o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես համոզված եմ, որ մեղադրանք, կալանք՝ այսպիսի պրոցեսներ են լինելու Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ․ փաստաբան

17.05.2020 19:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ես համոզված եմ, որ մեղադրանք, կալանք՝ այսպիսի պրոցեսներ են լինելու Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ․ փաստաբան

Ռուբեն Հայրապետյանի որդու` Ռաֆիկ Հայրապետյանի անվան հետ կապվող քրեական գործը  5 տարվա վաղեմություն ունի: Ռաֆիկ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը NEWS.am-ի հետ զորույցում մանրամասներ է ներկայացրել քրգործից:

Նորվեգիան հայտարարում է իր երկրում կարանտինի անիմաստ լինելու մասին

«Ռաֆիկ Հայրապետյանի ընկերություններից մեկի տնօրենը օգտվելով այն հանգամանքից, որ հանրապետությունում չեն եղել թե΄ Ռուբեն Հայարապետյանը, թե΄ Ռաֆիկ հայրապետյանը, բավականին մեծ` տասնյակ միլիոն դրամների վարկ է ստացել ընկերության համար եւ տնօրինել իր սեփական հայեցողությամբ ` գույք է ձեռք բերել, բիզնես է ձեռք բերել, շատ ցոփ ու շվայտ կյանքով է ապրել, այդ գումարները տնօրինել է, սակայն երբ որ ընկերության սեփականատերերը՝ այդ թվում Ռաֆիկ Հայրապետյանն այդ մասին իմացել  են, իհարկե պահանջ են ներկայացրել եւ գումարը վերադարձվել է մասամբ: Եւ այս հանցագործությունը, որը տեղի է ունեցել Հայրապետյանների նկատմամբ, մոռացվել է Հայրապետյանների կողմից եւ արդեն 5 տարի անց, իշխանության տված խոստումների  համաձայն, քրեական ոստիկանությունը, ըստ մեր տեղեկությունների, կապ է հաստատել այս «տուժող» կոչվածի հարազատների  հետ, որը պետք է մեղադրյալ լիներ իրականում խարդախության մեղադրանքով, փորձ է արել տեղեկություններ ստանալ նախկինում տեղի ունեցած իրադարձությունների մասին եւ դրանք, այնպես ներկայացնել, որ իբրեւ թե  այստեղ տեղի է ունեցել հանցագործության դեպք Ռաֆիկ կամ Ռուբեն Հայրապետյանների մասնակցությամբ»,- ասաց Մակինյանը:

Փաստաբանը նշեց, որ, իր տեղեկություններով, այս ընկերության տնօրենը մինչեւ հիմա էլ հանրապետության տարածքում չէ ու հարց է առաջանում, որ այս «ենթադրյալ» տուժողը ինչպես է մասնկացել վարույթին, քանի որ քրեական օրենսգիրքը չի նախատեսում Skype-ով կամ Zoom-ով կամ որեւէ այլ ձեւաչափով հարցաքննություն կատարել:

Փաստաբանը մտավախություն ունի, որ Ռուբեն Հայրապետյանի որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին միայն հարցաքննելու չեն կանչում, այլ շատ արագ նրան դատավարական կարգավիճակ կտան եւ մեղադրանք կառաջադրեն:

«Ես համոզված եմ, որ մեղադրանք, կալանք՝ այսպիսի պրոցեսներ են լինելու: Ինչ է տեղի ունենում` մեղադրյալը, որին պետք է մեղադրանք առաջադրվի, դառնում է տուժող, փոխանակ վարույթն իրականացնող մարմինը իրական հանգամանքները պարզի, գործ է հարուցում հատկապես կարեւոր գործերի վարչությունում, քանի որ Ռուբեն Հայրապետյանին է առնչվում»,- ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ այս գործը Ռուբեն Հայրապետյանի անվան հետ եւս մեկ գործ էր կապված ՀՖՖ-ում կատարված չարաշահումների հետ կապված, սակայն գործը կանգնած է, քանի որ հիմնավորվել է, որ ոչ միայն չարաշահումներ չկան, այլ մի բան էլ Հայրապետյանը իր անձնական միջոցներն է օգտագործել:

«Սա դեռ վերջը չէ, ես համոզված եմ, որ նոր մեղադրանքներ կգան եւ այսպես շարունակ, շատ ակնհայտ է: Սա ընդհանուր ճնշում է Հայրապետյանի նկատմամբ, որովհետեւ Հայրապետյանը անձանցից է, որ շատ ուղիղ հայտարարություններ արեց եւ քննդատեց քաղաքական իշխանությանը: Քաղաքական իշխանությունը սա չի մարսում ու արդեն անցել է չընդունված ձեւաչափով հարցերը լուծելուն, սա ոչ միայն օրինական չէ, այլ նաեւ  կարծում եմ, որ բարոյականության հետ խնդիրներ են առաջանում»,- ասաց նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА