o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ինգա եւ Անուշ Արշակյաններից սկսած կանանց «անխնա» թիրախավորող անձին մաղթենք սեփական քրտինքով վաստակելու հնարավորություն»

18.05.2020 01:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ինգա եւ Անուշ Արշակյաններից սկսած կանանց «անխնա» թիրախավորող անձին մաղթենք սեփական քրտինքով վաստակելու հնարավորություն»

«Բնավ կոչ չեմ անում հարգարժան ԱԺ իշխանական տիկնանց` դատապարտելու, քննադատելու եւ ինձ իրենց պաշտպանության տակ վերցնելու, քանզի կյանքիս կանոններով սովորել եմ մշտապես ու բոլոր դեպքերում եւ պարագաներում ինքնապաշտպանվել ամեն «արհավիրքի» դեմ, քանզի այդ ուժն ու կամքն ունեցել եմ եւ ունեմ։ Սակայն մի պարզ հարց է ինձ անհանգստացնում. Ինչո՞ւ ամենից շատ կանանց իրավունքների, սեռով պայմանավորված թիրախավորման մասին խոսող ԱԺ իշխանական պատգամավորները, անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից, լուռ են, ինչպես Սֆինքսը։ Թերեւս այս հարցն այդպես էլ մնա օդում առկախված», - այս մասին գրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, որը հայտնվել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հերթական գրառման թիրախում։

Իշխանության մաս չենք կազմելու. Սեւին` սեւ կասենք, սպիտակին` սպիտակ. ԱՀ ՀՅԴ պատգամավոր

Պատգամավորը, որպես հետգրություն, հավելել է. «Իսկ ես հպարտանում եմ իմ կենսագրության մեջ տեղ գտած յուրաքանչյուր աշխատանքով, քանզի կարիերաս կերտելու ճանապարհին յուրաքանչյուր հաջողության հասել եմ բացառապես ինքս իմ ուժերով, առանց որեւիցե մեկի միջնորդության (ծանոթ-բարեկամ-խնամի-ընկեր-ընկերուհի եւ այլն) եւ վարձատրվել բացառապես «իմ քրտինքով» աշխատածի դիմաց, ի տարբերություն շատ շատերի)։ Վերջին տարիներին Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերից սկսած մինչ օրս կանանց ակտիվորեն, ինտենսիվորեն եւ «անխնա» թիրախավորող անձին մաղթենք առողջություն, հանգստություն եւ սեփական քրտինքով վաստակելու հնարավորություն»։

Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА