o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել. Երվանդ Վարոսյան

17.05.2020 12:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել. Երվանդ Վարոսյան

Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել։ Այս մասին գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Դե քանի որ ցրելու իրավական մեխանիզմ չկար, պետք էր մի հակասահմանադրական հանրաքվե անել, դե որ անունը գոնե հանրաքվե լինի։

Իրավապահ համակարգն օր առաջ պետք է վերադարձնել օրենքի դաշտ. ուղղորդված ցուցումները պետք է անմիջապես դադարեցվեն.Երվանդ Վարոսյան

Դե քանի որ պարզ դարձավ, որ մարդիկ սկսում են հասկանալ իրավիճակն ու հանրաքվեի դրված փոփոխությունը անհրաժեշտ ձայների կեսն էլ չեն հավաքի, պետք է հարցը հետ բերել ԱԺ ու մի քվեարկություն անել, դե որ հետո դատվելուց շատով դատվել։

Դե իսկ եթե ԱԺ-ում քվեարկությունը չստացվի օրինակ վիրուսի կամ պատգամավորների ծխախոտի գործով զբաղված լինելու պատճառով, պետք է հարցը տանել, կառավարության նիստ անել ու քվեարկել։

Դե իսկ եթե դա էլ ինչ-որ պատճառով չստացվի կարելի է Երևանի ավագանուն խնդրել, որ իրարից հեռու-հեռու նստած քվեարկեն։

Մարդ ես, դա էլ չստացվի, հարկավոր է Կենտրոնի թիվ 3 ԲՇՏ-ի ղեկավարին խնդրել, որ ՍԴ-ն ցրելու որոշումը ստորագրի։

Հ.Գ. ցավոք այս ֆուտուրիստական քաոսը մեր պետության ներկան է, որը խիստ մշուշոտ է դարձնում ապագան»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА