o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արման Սաղաթելյան.Կարող ենք փաստել՝ 2 ամիս բնակչության համար ստեղծված անհարմարություններն ապարդյուն էին, վարակի տարածման կանխարգելման աշխատանքը՝ տապալված

18.05.2020 11:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Արման Սաղաթելյան.Կարող ենք փաստել՝ 2 ամիս բնակչության համար ստեղծված անհարմարություններն ապարդյուն էին, վարակի տարածման կանխարգելման աշխատանքը՝ տապալված

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներին, դրանց գրանցած արդյունքներին և կենաց-հրահանգավորումներ են հիշեցնում:

«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան․ 168․am (տեսանյութ)

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում: Ըստ էության բազմաթիվ սահմանափակումներ հանվում են, և դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանն առաջ անցավ հարեւան Իրանից մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվի քանակով: Կարող ենք փաստել, որ 2 ամիս բնակչության համար ստեղծված, մեղմ ասած, անհարմարությունները ապարդյուն էին, իսկ վարակի տարածման կանխարգելման աշխատանքը՝ տապալված: Ի՞նչ ունեցանք արդյունքում։ Իսկզբանե անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունք աշխարհում արդեն արագ տարածվող համավարակի հարցում: Այնուհետև, արտակարգ դրություն հայտարարելուց աննախադեպ ու անհեթեթ սահմանափակումներ ու արգելքներ խոսքի ազատության ոլորտում:

Հետո քաղաքացիների անձնական տվյալների եւ ազատությունների առումով շատ խնդրահարույց օրենքի ընդունում, որի գործածման արդյունքը չտեսանք, սակայն որը շարունակում է գործել ու հավաքել բոլորիս անձնական տվյալները՝ սոցիալական շփումների շրջանակից սկսած եւ ցանկացած անձի տեղորոշմամբ ավարտած: Շարունակում է գործել նաև հավաքների ու բողոքի ակցիաների արգելքը, քանի որ գնալով սոցիալական լարվածությունն ավելանում է: Իսկ ավելանում է, քանի որ տապալվեց նաև բնակչության պարտադրված պարապուրդի պայմաններում աջակցության աշխատանքը: Դժվար հասկանալի, խճճված ծրագրերը այդպես էլ չկարողացան հստակ թիրախավորել օգնության կարիք ունեցողներին, արդյունքում առաջարկվեց «վճարել հարևանի հոսանքի վարձը» բոլոր նրանց, ում ստացած օգնությունն անհրաժեշտ չէ, իսկ բոլոր դժգոհներին՝ հայհոյել իշխանությանը:

Հասկանալի է, որ առկա կառավարման մակարդակի պայմաններում որևէ դրական զարգացում սպասելը միամտություն է, և հրապարակված փոփոխությունների տեքստը դրա վառ վկայությունն է: Այն հիշեցնում է կենաց-հրահանգավորում, որտեղ առավել հաճախ հանդիպում են «անհրաժեշտ է...պարտավոր է...արգելվում է» և նմանատիպ եզրույթներ: Իհարկե, այդ ամենը վերաբերում է հիմնականում բիզնեսին եւ քաղաքացիներին: Իշխանություններն արդեն տեւական ժամանակ է, ինչ ամեն եղանակով հասկացնում են, որ իրենց վրա հույս չդնեն, իսկ «Спасение утопающих – дело рук самих утопающих»: Հրապարակված տեքստի որակը եւ ողջամտությունը առանձին քննարկման առարկա է, որը անշուշտ կկայանա նաև իմ նախաձեռնությամբ: Գումարած դրան վիճակագրության «հրաշքները», մասնավոր կարգով քաղաքացու ցանկությամբ ու վճարմամբ տեստավորման արգելքը՝ մենաշնորհ հաստատելով վարակվածների թվի վիճակագրություն տնօրինելու վրա, և բազմաթիվ այլ հարցեր:

Հ.Գ. Ես հասկանում եմ, որ մարզադահլիճ բացառապես սելֆի անելու համար մտնող մարդիկ դժվար սպորտից որևէ բան հասկանան, իսկ սելֆիից հետո ցնցուղ անհրաժեշտ չէ, բայց աբսուրդը եւս պիտի սահման ունենա: Չնայած, եթե դիմակները մեկ անիմաստ են, իսկ մեկ պարտադիր, այն ել բաց տարածքում, արդեն գուցե եւ ոչ...
Շարունակելի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА