o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հերի՛ք է ՀՀՇ-ական ոճով մանիպուլացնեք ու ստեք. Գեղամ Պետրոսյան

17.05.2020 03:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Հերի՛ք է ՀՀՇ-ական ոճով մանիպուլացնեք ու ստեք. Գեղամ Պետրոսյան

«Միշտ աշխատել եմ կանանց չանդրադառնալ, համարում եմ, որ նախևառաջ մայր են, կին, հետո նոր հասարակական, քաղաքական գործիչներ։ Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «ՀՀՇ-ական փոշտի թանաքաման Լիզա Ճաղարյանն այսօր ՀՀՇ-ական ոճով թույն ու մաղձ պարունակող անձնական վիրավորանքներով գրառում է կատարել՝ նշելով, թե այդ ինչպես է, որ Շարմազանովը չծառայելով՝ ստացել է «Գարեգին Նժդեհ» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներ։ Ուզում եմ սույն տիկնոջը մի բարի խորհուրդ տալ, որ կարդա, թե ինչի համար են մարդիկ այդ մեդալները ստանում. կա հստակ սահմանված օրենք։ Շարմազանովը մեղավոր չէ քո չստացված կյանքի ու անփառունակ քաղաքական հետագծի համար։ Լավ կանեք ձեր գործով զբաղվեք` դանոս գրելով, մենակ դա է ձեր մոտ լավ ստացվում։ Ինչի՞ եք ձեր ոճով ամեն ինչ մանիպուլացնում, Շարմազանովը անբարոյական չի ասել, անբարոյական ասելը ձեր փեշակն ա, այլ ասել է՝ անբարոյական արշավ։ Մեկ էլ Շարմազանովը՝ ի տարբերություն Նիկոլիդ, իրեն գեներալ էյզենհաուերի տեղը չի դրել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ արտասահմանցի պատգամավորներ է տարել Արցախ, Թալիշի ֆոնդի նախաձեռնողն էր, Նիկոլդ ի՞նչ է արել։ Հերի՛ք է ՀՀՇ-ական ոճով մանիպուլացնեք ու ստեք։ Գնացե՛ք արխիվը նայեք եւ կզգաք, որ բոլոր միջազգային հարթակներում, որտեղ ինքը եղել է, Ադրբեջանի հանցագործ քայլերին պատասխան է տվել ու տեղն է դրել` լինի ռուսական Պետդուման, թե Թուրքիայում Ասադովի ու Իլդիրիմի դիմաց: Ավելին՝ Ալիեւին կիրթ, նորմալ ու կառուցողական չի համարել։ Իսկ եթե վառվել ես Շարմազանովի մեդալներով, Նիկոլի ականջին կաթացրու, թող քեզ «Մարշալ» կոչմանն արժանացնեն»։

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА