o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ԱՍԱԾՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՌԵԱԼ ՉԷ

19.05.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ԱՍԱԾՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՌԵԱԼ ՉԷ

Եվ այսպես, գնալով սրվող քննադատություններից հետո Նիկոլը վերջապես որոշեց արձագանքել մի շարք աղմկոտ հարցերի, այդ թվում` արցախյան թեմային: Բայց երեւի լավ կաներ, որ շարունակեր ձայն չհանել, քանի որ այսպիսով էականորեն սրեց այն հանրային մտահոգությունները, որոնք կային:

Ի՞ՆՉ ԿԵՐՊ ԿՓՈԽՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

ԱՎԵԼԻ ԹՈՒՅԼ ԴԻՐՔԵՐՈՎ

Ինչ էր փորձում հանրությանը համոզել Նիկոլը: Առաջին հերթին այս միտքը. «Հարց է եղել, արդյոք մենք շարունակելո՞ւ ենք բանակցել այն կետից, որ թողել է Սերժ Սարգսյանը: Սա էլ ենք հրապարակային ասել, ասել ենք, որ ոչ, որովհետեւ այն, ինչը մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի»: Եվ անմիջապես էլ ֆիքսում է. «Իսկ հին փաստաթղթի շուրջ մենք հրաժարվել ենք, ասել ենք՝ դա անընդունելի է»:

ԱՆԳԱՄ ԴԻՄԱԿ ԴՆԵԼ-ՉԴՆԵԼՈՎ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ

Այսպիսով արձանագրենք. Նիկոլը պնդում է, որ առնվազն կա «հին փաստաթուղթ», առանց բացատրելու, թե այն կոնկրետ ինչ էր ենթադրում, ինչու է համարում, որ դրանից պետք էր հրաժարվել, որ այն չէր կարող լինել բանակցությունները շարունակելու հիմք: Սակայն այստեղ մեկ էական հանգամանք եւս արձանագրենք, որն ուղղակիորեն բխում է Նիկոլի խոսքերից: Եթե իրոք մինչ հայաստանյան իշխանափոխությունը եղել է նման փաստաթուղթ, ապա.

ԽԱՂԱՎԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՄԻԱՑՎԱԾ Է

1. Փաստն այն է, որ նախկին իշխանություններն իրենց հերթին են այն համարել ոչ լիարժեք, հակառակ դեպքում պարզապես կստորագրեին եւ վերջ:

2. Ավելին, հիշեցնենք, որ 2016թ.-ից, այսինքն՝ Ապրիլյան պատերազմից հետո բանակցություններ գործնականում չեն եղել: Ավելի ճիշտ, հանդիպումներ կային, սակայն բացառապես միտված Ապրիլյան պատերազմի հետեւանքներին եւ ոչ բուն հակամարտության կարգավորմանը: Այդ ամենի արդյունքում ի հայտ եկան Վենետիկի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին սահմանային վերահսկողության մեխանիզմների կիրառում: Եվ բուն կարգավորման բանակցություններն էլի չշարունակվեցին, քանի որ Ադրբեջանը հրաժարվում էր դրանք կատարելուց: Ընդ որում, այս իրավիճակում համանախագահ երկրներից որեւէ մեկը չէր պահանջում Հայաստանից բանակցել, եւ փոխարենը ողջ ճնշումն ուղղված էր Ադրբեջանին՝ Վենետիկի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու պահանջով:

Լավրովի բացահայտումը եւ Արցախի սահմանին Իրանի ակտիվացումը

3. Հաշվի առնելով, որ 2016թ.-ից այս կողմ բուն կարգավորման հարցով բանակցություններ գործնականում չեն եղել, նշանակում է, որ Նիկոլի ասած, այդ «հին փաստաթուղթը» պետք է օրակարգում լիներ մինչ 2016թ.-ը: Հայաստանի համար այն ձեռնտու չէ՞ր. միգուցե: Բայց այդ փաստաթուղթն Ադրբեջանի համար եւս պետք է որ շատ ավելի անընդունելի լիներ. հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է այդ այն թողներ եւ անցներ պատերազմի: Այսպիսով, Նիկոլը հաստատում է, որ հենց այդ նույն փաստաթուղթն են իրեն ներկայացրել՝ պաշտոնի գալուն պես: Նաեւ, որ նա իր իսկ մեղքով կորցրել է դրան դիմակայելու այնպիսի կարեւոր գործիք, ինչպիսին է Վենետիկի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

ԱԳ նախարարը բաց տեքստով ընդունեց, որ Արցախի հարցում վարում են բանակցություններ՝ փաստացի ստախոս հանելով Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Հաջորդը: Նիկոլը պնդում է, որ «հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձեւավորվել»: Թերեւս, սա նրա այն եզակի պնդումներից է, որի հետ կարելի է լիովին համաձայնել: Այսինքն, չկա որեւէ մեսիջ, ակնարկ, բաց տեքստով հայտարարություն, որոնք կհուշեին, որ Նիկոլի օրոք նոր բանակցային փաստաթուղթ է ի հայտ եկել: Սակայն այս դեպքում կրկին առաջ է գալիս հին հարցը՝ իսկ ի՞նչ են քննարկել այսքան ժամանակ: Եվ ահա այստեղ է, որ Նիկոլը կտրուկ թռիչք է կատարում դեպի «հեղափոխական դեմագոգիկ պոպուլիզմի» հարթություն, թե. «Բանակցությունն ի՞նչ է: Մենք պետք է լուծում գտնենք իմ առաջարկած բանաձեւի շրջանակում, որ պետք է գտնենք լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ այս քննարկումները, բանակցությունները նրա համար էին, որ այդ լուծումը գտնվի»: Այսինքն, պնդում է, որ երկու տարի շարունակ բանակցություններն ընթանում են իր առաջադրած օրակարգով: Ավելի կոնկրետ, որ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ համանախագահ երկրներին պարտադրել է՝ մինչ այդ մոտ 25 տարի շարունակվող ողջ գործընթացը «թաղել» եւ սկսել զրոյից՝ հիմք վերցնելով անգամ Հայաստանում անհասկանալի մնացած նիկոլյան թեզը, թե «պետք է գտնենք լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար»: Բայց եթե ինքն է «դարձել» բանակցային օրակարգ թելադրողը, այդ ինչպե՞ս է, որ Արցախն այդպես էլ չդարձավ բանակցությունների մասնակից, ինչը, ի դեպ, Նիկոլը ստիպված խոստովանեց:

«ԽՈՍՏԱՑԵԼ ԵՔ, ԿԱՏԱՐԵՔ», ԿԱՄ ԵԼՔ ԿԱ՞ ԱՐՑԱԽՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓԱԿՈՒՂՈՒՑ

 

ԿԼԻՆԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ

Այսպիսով, եթե մի կողմ թողնենք Նիկոլի «գյուլնազտատությունը», կարող ենք ֆիքսել, որ մեկ բան նա, այնուամենայնիվ, խոստովանում է, որ այս երկու տարիներին ընթացողը ոչ թե ծանոթացում էր, քննարկումներ, մտքերի փոխանակում, այլ՝ «բանակցություններ», այդ բառի ամենաուղղակի իմաստով: Նրա հաջորդ խոսքերից ակնհայտ է նաեւ, որ իրականում քննարկումները ոչ թե նիկոլյան հիշատակված ֆանտազիաների, այլ հին օրակարգային դաշտում է եղել. «Կան ամենատարբեր տեսակետները հարցի կարգավորման ձեւերի ու փուլերի կամ փուլային ու փաթեթային տարբերակների վերաբերյալ: Փուլային կամ փաթեթային ասելով` պետք է հասկանանք, թե ինչ ենք հասկանում...»: Դա  նշանակում է, որ նրան առաջադրվել են հստակ ուղղություններ, ընդ որում, հիշեցնենք, բանակցային շատ ավելի թույլ դիրքերի պարագայում: Այսինքն, մեղմ ասած, Նիկոլը ճիշտը չի ասում, թե՝ պետք է «լուծում գտնենք իմ առաջարկած բանաձեւի շրջանակում»: Եվ ահա այս ֆոնին միանգամայն չարագուշակ տեսք է ստանում նրա հաջորդ պնդումը. «Հնարավոր չի,՞ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի»:

«ԱՅՈ» ԿԱՄ «ՈՉ». ԼԱՎՐՈՎԸ ՆԻԿՈԼԻՆ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Ի՞նչ նկատի ունի: Հանրագումարում, պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե բանակցային սեղանի շուրջ քննարկում են «փուլափաթեթային» պրակտիկ հարցեր, ապա դա կարող էր լինել մեկ դեպքում, եթե քննարկումներն ընթանում էին սեղանին առկա փաստաթղթի շրջանակներում: Թե որն է այն, բոլորն են հասկանում: Ու երբ այստեղից Նիկոլը հասնում է «հնարավոր չի, ուրեմն չի լուծվի» մտքին, ապա դա տանում է այն համոզմունքին, որ քննարկումները խորացող ճնշումային դաշտում են, որի պարագայում «հնարավոր չի, ուրեմն չի լուծվին» այս տպավորությունն է առաջացնում. «Ես չեմ ստորագրի, ինչ ուզում եք, արեք»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԷԼ ՉԿԱՆԳՆԵՑՐԵՑ

Իսկ ի՞նչ կանի Բաքուն, եթե Նիկոլը խոսում է, որ բանակցային լուծում կարող է չլինել, ենթադրելի է: Չէ, նկատի չունենք պատերազմ սկսելը, որը Նիկոլին կազատի ինչ-որ բան ստորագրելու գլխացավանքից, իսկ Բաքվին միայն անորոշություններ կխոստանա: Այն, որ Բաքուն դեռ հույսեր ունի  ոչ թե պատերազմի, այլ քաղաքական խաղերի հաշվին ուզածը ստանալ, հուշեց նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Նիկոլի այդ հայտարարություններին: Ադրբեջանի ԱԳՆ-ն եւս համաձայն է Նիկոլի այն պնդմանը, որ «հեղափոխությունից» հետո հակամարտության կարգավորման համար ոչ մի նոր փաստաթուղթ չի ներկայացվել, մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաեւայի միջոցով այս միտքն է առաջ քաշում. «Ճիշտ է, բանակցային գործընթացում նոր փաստաթուղթ չկա, որովհետեւ նոր փաստաթղթի եւ առաջարկի կարիք չկա: Ինչպես ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի մարտի 9-ի հայտարարության մեջ, բանակցություններն ընթանում են փաստաթղթի շուրջ, որն արդեն գոյություն ունի բանակցությունների սեղանին»: Այսինքն, Բաքուն փաստորեն հաստատում է Լավրովի հայտնի հայտարարությունը, միաժամանակ հերթական անգամ պազորոշ պնդելով, որ հենց այդ ուղղությամբ էլ գնում է բանակցային գործընթացը. «Նիկոլ Փաշինյանը երբեւէ հետաքրքրվե՞լ է, թե ինչով է զբաղվել Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերջին երկու տարիների ընթացքում` բանակցություններում: Չի բացառվում, որ Հայաստանի արտգործնախարարը վարչապետին չի զեկուցել այն փաստաթղթերի մասին, որոնք եռանախագահները ներկայացրել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին, ներառյալ այս տարվա հունվարին Ժնեւում տեղի ունեցած ինտենսիվ բանակցությունների արդյունքները...»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՂՋ ԲԵՌԸ ՄՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎՐԱ

Այսպիսով, Բաքուն ոչ միայն պնդում է, որ կա ինտենսիվ գործընթաց, այլ նաեւ, որ առկա են կոնկրետ փաստաթղթեր, եւ մատնանշում, թե դրանք հենց համանախագահներն են ներկայացրել: Իհարկե, Բաքվի ոչ մի ասած երբեք չի կարելի հալած յուղի տեղ ընդունել: Սակայն կոնկրետ դեպքում, երբ վկայակոչում է ՄԽ-ին, եւ այն կեղծ լիներ, պետք է ստացվեր համանախագահների անհապաղ արձագանքը, թե՝ «Այդ ինչ եք ասում, ինչ փաստաթղթեր, մենք ոչ մի բան էլ չենք ներկայացրել»: Բայց ոչ, համանախագահներից գոնե երեկվա դրությամբ որեւէ արձագանք չկար: Միգուցե իրո՞ք Մնացականյանն այդ մասին չի զեկուցել Նիկոլին: Բայց այս դեպքում նա պետք է ԱԳ նախարարին անմիջապես կանչեր, թե՝ «Այս ի՞նչ է կատարվում», եւ այսօր Մնացականյանն իր պաշտոնին հրաժեշտ տված կլիներ: Սակայն նման  բան եւս չկա: Մնում է հանգել վերջին եզրակացությանը, որը, կրկնենք, Նիկոլի խոսքերից եւս ենթադրելի էր. ինտենսիվ բանակցություններ, այնուամենայնիվ, կան եւ հենց համանախագահների ներկայացրած օրակարգի շրջանակներում: Իսկ Բաքուն պարզապես հերթական անգամ Նիկոլի այս կոպիտ սխալներից օգտվելու առիթ ստացավ. «Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարության նպատակը հակամարտության կարգավորման գործընթացը «բանակցությունների» անվան տակ երկարաձգելն է, ապա այդ մոտեցումը վճռականորեն մերժվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության կողմից...»:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 2»-Ը ԴԱՌՆՈՒՄ Է ՕՐՎԱ ԽՆԴԻՐ

Բաքվի այս քայլը, ըստ էության, համանախագահ երկրներին ուղղված ճնշում է. «Վերջապես կասե՞ք, այս ի՞նչ է անում Նիկոլը...»: Իսկ համանախագահները, թերեւս, հերթական անգամ կփորձեն գլուխ հանել Նիկոլից, երեւի էլ ավելի կոշտացնելով ճնշումները: Մնացականյանն էլ ստիպված հերթական անգամ կարդարանա, թե՝ «Ոչինչ, սա ներքին օգտագործման հայտարարություն էր», եւ երեւի ամեն ինչ կվերադառնա իր ընթացքին. կորոնավիրուսն ուր որ է կավարտվի, եւ պետք է գնալ բանակցելու:

Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել կորոնավիրուսի ու Արցախի հետ կապված հարցեր․ VestiKavkaza

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА