o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԿ-ը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին

19.05.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀԱԿ-ը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նախկինում ունեցած քաղաքական հարաբերություններին եւ ներկայում առաջացած խնդիրներին, մանրամասնեց, թե ինչու բաժանվեցին իր եւ «Հայ ազգային կոնգրեսի» ճանապարհները: Ըստ նրա` ՀԱԿ-ի պարագայում այդ առիթը եղել է հայտնի քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իր անհամաձայնությունը: Վերոնշյալի մասին «Իրավունքը» փորձեց պարզել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ տեսակետը: Նա նշեց, որ այս պահին հակված չէ հարցազրույց տալու, որովհետեւ խոսելու ցանկություն չունի եւ խնդրեց իր մեկնաբանությունը չընդունել որպես հարցազրույց, քանի որ, ըստ էության, չի էլ մեկնաբանում: Պարզվեց, որ նա չի հետեւել Ն. Փաշինյանի ասուլիսին, ինչ վերաբերում է բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված անհամաձայնությանը` կատակեց. «Բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված անհամաձայնություն ուներ, դրա համար ինքն արե՞ց բուրժուադեմոկրատական հեղափոխություն, հա՞... Դա իր կարծիքն է, ինքը դրա հետ համաձայն չէր, այդտեղ ինչ կա՞ մեկնաբանելու: Ինքն իր պատճառաբանություններն է ներկայացնում, թե ինչու է տարաձայնություն ունեցել»: Մեր ճշտող հարցին, թե, այդուհանդերձ, բուրժադեմոկրատական հեղափոխություն անելու տեսություն իրականում կա՞ր, նա հավելեց. «Իհարկե, այն ժամանակ նման կարգախոսներ եղել են: Ես չեմ ասում պատճառն այդպես է եղել, թե` ոչ, ինքն է այդպես ներկայացնում: Այդտեղ ոչ մի մեկնաբանություն չունեմ»:

Ընթանում է Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը

Լ. Զուրաբյանից փորձեցինք պարզել նաեւ, թե ինչպես է վերաբերվում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում` որպես այդպիսին, չկա»: Այս հարցին եւս ՀԱԿ փոխնախագահը չցանկացավ անդրադառնալ. «Ի սեր Աստծո, հանրությունն այնքան լավ այդ պատասխանը տվեց, որ ես դրան ավելացնելու բան չունեմ, Ֆեյսբուքում նայեք, կտեսնեք: «Հայ ազգային կոնգրեսը» գործող կուսակցություն է, ղեկավարն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այս պահին արտակարգ դրություն է, որի ընթացքում եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Ավելին` այս պահին չենք անում, որովհետեւ արտակարգ դրության մեջ զբաղվել իշխանության քննադատությամբ` չենք կարծում, որ ընդհանրապես ճիշտ մոտեցում է»:

«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА