o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաժամուժը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

18.05.2020 21:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Խաժամուժը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, պառակտիչ որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից. հայտարարություն

 

Զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, պառակտիչ որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից. հայտարարություն

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման առնչությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հրապարակվեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով: 

Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության մթնոլորտի ուղղորդվող շիկացմանը՝ ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց։

Հավատալով, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ և ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական հանձնառությանը՝ այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատությունը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատմանն ու ամրագրմանն դեմ ուղղված քայլ։

 Փաստում ենք, որ այս օրերին արձանագրված փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում արդար և ազատ դատաքննություն վարելու հիմքերը և գտնում, որ գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել և երաշխավորել պետական իշխանության առանձին մարմինների անխափան գործունեությունը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մերժում և դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն  ուղղված, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրություններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից։ Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ պայքարելու է և թույլ չի տալու  ցանկացած ոտնձգություն՝ ուղղված ազգային միասնականությանը։

Մեր հավաքական պարտականությունն ու պատասխանատվությունն է ավելի քան  միասնական լինել, ամրացնել ներհասարակական համերաշխությունը՝ դիմագրավելու արտաքին և ներքին մարտահրավերները, լուծելու մեր համազգային անվտանգության խնդիրները»։

«Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ է. Հայկ Ալումյանը

«Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ է. Հայկ Ալումյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը։

 

«Իրավիճակը ծայրահեղ լարվել է։ Այսօր առավոտյան մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հորդոր-կոչ իրենց աջակիցներին, որն ունի հետևյալ տեսքը.

«Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ»»,- ասաց Հայկ Ալումյանը՝ մեջբերելով Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը։ 

Նրա խոսքով՝ այդպիսիով պատգամավորը կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

«Նույնիսկ Հատուկ Քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին 10 մարդկանց կամ նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։ Հայկ Սարգսյանը՝ լինելով ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով է հանդես գալիս։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասե՞ն, որ Հայաստանում այլևս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ։ Այս թեզը հեքիաթ է», - հայտարարեց Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նշեց, որ Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում։

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Նա կոչով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և իրավապահ մարմիններին.

«Մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը։ Իսկ այն, ինչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարոն Սարգսյանը, և այն, ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքով իրենց կողմնակիցների միջոցով տարածվում է, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։ Այսինքն՝ հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ 

Հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարել ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»։ 

Դիմելով ոստիկանապետին՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը կոչ արեց անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։

Հայկ Ալումյանը դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ նման հայտարարույթուն չեն անի, եթե դրա համար չլինի Ձեր հավանությունը։ Պարոն վարչապետ, կոչ եմ անում թույլ չտալ, կանխել այս զարգացումները»։

 

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նա ազատության մեջ է

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նա ազատության մեջ է

Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ կայացվեց որոշում` ՀՀ երկրորդ նախագահ եւ Արցախի առաջին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորագիր-դիմումը: Ռ. Քոչարյանն ազատության մեջ է: ՀՀ երկրորդ նախագահի ավագ որդին` ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ դատավորի որոշումից հետո` լրագրողների հետ զրույցում ասաց. «Անկեղծ, շատ սպասելի չէր, ուրախ եմ շատ»:

Օրվա կադր

Ազատությունը՝ տպավորիչ լուսանկարով. ահա այսպես են դիմավորել Ռոբերտ Քոչարյանին նրա թոռները. video

Ազատության մեջ գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրա թոռնիկները դիմավորել են ջերմությամբ

Օրվա կադր

Ռոբերտ Քոչարյանի որդիները դատսրանում

«Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն»

«Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն»

«Կասկածից վեր է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դատական որոշումը կայացնելիս դատավորը առաջնորդվել է բացառապես օրենքի պահանջներով՝ հաշվի առնելով, հավանաբար նաեւ, քրեական գործի առանձնահատկությունները: Ըստ այդմ` այդ որոշումը իրավական է թե՛ հիմքերով եւ թե՛ բովանդակությամբ», - այս մասին նշում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ հավելում. «Սակայն այդ ամենով հանդերձ, դատարանի որոշումն, իսկ ավելի ճիշտ՝ այն հանգամանքը, թե ինչ հիմքով կայացվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը (վերջինս ընդունվեց հաշվի առնելով Արցախի նախկին եւ գործող Նախագահների միջնորդությունը), անշուշտ, կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ, ընդ որում, ըստ իս, Արցախում ներքաղաքական լարվածությունը մեղմելու եւ Հայաստան-Արցախ հարաբերություններն էլ ավելի կառուցողական հուն տեղափոխելու առումով՝ միանգամայն նպաստավոր հետեւանքներ: Պետք չէ շատ խորաթափանց լինել, որպեսզի հասկանալ, որ այդ որոշումը էապես կբարձրացնի Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հեղինակությունը ոչ միայն Արցախի հասարակության շրջանում (ինչը շատ կարեւոր է այսօրյա նախընտրական Արցախի պարագայում), այլեւ Արցախի արտաքին գործընկերների շրջանում: Ըստ իս, վերջին գործոնը շատ կարեւոր է նաեւ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակաացային գործընթացում Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախին վերապահվող պատասխանատու դերակատարման ընկալման առոմով»:

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Խ. Հարությունյանի գնահատմամբ` դատարանի վերը նշված որոշումը կարող է նոր շունչ հաղորդել Հայաստան-Արցախ երկխոսությանը եւ էապես նպաստել հայ ժողովրդի երկու հատվածների համերաշխության էլ ավելի խորացմանը՝ օգտակար լինել արտաքին մարտահրավերներին դիմագրավելու մեր հավաքական կարողություններ բարձրացմանը. «Համոզված եմ, որ այդ որոշումը խորը հիասթափութուն կպատճառի նաեւ ներհայկական զարգացումներին շունչները պահած հետեւող մեր ‹‹ոխերիմ հարեւաններին››:Բայց այս ամենի համար կա մի շատ կարեւոր նախապայման՝ դատարանի նշված որոշումը որեւէ պարագայում չի կարող որակվել հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն: Մենք պարտավոր ենք շատ հոգատարությամբ վերաբերվել ներհայկական համերաշխությունը խորացնող ցանկացած հնարավորությանը եւ զերծ մնալ հանրային կյանքը ալեկոծող ցանկացած քայլից»:

«Ամեն ինչ դեռ առջեւում է». Լեւոն Քոչարյանը նոր գրառում է կատարել

«Ամեն ինչ դեռ առջեւում է». Լեւոն Քոչարյանը նոր գրառում է կատարել

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց: Ամեն ինչ դեռ առջեւում է», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Հիշեցնենք, որ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացվեց որոշում` ՀՀ երկրորդ նախագահ եւ Արցախի առաջին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորագիր-դիմումը: Ռ. Քոչարյանն ազատության մեջ է: ՀՀ երկրորդ նախագահի ավագ որդին` ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ դատավորի որոշումից հետո` լրագրողների հետ զրույցում ասաց. «Անկեղծ, շատ սպասելի չէր, ուրախ եմ շատ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ իրեն ահաբեկել են

Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ իրեն ահաբեկել են

 Երեկ գիշերը ժամը երեքի մոտակայքում տարբեր համարներից Գառնիկ Իսագուլյանը ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին, մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել»: Գառնիկ Իսագուլյանն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Ընթանում է քննություն:

Հիշեցնենք, որ երեկ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին:

«Հաշիվ չունեմ փակելու, ես մարզպետի եղբայրն եմ»

«Հաշիվ չունեմ փակելու, ես մարզպետի եղբայրն եմ». Նոր «սաշիկների» հայտնությունը. «Փաստ»

 «Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզպետի եղբայրը մի քաղաքացու ծեծի է ենթարկել՝ պատճառելով բավականին լուրջ վնասվածքներ: Քաղաքացին հայտնել է, որ նա երկար ժամանակ հետեւել է իրեն, տարբեր սպառնալիքներ տեղացել իր հասցեին: Այս դեպքից հետո «Փաստ» թերթին մի քանի ուշագրավ տեղեկություններ հասան մարզային նորահայտ «Սաշիկի» (ինչպես նրան արդեն սկսել են որակել մարզում) պահվածքից:

Ըստ թերթի տեղեկությունների, օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Աբովյանի ռեստորաններից մեկում: Իր շքախմբով հաց ուտելու է մտնում Կոտայքի մարզպետի նույն այս եղբայրը: Փոքր-ինչ գինովցած երիտասարդները պահանջում են հաշիվը:

Այն ստանալուց հետո մարզպետի եղբայրը ցուցադրաբար պատռում է հաշիվն ու խրոխտ տոնով հայտարարում, որ ինքը մարզպետի եղբայրն է եւ «հաշիվ չունի փակելու»: Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշակի բացատրական աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, մարզպետի եղբայրը գումարը վճարում է»: 

ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

Ինչի՞ դեմ էր պայքարում ՊՎԾ-ն

Ինչի՞ դեմ էր պայքարում ՊՎԾ-ն. «168 ժամ»

«Մայիսի սկզբին կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր գնման գործընթացների մասին: Նա դժգոհություն էր արտահայտել միայն գնային ցուցանիշներով առաջնորդվելու կապակցությամբ: «Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել: Հարց՝ ինչու է այդ ծառայությունը ձեռք բերվել, որովհետեւ մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ մրցույթում, եթե ձրի առաջարկեն, կհաղթեն: …Ցածր գին՝ չի նշանակում՝ այնպիսի ցածր գին, որը երաշխավորում է ծառայության կամ մատակարարման անորակությունը: Ցածր գին՝ նշանակում է՝ մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով»,- ասել էր վարչապետը: Հեմոդիալիզի գնման պարագաների գնման գործընթացների վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է:

ՊՎԾ-ն իր ուսումնասիրությունների մասին մարտի վերջին հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով «մեդալի» միայն մի կողմը, այսինքն՝ թե որքան գումար է տնտեսվել գնումներին իրենց միջամտության արդյունքում: Սակայն հեմոդիալիզի դեպքում առավել կարեւոր հարցը՝ որակը, ՊՎԾ-ն չի ներկայացրել:

Մինչդեռ ԲԿ-ներից մեկում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գնումների վերջին գործընթացը բավականին ուշագրավ զարգացումներ ունի: Պարզվում է, որ ի հեճուկս ՊՎԾ-ի «բացահայտած չարաշահումների»՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի հիմնական հաղթողը, ի վերջո, «Ֆրեզեն» ընկերությունն է եղել: Հարց է ծագում՝ ինչպե՞ս է հաղթել այդ նույն ընկերությունը, եթե ՊՎԾ պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանն ապրիլի վերջին հայտարարել էր, որ «մենաշնորհը վերացել է» եւ «լուրջ արդյունք ունեն»: «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մրցույթի առաջին փուլի արդյունքները հրապարակվել են այս տարվա հունվարի 18-ին, եղել է 8 մասնակից, 11 չափաբաժնից 8-ը վերջնական արդյունքում հաղթել է «Ֆրեզենը», 2-ը՝ այլ մասնակից, իսկ 1-չափաբաժինը հանվել է մրցույթից: «Ֆրեզենի» հետ պայմանագիրը կնքվել է ապրիլի 9-ին: Նա պնդեց՝ շուկայում մենաշնորհ չկա ու չի եղել երբեւէ. «Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե շուկայում 3-4 ընկերություններ են գործում:

ՊՎԾ-ի մեղադրանքին, թե «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար գնման մրցույթներին մասնակցելով՝ ապահովում է գերշահույթ՝ պարագաների մատակարարման մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ ավելի գին սահմանելով, Հ.Պիվազյանը հակադարձեց, որ նախ՝ դա այդպես չէ, եւ ձեւավորվող գինը պայմանավորված է այլ ծախսերով, օրինակ՝ սպասարկումը, որը շատ ծախսատար ու թանկ պրոցես է: Նա նշեց, որ վերջին մրցույթի ժամանակ իրենք նախորդ տարվա համեմատ՝ էժան գին են առաջարկել, որովհետեւ անվճար սպասարկում այլեւս չի իրականացվելու. «Որոշ մարդիկ վերագրում են նրան, որ՝ տեսեք, թե՝ բա մենք միջամտեցինք, ու արդյունքում պետության փողերը խնայվեցին… ո՛չ, դա այդպես չէ, եւ հիմա սպասարկման համար առանձին մրցույթ պիտի հայտարարվի»:

«Այն խոսակցությունները, որ պարոն Սանասարյանը պնդում եւ կրկնում է ամեն առիթով, որ ուղղակի պատահաբար ուսումնասիրություններ են եղել եւ պարզել են, որ այդ ոլորտում կան չարաշահումներ, ես վստահաբար կարող եմ ասել եւ ապացուցել, որ դա «Գյուլնազ տատի հեքիաթներից» է։

Այն ժամանակ, երբ ՊՎԾ-ն իրենց հովանավորյալ ընկերությանը մեծ ջանքեր գործադրելուց հետո չկարողացավ մտցնել հեմոդիալիզի շուկա, այդ օրվանից սկսվեցին «ստուգումները», եթե ոչ՝ հարցաքննությունները, եւ «ուսումնասիրում» էին միմիայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ին վերաբերող թղթերը։

Հ. Պիվազյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) որեւէ առնչություն ունի «Ֆրեզեն» ընկերության հետ. «Ֆիրմայի հետ նա կապ չունի եւ չի էլ ունեցել, անգամ մեր գործունեությունից տեղյակ չէ։

Ընդամենն իմ բարեկամն է»։ Անդրադառնալով քրեական գործին՝ Հ.Պիվազյանը նշեց, որ այն հարուցվել է ՊՎԾ-ի բողոքի հիման վրա, եւ իր տեղեկություններով՝ դրանում բավականին սխալներ ու թերություններ կան. «Քննությունը կընթանա, եւ վերջում կպարզվի ողջ պատկերը»։ 

Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին. ՀՀ նախագահ.Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. «Ժամանակ»

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. «Ժամանակ»

«Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել: Այցելելով համայնքային ենթակայության մանկապարտեզներից մեկը՝ Գասպարյանը ծնողների եւ երեխաների ներկայությամբ ցուցադրաբար սկսել է ծխել, ինչին ի պատասխան՝ արժանացել է ծնողների հանդիմանանքին, թե ինչ օրինակ է ծառայում երեխաների համար, մանավանդ՝ աղջիկների»: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА