o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չնայած թերություններին՝ կարծում եմ՝ ԱՀԿ-ն դեռևս մեծ ներուժ ունի»․ Թրամփը մտադիր է վերականգնել ԱՀԿ-ին տրամադրվող ամերիկյան ֆինանսավորումը․ Daily Mail

16.05.2020 13:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Չնայած թերություններին՝ կարծում եմ՝ ԱՀԿ-ն դեռևս մեծ ներուժ ունի»․ Թրամփը մտադիր է վերականգնել ԱՀԿ-ին տրամադրվող ամերիկյան ֆինանսավորումը․ Daily Mail

Սպիտակ տան արտահոսած նամակի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման որոշ մասը, գրում է Daily Mail-ը։

Ամերիկյան «հեղափոխությունը» հասավ Լոնդոն

Սպիտակ տունը, ըստ արտահոսած փաստաթղթի, պատրաստվում է ԱՀԿ-ին նույնքան ֆինանսավորում տրամադրել, որքան Չինաստանը։

«Չնայած թերություններին՝ կարծում եմ՝ ԱՀԿ-ն դեռևս մեծ ներուժ ունի, և ցանկանում եմ, որ ԱՀԿ-ն արդարացնի այդ ներուժը, հատկապես հիմա՝ այս գլոբալ ճգնաժամի ժամանակ։ Հենց այդ պատճառով ես որոշեցի, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել և աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- ասված է Թրամփի նամակի տեքստում։

«Չինաստանը հսկայական պարտք ունի աշխարհի առաջ, և հիմա կարող է սկսել ԱՀԿ-ին վճարել իր արդար մասնաբաժինը։ Եթե Չինաստանը մեծացնի ԱՀԿ-ի իր ֆինանսավորումը, մենք կմտածենք մեր վճարումները վերականգնելու մասին»,- ասված է նամակի տեքստում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աղետ է, այն ամենը, ինչ նրանք ասում էին, սխալ էր, և դրանք ուղղված են Չինաստանին աջակցելուն»,- իր ելույթներից մեկում ասել էր Թրամփը։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА