o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընձառյուծի վերադարձը, եթե ձեռքբերում էլ է, ապա կառավարության ձեռքբերումը չէ»

19.05.2020 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ընձառյուծի վերադարձը, եթե ձեռքբերում էլ է, ապա կառավարության ձեռքբերումը չէ»

Ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ» 4-րդ մասը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ շարքում, որպես կառավարության ձեռքբերում, ներկայացրեց այն, որ Կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո` վերադարձել է Տավուշի մարզ: Այո, մինչ հայ ժողովուրդը սպասում էր սփյուռքահայերի ներգաղթի ու ներդրողների, եկավ ընձառյուծը: Ընդ որում` ո՛չ ավել, ո՛չ պակաս Վայոց ձորից` Ենոքավան: Թե ի՞նչ կապ ուներ կառավարությունը ընձառյուծի հետ եւ արդյոք «թավշյա հեղափոխությամբ» ոգեւորված է վերադարձել, ամենայն լրջությամբ պարզեցինք «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար, բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԻՑ:

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել․ «Ժողովուրդ»

-Նախ ասեմ, որ ընձառյուծի հետ կապված խնդրով արդեն մի քանի տարի է, ինչ բնապահպանները, մասնավորապես` Բնության համաշխարհային հիմնադրամը զբաղվում է: Իրենք զբաղված են ընձառյուծի բնակավայրի մեծացմամբ` փորձելով նաեւ պաշտպանել կենդանուն որսորդներից եւ որսագողերից: Այս առումով լուրջ խնդիրներ կային, մանավանդ Զանգեզուրում, եւ խնդիրը շատ լավ համակարգվում էր հենց Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից` թե՛ կենդանու բնակավայրը բարելավելու, թե՛ որսագողությունը կանխելու, թե՛ ընդհանրապես` նպաստելու կենդանու բազմացմանն այդ տարածքներում: Հետեւաբար, ներկայացնել այն, որպես կառավարության ձեռքբերում, իհարկե, չէի ցանկանա: Եթե անգամ այն ձեռքբերում է, ապա ձեռքբերումն է այն կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ զբաղվել են այդ հարցով:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցի շարունակությունը կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА