o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ է ծառայում ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն եւ ովքեր են գոհ նրա աշխատանքից

17.05.2020 18:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞ւմ է ծառայում ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն եւ ովքեր են գոհ նրա աշխատանքից

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ ՍՄԲԱՏ ԳՈԳՅԱՆԸ, որպես իր աշխատանքից ազատման պատճառներից, նշել էր այն, որ չնայած Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության մեջ արտագրություններ ու թարգմանություններ են հայտնաբերվել, սակայն նա շարունակում է պաշտոնավարել: Նա մասնավորապես շեշտել էր. «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ եւ իր միջեւ»:

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց

Արձագանքելով վերոնշյալին՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆԸ նշել էր. «Ինչ վերաբերում է կոնկրետ իմ գիտական աշխատանքին, ապա հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ՝ չնայած աշխատանքիս գիտական նորույթները չնսեմացնող որոշ խնդիրների»։

Հիշեցնենք, որ «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունն ուշագրավ ինֆոգրաֆիկա էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ովքեր են ՀՊՏՀ ռեկտորի Ժ/Պ Դ. Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովի անդամները: Նախաձեռնությունը նաեւ նշել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ այն հայտարարությունը, որում մասնավորապես ասված էր. «Ցանկացած փաստի դեպքում հետեւանքները լինելու են, ռեկտորի պաշտոնում ցանկացած ոք կլքի իր պաշտոնը»:

Այսպիսով՝ ստորեւ ներկայացնում ենք ինֆոգրաֆիկան.

Ինչեւէ, հավելենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Դ. Գալոյանն անդրադարձել էր նաեւ հովանավորչությամբ պաշտոնին մնալու հարցին: Ռեկտորի պաշտոնակատարը հորդորել է նայել իր գրառման տակ ուսանողների եւ աշխատողների արձագանքին. «Եթե նայեք, կտեսնեք, որ ես իմ պաշտոնին մնում եմ, որովհետեւ շահառուները, որոնց ես ծառայում եմ, գոհ են իմ աշխատանքից»:

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունն ուսումնասիրելով Դ. Գալոյանի գրառումը եւս մի ուշագրավ բացահայտում է արել եւ ընդգծել. «Թեեւ ոչ բոլոր շահառուներն են կարողացել կարծիք արտահայտել տեխնիկական խոչընդոտների պատճառով (բաց հրապարակում, փակ մեկնաբանություններ), սակայն հարյուրավոր ռուս «բոտ-շահառուներ» հիանալի տիրապետում են իրավիճակին եւ հայերենին։ Ահա այսպիսի «վարկանիշ» ունեն»: 

Այսպիսով՝ պարզվում է Դ. Գալոյանի ակնարկած շահառուները մեծամասամբ՝ կամ ֆեյք են, կամ օտարազգի, իսկ թե ինչու է նրանց ծառայում եւ ինչու են հենց նրանք գոհ իր աշխատանքից, այլ ոչ թե ուսանողներն ու աշխատողները, թողնում ենք ձեր եզրակացությանը` ներկայացնելով նրա գրառման հավանողներին.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА