o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գրին քարտ ստանալու հայտերի թիվը COVID-19-ի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով ամերիկյան գործակալության վճարունակությունը. NYT

18.05.2020 11:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գրին քարտ ստանալու հայտերի թիվը COVID-19-ի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով ամերիկյան գործակալության վճարունակությունը. NYT

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունում (USCIS) գրին քարտ (անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, որը հաստատում է ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձի կացության իրավունքի առկայությունը և նրան աշխատելու հնարավորություն ընձեռում), քաղաքացիություն ստանալու և այլ ծրագրերի մասնակցելու հայտերի թիվը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը, գրում է The New York Times-ը:

ԱՀԿ-ն աշխարհում գրանցել է COVID-19-ի նոր ռեկորդ

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը, որն իր աշխատանքը ֆինանսավորելու համար ապավինում է դիմումատուներից գանձվող վճարներին, հայտարարել է, որ ամռանը կարող է սպառել իր ֆինանսական միջոցները, քանի որ համավարակի հետևանքով զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների և այլ արտոնությունների համար:

«COVID-19-ի համավարակի հետ կապված՝ USCIS-ի եկամուտները կտրուկ նվազել են», - հայտարարել է գործակալության ներկայացուցիչը՝ նշելով, որ ընթացիկ ֆինանսական տարվա վերջին հասույթը կարող է նվազել ավելի քան 60 տոկոսով, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին:

Նրա խոսքով՝ առանց Կոնգրեսի 1,2 մլրդ դոլարի ներդրման գործակալությունը չի կարողանա մի քանի ամսվա ընթացքում ֆինանսավորել իր գործունեությունը:

Պարբերականը նաև նշում է, որ ծառայությունը նախատեսում է հավաքագրումների համար սահմանել 10 տոկոս «հավելավճար», բացի ավելի վաղ հայտարարված գների բարձրացումից, որն արդեն պլանավորվում է սահմանել առաջիկա ամիսներին:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում աշխատատեղերի պակասի պայմաններում ԱՄՆ-ում ներգաղթի ժամանակավոր դադարեցման մասին:

Նախագահն ընդգծել էր, որ ամերիկացիների նկատմամբ անազնիվ և սխալ կլինի նրանց արտերկրից ժամանած նոր աշխատուժով փոխարինելը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որոշումն օրենքի ուժ կունենա 60 օր, որից հետո դրա գործողության երկարաձգումը կամ փոփոխությունները կդիտարկվեն՝ տնտեսական իրադրությունը հաշվի առնելով։

Հրամանագիրը վերաբերում է միայն նրանց, ովքեր հավակնում են մշտական բնակության թույլտվության, այլ կերպ ասած`գրին քարտ ստանալուն։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА