o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում ՆԱՏՕ-ին մեղադրել են Ռուսաստանի սահմանների մոտ սադրանքների մեջ

17.05.2020 13:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում ՆԱՏՕ-ին մեղադրել են Ռուսաստանի սահմանների մոտ սադրանքների մեջ

ՆԱՏՕ-ի զորքերը շարունակում են զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի սահմանների մոտ՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ դրանով իսկ հրահրելով Մոսկվային պատասխան գործողությունների: Այս մասին գրում է գերմանական Contra Magazin պարբերականը։

Ռուսաստանի հետ հակադրումների ճանապարհը կործանար է․ Հայկ Բաբուխանյան. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Ռուսաստանն արդեն երկրորդ ամիսն է միակողմանի կարգով պահպանում է զորավարժությունների մորատորիումը, ընդգծում Է պարբերականը: Իսկ ՆԱՏՕ-ն մայիսի 15-ին Լատվիայում անցկացրել է Open Spirit գործողությունը, իսկ հունիսին պատրաստվում է Allied Spirit վարժանքներ կազմակերպել ։

Զորավարժությունների ընթացքում արտասահմանյան զորքերը մշակում են ամերիկյան ուժերի տեղափոխումը Եվրոպա եւ դրանց տեղակայումը Ռուսաստանի սահմանների մոտ: Չի բացառվում, որ այդ զորավարժություններում ռազմական ավիացիա գործի։

Պարբերականը ենթադրություն է անում, որ այդ ողջ ակտիվությունը սադրանք է, և, հավանաբար, Ռուսաստանը նույնպես կվերսկսի զորավարժությունները։ Դա հնարավորություն կտա մեղադրել Մոսկվային ագրեսիայի մեջ, ինչը թույլ կտա ավելի շատ զորավարժություններ անցկացնել։

ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններ հաստատելու Ռուսաստանի ջանքերն արդյունք չեն տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի թշնամական պահվածքի պատճառով, պարզաբանել է պարբերականը:

Նախօրեին՝ մայիսի 16-ին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Մայքլ Մերֆին հայտարարել էր, որ Ռուսաստանը, իբր, մեծացնելով ռազմական ներկայությունը Արկտիկայում, սպառնալիքի տակ է դնում Հյուսիսային Ատլանտիկայում ՆԱՏՕ-ի հականավային պաշտպանության գիծը: Նա նշել է Կոլայի թերակղզում С -400 համակարգերի տեղակայումը։ Մերֆիի խոսքերով՝ դա դուրս է տարածքային պաշտպանության շրջանակներից։

Նույն օրը Լեհաստանում ԱՄՆ դեսպան Ջորջեթ Մոսբահերը հայտարարել էր, որ Վարշավան կարող էր ամերիկյան միջուկային զենք տեղակայել իր տարածքում, Եթե Գերմանիայի կառավարությունը որոշի կրճատել իր զինանոցը։ «Եթե Գերմանիան ցանկանում է կրճատել միջուկային սպառազինությունը եւ թուլացնել ՆԱՏՕ — ին, ապա, հնարավոր է, Լեհաստանը, որը արդար մասնաբաժին է վճարում, հասկանում է ռիսկերը եւ գտնվում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում, կարող է այդ սպառազինություններն այստեղ տեղակայել», - ասել Է դիվանագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА