o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ դեպրեսիան գլուխ է բարձրացնում

16.05.2020 02:49 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երբ դեպրեսիան գլուխ է բարձրացնում

- Տխրություն, թե՞ դեպրեսիա... Արդյոք պե՞տք է բուժել դեպրեսիան: Ի՞նչ ընթացք ունի այն:

Հարցին պատասխանում է հոգեբան ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

-  Աշխարհում ավելի քան 350 միլիոն մարդ տառապում է ընկճախտից կամ դեպրեսիայից: Այս թիվը կայուն աճում է, եւ, ցավոք, մարդկանց մեկ երրորդը, որոնք զգում են անտանելի ցավ, հուսահատություն եւ դեպրեսիայի լարվածություն, երբեք չեն դիմում օգնության:
Անկախ նրանից, թե որքան ցավոտ է հուսահատությունը, սա պարզապես ախտանիշ է: Նա ձեր դեպրեսիայի մի մասն է, ոչ թե իրականության ճշգրիտ արտացոլում: Այն նման է ջերմաստիճանի, որն ազդարարում է օրգանիզմում վարակի մասին (բայց դա չի նշանակում, որ սենյակում ջերմաստիճանը նույնպես 39 աստիճան է):
Երբ դեպրեսիան գլուխ է բարձրացնում, միտքը կենտրոնանում է բացառապես նեգատիվի վրա: Հետեւաբար, ապագայի ձեր բացասական տեսլականը միանգամայն բնական է: Դուք կարող եք համոզվել ձեր լիակատար անհուսության մեջ, քանի որ ընկճված եք: Սա այն է, ինչ մենք անվանում ենք հուզական հիմնավորում (հուզական փաստարկներ): Դուք ձեր կանխատեսումները հիմնում եք ձեր հույզերի, այլ ոչ թե փաստերի վրա:
Մենք հստակ չգիտենք, թե ինչպիսին է լինելու ապագան: Կյանքում կան վերելքներ եւ անկումներ: Իհարկե, ստիպված կլինենք վերապրել նաեւ տխուր իրադարձությունները: Հենց սա է նշանակում մարդ լինել:
Կլինիկական դեպրեսիան լուրջ հիվանդություն է, սա ոչ միայն վատ տրամադրությունն է: Կլինիկական դեպրեսիան կամ դեպրեսիվ խանգարումը հիվանդություն է, այլ ոչ միայն ցածր կենսական տոնուս եւ վատ տրամադրություն:
Սրա ախտանիշների դրսեւորման ժամանակ դժվար է լինում աշխատել, ուսումնասիրել, քնել, վայելել ձեր սիրած հոբբին եւ զրուցել ընկերների հետ:
Դեպրեսիան պետք է կարողանալ «ճանաչել» եւ անմիջապես բուժել: Եվ հիվանդի շրջապատը պետք է հասկանա, որ ընկճված մարդու համար անհնար է «ինքն իրեն հավաքել» եւ «դադարեցնել տխրել»:
Կլինիկական դեպրեսիայի նշաններն են՝
1. Ընկճված հուզական վիճակ, անհանգստություն, տագնապ: Այս վիճակում մարդը զգում է տրամադրության անկում (ապատիա), ունի ցածր ինքնագնահատական, նա զգում է իր անարժեքությունը, նա ունի մեղքի զգացողություն, լացկան է դառնում, եւ անլիարժեքության բարդույթ է ձեւավորվում: Կյանքի հանդեպ նրա հետաքրքրությունը կորում է, եւ հայտնվում է անհուսության եւ անօգնականության զգացողություն:
2. Դեսոցիալիացիա: Դեպրեսիվ վիճակում մարդը հրաժարվում է աշխատանքի գնալ, հաճախել քոլեջ, դպրոց: Նրա համար հասարակության մեջ սովորական գործունեությունը կորցնում է ողջ իմաստը: Մոտիվացիան վերանում է:
3. Անհանդուրժողականություն ուրիշների նկատմամբ: Գոյություն ունի դյուրագրգռություն, արգելակում: Մարդը դառնում է ինքնամփոփ եւ սիրելիների եւ ընկերների ցանկացած խորհուրդ ընկալում է թշնամանքով:
4. Վատ առողջական վիճակ: Վատ ախորժակը ¥հազվադեպ¤, քնի խանգարում, գլխացավեր, փորկապություն, մենստրուալ ցիկլի խանգարումներ, սեռական ցանկության նվազում: Մարդը հաճախ պառկած նայում է պատին կամ մեկ ուղղությամբ կամ գերանհանգիստ է՝ «իր տեղը չի գտնում»: «Հոգիս ցավում է», այսպես է նա բնութագրում իր հոգեվիճակը:
5. Կպչուն հոռետեսական մտքերը: Սա ինքնավերլուծումն է ինքնամեղադրական գաղափարների հետ: Երբեմն, առավել ծանր դեպքերում, նման մտքերը կարող են ուղղված լինել ինքնասպանության:
Բոլորն ունեն սեփական տեսակետը, դրանք ունենալու պատճառները, հիմքերը, իրավունքը: Ստիպել մեկին՝ փոխել իր տեսակետը, շատ հաճախ իմաստ չունի: Կան մարդիք, ովքեր անցել են իսկական դեպրեսիայի միջով, շատ լավ հասկանում են, թե ինչ է դա, կան մարդիկ, ովքեր անցել են այլ դժվարության միջով, որի անունը դրել են դեպրեսիա, եւ իրենց ընկալումներին համապատասխան են պատկերացնում դեպրեսիա ասվածը: Շատերն իրենց վախերին համապատասխան են նայում ցանկացած իրավիճակի, եւ մեղադրել մեկին՝ իր ունեցած վախերի մեջ, խելամիտ չէ: Խնդրի մյուս պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր շատերը անտեղի են օգտագործում դեպրեսիա բառը, չհասկանալով, որ դա հիվանդություն է, դասակարգված ու գրանցված ԱՀԿ-ի կողմից, ու «ինչ գտնում» են, անունը դնում են դեպրեսիա: Խորհուրդ կտամ չպիտակավորել մարդկանց, անվանելով թույլ կամ ուժեղ, միայն այն բանի համար, որ իրենք ձեր պատկերացումներին չեն համապասխանում, այն էլ, դեպրեսիայի շրջանակներում:

Հնդկաստանում ծնված «երեք գլուխ ունեցող» աղջիկը մտահոգել է բժիշկներին

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА