o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի մասին չենք մտածում, մարզվել ենք առանց սահմանափակման. Ռոբերտ Լեւանդովսկի

17.05.2020 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Կորոնավիրուսի մասին չենք մտածում, մարզվել ենք առանց սահմանափակման. Ռոբերտ Լեւանդովսկի

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Բեռլինի «Ունիոնի» դեմ արտագնա հանդիպումից առաջ խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Բունդեսլիգայի մրցաշրջանի վերսկսման մասին։

Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է. Բագրատ Եսայանը՝ Հայկ Մարությանին

«Շատ երջանիկ ենք, որ Բունդեսլիգան վերադարձավ եւ դարձյալ կարող ենք դուրս գալ խաղադաշտ։ Լավ ենք զգում եւ վստահ ենք, որ կարող ենք լիարժեք խաղալ։ Կորոնավիրուսի մասին չենք մտածում։ Շատ ծանր ժամանակահատված էր ամբողջ աշխարհի համար, բայց արդեն մի քանի շաբաթ Գերմանիայում իրավիճակը կայունացել է, եւ դա շատ կարեւոր է։

Այս հանդիպումից առաջ մարզվել ենք առանց որեւէ սահմանափակման, շատ լավ ենք պատրաստվել։ Հնարավոր է՝ խաղի առաջին 20 րոպեներին չլինի նախկին վստահությունը, բայց հույս ունեմ, որ 5-10 րոպե հետո ամեն ինչ կլինի նախկինի նման»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի «Ունիոն» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА