o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ. Ամսվա աստղագուշակ

17.05.2020 21:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ. Ամսվա աստղագուշակ

Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։ Ցանկացած իրավիճակից դուք ելք կգտնեք, եթե լսեք ներքին ձայնին:

Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք.մայիսի 31-ի աստղագուշակը

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Խոյ

Ուժ կուտակեք մենության մեջ: Մայիսը հիանալի ժամանակ է ինքնալիցքավորման և ներքինի վրա աշխատելու համար: Մեդիտացիայի, յոգայի, հոգեբանական գրականություն կարդալու և էզոտրիկ զանազան վարժանքների միջոցով կարող եք գտնել երկար տանջող հարցերի պատասխաններ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 20, 22, 27
Անբարենպաստ օրերը՝ 3, 4, 10, 11, 30

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Ցուլ

Պատրաստվեք հանել վարդագույն ակնոցները: Ձեզանից շատերի համար մայիսn իսկապես շրջադարձային կլինի: Վերջապես կհամարձակվեք առերեսվել ճշմարտության հետ և տեսնել աշխարհn այնպես, ինչպես կա իրականում: Դուք կկարողանաք օբյեկտիվ գնահատական տալ ձեր հետ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մասնակցող մարդկանց:

Բարենպաստ օրերն են՝ 3, 7, 11, 14, 21
Անբարենպաստ օրերը՝ 1, 12, 25, 26, 27

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․ Երկվորյակ

Միացրեք էներգախնայողության ռեժիմը: Մայիս ամսվա ընթացքում ձեր հիմնական նպատակը դարձրեք սեփական անձի նկատմամբ հոգատարությունը։ Ստուգեք առողջության վիճակը, տանը հարմարավետության մթնոլորտ ստեղծեք: Թող ամիսը լինի ոչ այնքան արդյունավետ, որքան կցանկանայիք, բայց դուք կստանաք ուժ, կունենաք նոր գաղափարներ, որոնք իրականացնելով ձեզ երջանիկ կզգաք։

Բարենպաստ օրերն են՝ 2, 4, 11, 15, 22

Անբարենպաստ օրերը՝ 8, 18, 20, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Խեցգետին

Ձեզ սպասում է ճանապարհորդություն դեպի անցյալ: Մայիսին անցյալն էլ ավելի հաճախ և ուժգին կզբաղեցնի ձեր միտքը: Դուք կսկսեք վերանայել հին լուսանկարները, կրկին կարդալ տարիներ առաջ արված գրառումները, նկարահանված տեսանյութերը: Կցանկանաք հանդիպել նրանց հետ, որոնց վաղուց արդեն կորցրել էիք տեսադաշտից: Նման հանդիպումներից մեկն, իսկապես, կախարդական կլինի:

Բարենպաստ օրերն են՝ 3, 6, 10, 15, 28
Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 13, 18, 22

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Առյուծ

Հոգ տարեք նրանց մասին, ովքեր ձեր կողքին են: Մայիսին ընտանիքը ձեր համար ուժի և ոգեշնչման հիմնական աղբյուրն է: Եթե տանն ամեն ինչ լավ լինի, ապա կյանքի այլ ոլորտներում նույնպես ամեն բան կկարգավորվի: Իսկ գուցե դուք ընտանեկան զինանշան ստեղծելու գաղափա՞ր ունեք: Դրա համար ամենահարմար ժամանակն է:

Բարենպաստ օրերն են՝ 2, 10, 12, 15, 22

Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 19, 23, 29

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Կույս

Հարմարվեք կյանքի արագ տեմպերին: Մայիսին հաջողության հասնելու համար կարևոր է, որ կարողանաք ձեր օրը ծրագրեք ըստ ժամերի: Անելու բան շատ կա, ցավալի կլինի, եթե որևէ առրթ բաց թողնեք։ Ուժը վերականգնելուն կօգնեն շնչառական վարժությունները, յոգան և մեդիտացիան:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 12, 17, 22
Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 20, 21, 27

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Կշեռք

Իմացեք ձեր ցանկությունների գինը: Մայիս ամսվա աստղերի հիմնական խորհուրդը շատ պարզ է. «Ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք»: Թվում է, թե ակնհայտ ճշմարտություն է: Այնուամենայնիվ, չգիտես ինչու, այս ամիս ձեզնից շատերը կմոռանան այդ մասին ... Բայց քմահաճույքների հետևից գնացողը, կարող է կանգնել կոտրած տաշտակի առջև։

Բարենպաստ օրերն են՝ 5, 11, 17, 21, 25
Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 3, 15, 30

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Կարիճ

Անցյալը կթակի ձեր դուռը: Մայիսը հետաքրքիր ուղևորություն է պատրաստում դեպի անցյալ: Ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ կապը վաղուց կորցրել էիք: «Անցած օրերի» իրադարձությունները շատ ուժեղ ազդեցություն կունենան: Կարող եք գտնել այն հարցի պատասխանը, որն այժմ անհանգստացնում է ձեզ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 9, 10, 20
Անբարենպաստ օրերը՝ 2, 11, 15, 23, 24

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել․ ովքեր են տուժել․ «Ժողովուրդ»

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Աղեղնավոր

Օգտվեք առիթից ՝ ինքներդ ձեզ հետ մնալու համար: Ձեր արժեքի և նշանակության հաստատումը մի փնտրեք ուրիշների աչքում: Դարձեք ինքներդ ձեզ համար ուղեցույց, մի հետևեք ուրիշների կարծիքներին: Մայիսին կհամոզվեք, որ միայն դուք եք ձեր երջանկությունը կռողը:

Բարենպաստ օրերն են՝ 3, 6, 9, 14, 22

Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 10, 18, 26

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Այծեղջյուր

Հարմարվեք փոփոխվող հանգամանքներին: Մայիսին չմտածված քայլերը հղի են տհաճ հետևանքներով: Աստղերը պահանջում են, որ ամեն ինչ լինի ըստ կանոնների, օրենքի, կանոնադրության խիստ պահպանմամբ: Ստուգեք ցանկացած տեղեկատվություն։

Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 8, 11, 26

Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 13, 20, 22

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ. Ջրհոս

Թույլ տվեք, որ Տիեզերքը ձեզ սպասարկի: Եթե Ձեզ որևէ օգնություն է անհրաժեշտ, ապա մայիսին այն կստանաք: Համեստություն մի արեք, փորձեք վերցնել այն։ Մի անհանգստացեք, որ պարտավորված կզգաք ուրիշների մոտ: Նրանք ուրախ կլինեն ձեզ անհատույց օգնել:

Բարենպաստ օրերն են՝ 3, 7, 10, 16, 23

Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 17, 20, 21

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․ Ձկներ

Սովորեք նկատել ճակատագրի նշանները: Մայիսին ձեր աշխարհայացքը ձեր և կյանքի մասին կարող են փոխվել: Դուք կհասկանաք, թե իրականում ինչ եք ուզում և ինչպես հասնել դրան: Ուշադիր եղեք: Ցանկացած հանդիպում և յուրաքանչյուր տեղեկատվություն, որը ձեր ուշադրությունը կարժանանա՝ պատահական չէ:

Բարենպաստ օրերն են՝ 4, 6, 10, 14, 20
Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 9, 16, 21

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА