o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը.The Sun

16.05.2020 01:40 ՍՊՈՐՏ
 «Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը.The Sun

Բրիտանական The Sun-ը նոր մանրամասներ է հաղորդում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ «Ռոմայի» ու «Արսենալի» բանակցություններից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արսենալը» Մխիթարյանի դիմաց պահանջում է 15 մլն ֆունտ, սակայն «Ռոման» առայժմ չի ցանկանում վճարել այդ գումարը: Պատճառներից մեկն էլ կորոնավիրուսի պանդեմիայի ստեղծած իրավիճակն է, որի պայմաններում ակումբները ավելի հանգամանալից են պլանավորում իրենց ֆինանսները և խուսափում են մեծ ծախսերից:

Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել

Մխիթարյանը «Ռոմային» միացավ նախորդ ամառ, ու այս մեկ տարվա համար իտալացիները «Արսենալին» վճարել են 2,6 մլն ֆունտ: Թեև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է թիմում պահել հայ կիսապաշտպանին, ակումբի ղեկավարները դեռևս չեն պատրաստվում կատարել «Արսենալի» պահանջները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА