o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը, հակազդելով Հայաստանի եւ Բելառուսի առաջարկին, գազի սակագնի հարցը հանել է ԵՏՄ զարգացման ռազմավարությունից

19.05.2020 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը, հակազդելով Հայաստանի եւ Բելառուսի առաջարկին, գազի սակագնի հարցը հանել է ԵՏՄ զարգացման ռազմավարությունից

Եթե Հայաստանը եւ Բելառուսը չփոխեն գազի սակագների ձեւավորման վերաբերյալ դիրքորոշումը, տրամաբանական է այդ կետը հանել ԵՏՄ զարգացման ռազմավարության նախագծից, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին տեսակոնֆերանսի ռեժիմով: Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծում առաջարկված գազային սակագների ձևավորման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձևը: «Եթե մեր հայ եւ բելառուս բարեկամների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա հավանաբար տրամաբանական կլիներ ընդհանրապես բացառել գազի վերաբերյալ դրույթը ռազմավարության նախագծից, որպեսզի այն հավանության արժանանա Այսօր։ Իսկ գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը հնարավոր կլինի շարունակել անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների գծով»,- ասել Է Պուտինը։

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Մինչ այդ նա հայտատարել էր, որ ԵՏՄ-ում գազի սակագների միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման բարձր մակարդակ, որը դեռ չեն հասել. «Ինչ վերաբերում է մեր հայ և Բելառուս բարեկամների կողմից առաջարկվող գազի փոխադրման և տարանցման ծառայությունների միասնական սակագնին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով, հարկման միասնական համակարգով ։ ԵՏՄ-ն ինտեգրման նման խորը մակարդակ դեռ չի հասել: Իսկ մինչ գազի գները պետք է ձեւավորվեն շուկայական կոնյունկտուրայի հիման վրա, հաշվի առնեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաեւ ապահովեն արդյունահանման մեջ ներդրված կապիտալի շահույթի հիմնավորված նորմը։ Դա սովորական է, ես ուզում եմ ընդգծել, հարգելի գործընկերներ, դա սովորական համաշխարհային պրակտիկա է»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА