o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որ հիվանդության դեպքում է դիմակ կրելը՝ անգամ փակ տարածքներում, բավական ռիսկային. ԱՆ նախկին նախարարը մանրամասնում է

17.05.2020 15:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որ հիվանդության դեպքում է դիմակ կրելը՝ անգամ փակ տարածքներում, բավական ռիսկային. ԱՆ նախկին նախարարը մանրամասնում է

<<Դիմակը փողոցում կրելը առհասարակ անիմաստ է, որովհետեւ Կորոնավիրուսը օդակաթիլային վարակ է, որը փոխանցվում է անմիջական շփման արդյունքում: Բայց, ա՛յ փակ տարածություններում ոչ միայն ցանկալի է, այլեւ՝ պարտադիր: Եթե հստակ կանոնները չպահպանենք վիրուսը կարող է վերահսկողությունից դուրս գալ եւ ցավալի հետեւանքների հանգեցնել: Կորոնավիրուսը մտացածին վարակ չէ, ինչպես որ շատերն են կարծում, այն կա ու գնալով տարածման մաշտաբները մեծացնում է>>,-անդրադառնալով Կորոնավիրուսի տարածման եւ դրա վտանգանավոր հետեւանքներին, <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը:

Դիմակ կրելու անհեթեթ որոշումը չի կարող նվազեցնել վիրուսը. Անհարժեշտ է արև և մաքուր օդ. Համաճարակաբան

-Պարոն Դավիդյան, շնչառական խնդիրներ ունեցող հիվանդների դեպքում դիմակ կրելը ռիսկային չէ՞ արդյոք:

-Այո, շատ ճիշտ մտահոգություն հայտնեցիք: Դիմակ կրելը անգամ փակ տարածքներում բավական ռիսկային է շնչառական խնդիրներ ունեցող անձանց համար: Ինչպես օրինակ խրոնիկ <<Ասթմա>> ունեցողների դեպքում: Ես խորհուրդ կտամ նրանց քիչ շփվել, ավելի լավ է մեկուսանալ, դուրս ու ներս քիչ անել, որովհետեւ նրանց պարագայում վիրուսը կրկնակի վտանգավոր է, իսկ դիմակ կրելը՝ կարող է, այ՛ո, կանխել վիրուսով վարակվելու վտանգը, բայց փոխարենը՝ լրջացնել կոնկրետ հիվանդությունը: Որովհետեւ մի մոռացեք, որ <<Ասթմա>> եւ լուրջ շնչառական հիվանդություններ ունեցող անձիք, առանց այն էլ հատուկ հաբեր են օգտագործում շնչառությունը կարգավորելու համար, իսկ դիմակ կրելը կարող է ավելորդ շնչառական խնդիրներ ստեղծել:

Հ.Գ.Հասել ենք արդյո՞ք հիվանդության պիկին, ի՞նչ է սպասվում ՀՀ-ին, ե՞րբ վիրուսը կնահանջի այս եւ հարցերի շուրջ պարոն Դավիդյանի հետաքրքիր դիտարկումներին կարող եք ծանոթանալ  <<Իրավունք>> թերթի առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА