: Այս դեպքում՝ դրսում դիմակ դնելու իմաստը ո՞րն է:

Ինչ վերաբերվում է քեզ՝ Նիկոլ, առաջինը քեզ ու ադրբեջանասեր թիմիդ ենք տանելու առաջնագիծ, կիրթ ու կառուցողականդ վկա. Գևորգ Գևորգյան

Նախ բաց վայրերում դիմակներ կրելը բացարձակապես տրամաբանական չեմ համարում, անիմաստ է: Բաց վայրում եւ սոցիալական հեռավորության պահպանման պարագայում՝ իմաստ չկա կոնկրետ դիմակ կրել, որովհետեւ վարակման տոկոսը շատ չնչին է: Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանին, նա այս երկու ամսվա ընթացքում այնքան իրարամերժ հայտարարություններ է արել, որ չեմ էլ ցանկանում մեկնաբանել, հատկապես, որ իր ասածների մեջ գիտական հիմք չկա: Վաղն էլ կարող է ասել, որ պետք է բոլորս ձեռքերի վրա քայլենք, որ կորոնավիրուսով չվարակվենք, հո չե՞նք լսելու:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Անգամ Արսեն Թորոսյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էին երեկ ինքնամեկուսացվել, իսկ ժողովրդին ասում են՝ երկուշաբթի օրվանից ամեն մեկդ գնացեք ձեր գործին: Որքանո՞վ է երաշխավորված, որ վարակվածների թվի կատաստրոֆիկ ավելացում չենք ունենա:

Այսօրվա դրությամբ՝ սահմանափակումնների պարագայում ենք թվերի աճ գրանցում, էլ ուր մնաց, որ առանց սահմանափակումների աճ չգրանցենք:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

«ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՄԱՀԵՐԻ ԹԻՎԸ ԴԱՐՁԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ»

Կարծում եք՝ միտում կա՞ թվերը աճեցնել եւ ինչ-ինչ խնդիրներ լուծել դրանով: Ինչպես ասում են՝ մեր երկրի վրա դրվա՞ծ է կոնկրետ թվի հասցնել վարակվածների եւ մահերի վիճակագրությունը:

Դավադրությունների տեսության մեջ պետք չէ ընկղմվել: Ոչ թե մեր երկրի վրա թիվ է դրված, ու դրա համար է այն աճում, այլ այս թիվը դարձել է քաղաքական շահարկումների պատճառ, որով պայմանավորված կա՛մ թուլացնում են, կա՛մ ուժեղացնում են սահմանափակումները: Սա կախված է նրանից, թե ընդդիմադիր գործիչները որքան կճնշեն գործող իշխանությանը: Այնպես չէ, որ մեր երկրի վրա կոնկրետ թիվ է դրված, որ մենք այդ թիվը պետք է ապահովենք, ուղղակի, սա դարձել է քաղաքական գործիք: Օրինակ, երբ լուր տարածվեց, որ Տիգրան Ավինյանին պաշտոնանկ են անելու, թվերը սկսեցին շատ լուրջ աճել: Տարօրինակ չէ՞: Տպավորություն է, որ այդ թվերով իրար շանտաժ են անում, մանիպուլիացիայի են ենթարկում, կոպիտ ասած, վարչապետին «սպառնում են» հրապարակել Սյունիքի մարզի թվերը, որտեղ նա քարոզարշավ էր անում, երբ կորոնավիրուսն արդեն մեր երկրում կար: Այդ ամենն իր հետքը թողնում է, եւ այդ թվերի մեկնաբանությունը միտված է քաղաքական շանտաժին, այլ ոչ թե բնակչության զգոնությանը, առողջության պահպանմանը: Խնդիրն այդտեղ է:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

– «COVID-19 Հայաստան, փաստահավաք խումբը» ուսումնասիրություն կատարե՞լ է, թե ինչ գումարներ են եկել համավարակի դեմ պայքարելու համար, եւ ինչքան են ծախսվել, ովքեր են տենդերներ շահել, եւ արդյոք գումարներ չեն գրպանվել:

Իհարկե, ուշադրություն դարձրել ենք, բայց մեր կառավարությունն աշխատում է խիստ փակ, ընդհուպ որոշում են կայացրել ապրիլին, որ հունվարից արված գնումները մեկ անձից արդարացված լինեն: Նրանք չեն հրապարակում որեւիցե տեսակի թիվ, թե ինչքան գումար է ծախսվել, ինչի վրա է ծախսվել, իսկ հարցումներին չեն պատասխանում: Այսինքն՝ առանձին աշխատանքի նշույլ չկա: Համոզված եմ, որ խորը ուսումնասիրության դեպքում այդ հիմնադրամներից դուրս կգա մոտավորապես 7-8 քրեական գործ:

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

«ՈՒՆԵՑԱՆՔ Ե՛Վ ՇԱՏ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐ, Ե՛Վ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

Ամփոփելով զրույցը՝ ի՞նչ է սպասվում ամենքիս մայիսի 18-ից սկսած, արդյոք սա ինքնասպանության եւ ինքնախարազանման տանող ճանապարհ չէ:

Ո՛չ ինքնասպանության, ո՛չ ինքնախարազանման ճանապարհ է, այլ ուղղակի երկրի մոտեցումն է: Օրինակ, այդ մոտեցումը որդերգրել էր Բելառուսը, Շվեդիան եւ, ինչպես տեսնում ենք, իրենց վարակվածների եւ մահացության թվերը այդքան էլ մեծ չեն: Մեր խնդիրն այն էր, որ հստակ որեւէ մոտեցում չորդեգրեցինք: Բելառուսի մոտեցումն այն էր, ինչն ի սկզբանե հնչեցրել էր վաչապետը, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», եւ այդպես կշարունակեինք ապրել մեր սովորական կյանքով: Ոչ էլ որդեգրեցինք խիստ սահմանափակումների տակտիկան, որը որդեգրել էր Չինաստանը եւ Ռուսաստանը: Մենք փորձեցինք մի կտոր այնտեղից վերցնել, մի կտոր այստեղից, եւ մեր երկիրը կառավարողների, այսպես ասած, պայծառ մտքի բարձր թռիչքն այնքան հերիքեց, որ հույս ունենալով, թե քիչ վարակվածներ կլինեն, եւ տնտեսությունը չի տուժի, արդյունքում ունեցանք ե՛ւ շատ վարակվածներ, ե՛ւ տուժած տնտեսություն: Կառավարման էֆեկտիվության մասին գնահատականն ինձ թվում է, որ առանց իմ մեկնաբանման էլ բոլորն արդեն տեսնում են: Այսինքն՝ մենք որեւէ տեսակի  տակտիկա չորդեգրեցինք եւ հավատարիմ չմնացինք որեւէ տակտիկայի՝ համավարակի դեմ պայքարում:

Քննարկվում են արտակարգ դրությունից հետո կառավարության կազմում փոփոխություններ անել. «Իրավունք»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА