o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

18.05.2020 15:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քննարկվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

ՀՀ  էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ:

Պարետի որոշմամբ Երևանում և 2 մարզերում 46 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցվել է

«Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը,  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել են քաղաքացիների տեղակայմանը և պահպանման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները:

Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել հյուրանոցային տնտեսոության օբյեկտների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են ՀՏՕ-ների հետ աշխատանքի և ընթացակարգերի անաչառության և թափանցիկության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА