o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայր Աթոռն ու նրա Գահակալը մեկ են ու անքակտելի. ՌԱԿ ԿՎ նախկին ատենապետ

17.05.2020 00:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռն ու նրա Գահակալը մեկ են ու անքակտելի. ՌԱԿ ԿՎ նախկին ատենապետ

Մամուլում հայտնվել էր լուրեր, թե իբրեւ Ռամկավար ազատական կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնել Առաքելական եկեղեցու ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՌԱԿ Կեդրոնական վարչության նախկին ատենապետ (2016-2019) ՍԵՐԽԻՈ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ նախ շեշտեց, որ Ռամկավար Ազատական Կուսակցությունն իր հիմնադրության առաջին իսկ օրից ազգային գերագույն արժեք է համարել ընդհանրապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը:

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել․ «Ժողովուրդ»

- Կուսակցությունը ամեն տեղ եւ ամեն պայմաններում եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտպանության լծված զինվորագրյալը եւ հավատավոր դրոշակակիրը: Հետեւաբար, Մայր Աթոռի պաշտպանությունը մեր հավատո հանգանակի մաս է կազմում, որը երբեք տարբերություն չի դրել Մայր Աթոռի կամ նրա Գահակալի միջեւ, որովհետեւ մենք խորապես հավատում ենք, որ նրանք մեկ են ու անքակտելի: Ամենայն Հայոց Հայրապետի դեմ շղթայազերծված վերջին երկու տարիների արշավը եւ ցեխարձակումները, մեր խորին համոզումով, ոչ միայն միտված են արատավորելու նրա օծյալ Անձը, այլ նաեւ Հայ եկեղեցին իր ամբողջության մեջ: Մեզ համար անընդունելի եւ պախարակելի այս ընթացքը բաժանումներ է ստեղծում հավատացյալների շարքերում, որը խորթ է ՌԱԿ-ի ազգային-եկեղեցական սկզբունքներին:

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

Հայ ազգային արժեքների պահպանության երաշխավորությունը եւ նրա համար ամեն գնով պայքարելը մեր էության մասն է կազմում, իսկ այս կեցվածքի համար ավանդապաշտությամբ «մեղադրվելը» մեզ համար պատիվ է: Մայր Աթոռի եւ նրա Գահակալի դեմ ձայն բարձրացնելու եւ զրպարտչական աննախադեպ արշավ մղելու նորօրյա հոռի երեւույթը մեզ եւ մեր շարքերի համար անընդունելի է, որը կասկածելի է նաեւ իր բնույթով եւ կտրականապես այպանելի: Նման հերյուրանքները եւ զառանցանքները Մայր Աթոռին զինվորագրված մեր շարքերի մոտ արձագանք չեն կարող գտնել եւ պիտի չգտնեն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА