o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը ստում է առանց ամաչելու. Նարեկ Մալյան

16.05.2020 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նիկոլ Փաշինյանը ստում է առանց ամաչելու. Նարեկ Մալյան

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ առցանց ասուլիսի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձավ դիտարկմանը, որ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն իր հետ փակ հանդիպումներ են ունենում, որոնց ժամանակ սորոսականները միջնորդում են հանցանքներ կատարած մարդկանց նկատմամբ պատիժներ չկիրառել: Լրատվամիջոցը մասնավորապես հետաքրքրվել էր, թե ինչքա՞ն ժամանակը մեկ է նման հանդիպումներ կազմակերպվում սորոսականների հետ, ի՞նչ քրեական գործերի շուրջ են նրանք միջնորդություններ ներկայացնում:

«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում

Դե, իհարկե, Սորոսի անունը լսելուն պես՝ Փաշինյանն, ինչպես նախորդ ասուլիսի ժամանակ, հիմա էլ դարձավ էլ ավելի դյուրագրգիռ ու սկսեց պատասխանել այսպես. «Սարսափելի բացահայտումներ են, բա էսքանից հետո ո՞նց ա լինելու: Ես փակ հանդիպումներ չեմ ունենում՝ առավել եւս ՀԿ-ների հետ իմ բոլոր շփումների մասին հաղորդագրությունները եղել են, պետք է որ եղած լինեն: Համենայնդեպս, ես առանձին վերցրած սեգմենտի հետ չեմ հանդիպել, հանդիպել եմ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Եթե չեմ սխալվում կոնկրետ Բաց հասարակության ինստիտուտի հետ առանձին հանդիպում չեմ ունեցել, ունեցել ենք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել 30-40 կամ 10-15 մարդ: 2019 թվականին նման հանդիպում չեմ ունեցել, 18-ին հնարավոր է 1-2-ն ունեցած լինեմ: Այնպես որ, դավադրությունների տոնայնությունը, խնդրում եմ, եկեք թողնենք: Իրոք, վաղուց չենք հանդիպել հասարակական սեկտորի հետ, կարծում եմ՝ ժամանակն է, որառաջիկայում կարելի է այդպիսի հանդիպում կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ գրում է. «Նիկոլ Փաշինյանը ստում է եւ ստում է առանց ամաչելու: Հիշեցնեմ, որ օրեր առաջ սորոսականները հայտարարել էին, որ փակ հանդիպում են ունեցել վարչապետի հետ, որի ժամանակ պահանջել էին վարչապետից չդատել սորոսական ռեստարտ խուլիգանախմբին: Այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հաստատեց, սորոսականների հետ իր փակ՝ չլուսաբանվող հանդիպումների մասին տեղեկությունը, սակայն ստեց ասելով, որ 2018 թվականից հետո նման հանդիպում չի ունեցելՀիշեցնեմ, որ սորոսական ռեստարտ խուլիգանախմբի կողմից հարձակումը եւ առեւանգման փորձը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին: Այսինքն՝ դրանից հետո առնվազն եւս մեկ փակ հանդիպում եղել է, որի ընթացքում սորոսականները փորձել են ճնշումներ գործադրելով, ստանալ իրենց թայֆայի անպատժելիության երաշխիքներ: Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը ստում է, որ 2019 թվականին սորոսականների հետ փակ հանդիպում չի ունեցել»:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА