o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կին քաղաքական գործիչները՝ ի աջակցություն Անժելա Էլիբեգովայի

18.05.2020 01:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կին քաղաքական գործիչները՝ ի աջակցություն Անժելա Էլիբեգովայի

Ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ հասցեին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի վիրավորական գրառմանն անդրադարձել են մի շարք կին քաղաքական, հասարակական գործիչներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

«ԷԼԻԲԵԳՈՎԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆ Է, ՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ Է ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԻՆ»

Երբ չկան փաստարկներ, գործի են դրվում վիրավորանքները, այն էլ՝ խիստ ցածր եւ տգեղ։ Որեւէ կնոջ վիրավորելուց առաջ մտածեք, թե ինչն է ձեզ այդ քայլի դրդում, մտածեք, դուք դրանով ուժեղ եք երեւում, թե՞... Դատապարտել եմ եւ դատապարտելու եմ ցանկացածին, ով իր քաղաքական կամ մասնագիտական պայքարը տեղափոխելով անձնական դաշտ, իբր թե «հարվածում է» դիմացի կնոջը։ Ոչ, ոչ եւ էլի ոչ, այդ քայլերով դուք ինքներդ ձեզ եք վնասում, ձեր մտքի բովանդակային սնանկությունն եք ի ցույց դնում։ Անժելա Էլիբեգովան այն մասնագետն է, ով լավագույնս է տիրապետում իր գործին։ Ինքս եմ հաճախ խնդրել եւ խնդրում նրան՝ պարզաբանել Ադրբեջանի հետ կապված շատ հարցեր։ Անժելա ջան, ընդունի՛ր զորակցությունս, գիտեմ, ուժեղ ես, բայց դա որեւէ մեկի իրավունք չի տալիս նման պահվածքի։ Պինդ մնա, Անժելա ջան, հպարտ եմ, որ քեզ ճանաչում եմ:

ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր,

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«ԱՆԺԵԼԱՆ ՉԻ ՆԵՂՎԵԼՈՒ, ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ, ՉԻ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԻՐ ՍԻՐԱԾ ՈՒ ՊԻՏԱՆԻ ԳՈՐԾԸ ԱՆԵԼ»

Անժելա Էլիբեգովային ճանաչում եմ բավական վաղուց։ Սկզբունքային, պրոֆեսիոնալ ու մարդկային։ Պրոֆեսիոնալիզմը շատ անգամներ տեսել ու համոզվել եմ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների բազմաթիվ բանաձեւեր չեզոքացնելիս անհրաժեշտ է եղել օգտակար ու կոմպետենտ տեղեկատվություն։ Կանանց վիրավորելը հատկապես փաստարկների բացակայության դեպքում թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է։ Ես դա անձնական փորձից լավ գիտեմ։ Անժելայի պրոֆեսինալիզմը փաստ է ու նրա արտաքին հատկանիշները քննարկելով ու թիրախավորելով այդ փաստը չի փոխվելու։ Անժելան չի նեղվելու, չի ընկրկելու, չի վախենալու, չի դադարելու իր սիրած ու պիտանի գործը անել։

Հ.Գ. -Ձեզ մի հուշում անեմ՝ ժամանակի ու տարածության զգացողությունը կորցրել եք տիկնայք, պարոնայք եւ այլք՝ սա 2018-ի մայիսը չէ, ոչ էլ հոկտեմբերն ու դեկտեմբերը։ Դուք, ձեր ընկալումն ու խոսքը էլ առաջվանը չի, ամեն անգամ նման էժան վարքագիծն ավելի ու ավելի կոշտ հակահարվածի է արժանանալու։ Չկասկածե՛ք։

ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր,
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ 
ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ՍԱ ԱՅԼԵՎՍ ԱԿԱՆԱՊԱՏ ՏԱՐԱԾՔ Է, ՈՐԻ ՎՐԱ ԴԱՆԴԱՂ ՊԱՅԹՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ»

Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում դուրս եկեք. Արարատ Միրոզյան

Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են ջնջոց. պոլի շոր։ Ավելի վախկոտ քայլ, քան կնոջը թիրախավորելը, գոնե ինձ համար, չկա։ Ու հեչ կարեւոր չի ՝ էդ կինը ո՞ր քաղաքական ֆլանգից է ՝ իմքայլակա՞ն, լուսավորի՞ց, արտախորհրդարանական որեւէ ուժի՞ց, քաղակտիվիստների՞ց, թե՞ Ստյոպա Սաֆարյանի քույրը, ում ատելության թիրախ էին սարքել։ Անկեղծ ցավ ապրեցի, երբ կարդացի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին Հանրային խորհրդի նախագահի գրառումը։ Մենք բոլորս այլեւս մտել ենք ականապատ տարածք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնա։ Ու էս «հայհոյաժայթքի» ռադիացիոն ալիքը Չեռնոբիլից վատ է: Վատ է, որովհետեւ տղամարդու մեջ սպանում է տղամարդկությունը, կնոջ մեջ` կանացիությունը: Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա: Սա այլեւս ականապատ տարածք է, որի վրա դանդաղ պայթում ենք բոլորս: Չգիտեմ ինչի, բայց կարծում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից: Որովհետեւ` էդպես ճիշտ կլինի:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԿԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՍՈԼԻԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ»

Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող կանանց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության կարիք կա: Եվ սա անխտիր վերաբերվում է մեր երկրում հասարակական եւ քաղաքական գործունեություն ծավալող բոլոր կանանց: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դատապարտում եմ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի՝ քաղաքագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին արված ո՛չ քաղաքական բնույթի, ո՛չ քննադատություն պարունակող, այլ մասնավորապես անձնականին վերաբերող մեկնաբանությունները, որոնք խտրականություն ու ցածրորակ քաղաքական դիսկուրսի դրսեւորում են: Անկախ քաղաքական հայացքներից՝ կինը պետք է պաշտպանված լինի նման էժանագին դրսեւորումներից: Եթե Հայաստանում իսկապես գոյություն ունեն կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, ապա նրանք պետք է անհապաղ արձագանքեն եւ դատապարտեն այս գռեհիկ երեւույթը: Ես խորապես համոզված եմ, որ քննադատության նյութ կարող է լինել կնոջ արտահայտած տեսակետը ու դիրքորոշումը, բայց ոչ երբեք նրա արտաքինը: Վե՜րջ տվեք կնոջը քաղաքական կամ հասարակական հարթակում նսեմացնելու եւ ստորացնելու փորձերին, այլապես մենք ժողովրդավարական պետություն կոչվելու իրավունք չենք ունենա: Կոչ եմ անում կին քաղաքական եւ հասարակական գործիչներին սոլիդարություն ցուցաբերել եւ, անկախ քաղաքական հայացքներից, դատապարտել այս երեւույթը, որպեսզի միասնական ուժերով կարողանանք Հայաստանում բարձր արժեքներ պարունակող քաղաքական մշակույթ ձեւավորենք:

«Հանուն սոցիալական արդարություն» կուսակցության փոխնախագահ

ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ՉԵՆ ՈՒՇԱՆԱ ՆԱԵՒ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՒՐԾՔ ԾԵԾՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ»

Հանրային խորհրդի նախագահը կատարել է բարոյական նորմերը հատող, ստի վրա հիմնված, մանիպուլատիվ հրապարակում՝ մեր պետության լավագույն փորձագետներից մեկի՝ Անժելա Էլիբեգովայի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այս վարքագծին, առաջին հերթին, պետք է գնահատական տա այդ անձին նշանակելու իրավասություն ունեցող մարմինը՝ կառավարությունը, ի դեմ՝ Վարչապետի։ Հուսով եմ չեն ուշանա նաեւ կանանց իրավունքների համար կուրծք ծեծող պաշտոնյաների գնահատականները։ Ի դեպ՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ հանրային խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթները ենթադրում են Հանրային խորհրդի անդամի մարդկային եւ բարոյական բարձր հատկանիշների առկայություն, ինչի կապակցությամբ նույն օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամ կարող է լինել ՀՀ-ը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաեւ Հանրային խորհրդի առջեւ դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ: Այսինքն՝ մասնագիտական հմտություններից զատ, այս մարմնի անդամը եւ հատկապես նախագահը պետք է աչքի ընկնի բարոյական բարձր արժանիքներով։

Հ. Գ. - Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

Հ. Գ.1. -Անժելայի վերաբերյալ նմանաբովանդակ հրապարակումներ մեկ էլ հարեւան հակառակորդ երկրի քաղաքական ակտիվիստներն իրենց կարող են թույլ տալ։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ

ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆ

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՕՐ ԱՌԱՋ ՀԵՌԱՑՆԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

«Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ»,- Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան: Այո, վերահաստատում եմ հանրային գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ իրավունք չունի վիրավորական եւ ատելության հիմք ծառայող հրապարակային խոսքեր հնչեցնի` հատկապես անձի սեռային յուրահատկությունները թիրախավորելով։ Փաստում եմ նաեւ, որ Հանրային խորհրդի նախագահը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առավելապես չի դադարեցրել սոցիալական հարթակներում թիրախավորել կոնկրետ անձանց եւ նրանց գործունեությունը, այն պարագայում, որ իր` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցմամբ պայմանավորված, առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային դեպք լինելը նաեւ ենթադրում է հասարակության մեջ էտալոնային վարքագծի եւ խոսքի դրսեւորման պարտավորություն` կարծում եմ, որ այս եւ այլ դեպքերում հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն` համամարդկային, համընդհանուր էթիկական կանոնների, համերաշխության մթնոլորտի եւ փոխադարձ հարգանքի խախտման պարագայում, այլապես այսօրինակ վարքագիծը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ հասարակության ամենալայն շերտերում` ոչ ցանկալի օրինակ ծառայելով։ Ուստի՝ կանխելու համար նման անթույլատրելի վարքագծի նեգատիվ ազդեցությունը` պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին յուր ստանձնած, սակայն օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու եւ հանրության կոնկրետ անձանց պարբերաբար թիրախավորելու եւ նսեմացնելու համար։

Սահմանադրական կինոն կեզրափակեն ԱԺ-ում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

«ՀԱՄՈԶՎԱԾ ԷԼ ՉԵՄ, ՈՐ «ԴՈՒԽՈՎ» ՎԻՐԱՎՈՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼԻՍ»

Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է: Հետո կասեն պատիվ պահանջողները սեւեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն հակահեղափոխություն են անում եւ էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը եւ անբարո վարքագիծը:

Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարեւոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժեւորել բարեկրթությունն ու արժեքները: Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ

«ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԷԺԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹԸ»

Ուզում եմ հերթական անգամ հիշեցնել, թե որքան դատապարտելի է, երբ փաստարկների բացակայությունը լրացվում է վիրավորանքներով e6, որ ամենահեշտը փաստարկների սնանկությունը անձնական դաշտ տեղափոխելն է։ Անժելա Էլիբեգովայի արժանապատվությունը ոտնահարող գրառումը արվել է կնոջը վիրավորելով՝ սեռի թիրախավորմամբ։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ պետք է դադարեցնել էժան վիրավորանքներ հասցնելու սովորույթը: 

Ցավոք, երկրում ձեւավորված մթնոլորտի, բազմապատկվող ատելության, վիրավորանքների ու լարվածության խորացման հետեւանքով այլոց արժանապատվությունը նսեմացնելու անթույլատրելիության վերաբերյալ կոչերը պարբերական բնույթ են կրում, սակայն մնում են անհետեւանք։

ԱԺ հինգերորդ գումարման մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ 
ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անուղեղ ֆեյքերին հետ քաշեք՝ ձեզ են խայտառակում, չնայած՝ էլ ո՞ւր. Արփինե Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА