o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրատես». Գուրգեն Խաչատրյանը ՀՀ-ում է. նա գնացել է բարեկամներից մեկի տուն ու «մեկուսացել» այնտեղ

19.05.2020 09:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Իրատես». Գուրգեն Խաչատրյանը ՀՀ-ում է. նա գնացել է բարեկամներից մեկի տուն ու «մեկուսացել» այնտեղ

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը համոզված է՝ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, Հայաստանից չի հեռացել:

Նիկոլը պետք է մտածի,թե քաղաքացին ոնց պետք է դիմակ ու հաց գնի.Գուրգեն Եղիազարյան

Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, թե Խաչատրյանն արտակարգ դրության պայմաններում լքել է Հայաստանի տարածքը: «Իրատեսի» հետ զրույցում իմքայլականն ասաց՝ որեւէ փաստ չկա, որ Գուրգեն Խաչատրյանը հատել է Հայաստանի սահմանը, ընդամենը ենթադրություն է. «Նա որեւէ տեղ չի փախել, որքան գիտեմ՝ երբ դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը, նա գնացել է բարեկամներից մեկի տուն ու «մեկուսացել» այնտեղ: Այնպես չէ, որ իրավապահների հսկողության ներքո գտնվելով, կարողացել է փախչել»:

«Բայց չէ՞ որ նման միջադեպերի պատճառով է, որ մարդիկ սկսում են չվստահել իշխանությանը, եւ վարկանիշի անկում եք գրանցում»,- նկատեցինք։ «Իմ քայլի» ներկայացուցիչն ընդունեց, որ կառավարող թիմի վարկանիշը որոշակիորեն անկում է ապրել, ապա ընդգծեց՝ ընկած վարկանիշը վերականգնելի է.

«Եկեք ընդունենք՝ երբ մարդիկ տեսնեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կանգնում են դատարանի առաջ, վստահությունը կվերականգնվի, մեր վարկանիշն էլ նորից կբարձրանա: Այո, մարդիկ նախկին իշխանավորներիներին ուզում են տեսնել դատարանում կանգնած, իսկ եթե դա տեղի չի ունենում, ներկաները նրանց աչքին վատն են երեւում: Բայց երբ օրը գա, ու տեսնեն՝ ինչպես են պատասխան տալիս նախկինները, ամեն բան տեղը կընկնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА