o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ Է, Ի ՎԵՐՋՈ, ՆԻԿՈԼԱՅ ՓԱՇԻՆՅԱՆԸ

19.05.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞Վ Է, Ի ՎԵՐՋՈ, ՆԻԿՈԼԱՅ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Երկուշաբթի Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը մի հուզիչ հայտարարություն է արել սրբապղծության վերաբերյալ` խոսելով այն խճճված պատմության մասին, որը կապված է Նիկոլ Փաշինյանի պապի` Նիկոլայ Փաշինյանի հետ: Բանն այն է, որ այս պատմությունը խճճեցին հենց Նիկոլը եւ նրա մամլո խոսնակը:

Սրանք բոլորը ճառ ասողներ են. Քաղաքացիները Փաշինյանի կառավարության մասին

Շուրջ մեկ ամիս առաջ «Իրավունքը» դիմեց բոլոր հայտնի պետական, հասարակական ու մշակութային գործիչներին` առաջարկելով ներկայացնել նրանց պապերի մասնակցությունը Մեծ հայրենական պատերազմին: Մենք ստացանք մի քանի տասնյակ արձագանքներ: Մարդիկ պատմում էին իրենց պապերի սխրանքների մասին, սակայն Նիկոլի մամլո ծառայությունից եկավ անսպասելի, տարօրինակ գրություն, թե «հարցն ունի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն», հետեւապես, ըստ մամլո ծառայության, պետք էր 30 օր այն ուսումնասիրելու եւ պատասխան ներկայացնելու համար: Այսպիսով, առավել տարօրինակ էր, թե արդյո՞ք Փաշինյանը չգիտեր իր պապի անցած ուղու մասին, եւ, կարծես թե, այդ հասարակ հարցին պատասխանելու համար պետք էր 30 օր լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել: Ընդ որում, այդ ուսումնասիրությունը կատարելուց հետո մայիսի 8-ին Փաշինյանը հանդես եկավ «ՄԻՐ» հեռուստաալիքով եւ հայտարարեց, թե նրա ձեռքի տակ են երկու իրար հակասող փաստաթղթեր, ըստ որոնց` նրա պապը 1943 թ. կա՛մ զոհվել է Ստալինգրադի մոտակայքում, կա՛մ անհետ կորել Ղրիմում: Այստեղ կրկին նոր հարցեր առաջացան. ինչպե՞ս կարող են լինել այդքան մեծ հակասություններ, եւ եթե կան այդ փաստաթղթերը, ի՞նչն էր խանգարում դրանք ուղարկել լրատվամիջոցին` որպես հարցման պատասխան, եւ վերջապես 30 օր ի՞նչ էր ուսումնասիրում վարչապետի մամլո ծառայությունը այդ փաստաթղթերում: Հաջորդ օրը տարբեր կայքերում հայտնվեց ինֆորմացիա, որ նույն Ենոքավան գյուղից, որտեղ եւ ծնվել է եւ որտեղից բանակ է գնացել Նիկոլի պապը, նույն 1941 թ. զորակոչվել է եւս մի Նիկոլայ Փաշինյան: Ընդ որում, հրապարակվել է Նիկոլայ Փաշինյանի` գերմանացիների հետ համագործակցության մասին փաստաթուղթ, եւ այդ փաստաթղթում Նիկոլայ Փաշինյանի հայրանունը նշված չէ: Ըստ Նիկոլի մամլո խոսնակի` Ենոքավան գյուղում նույն տարում` 1913թ. ծնվել են երկու Նիկոլայ Փաշինյաններ, սակայն մեկի հայրը Վարդանն էր, մյուսինը` Նիկոլի մեծ պապիկը` Առաքելը: Նրանք երկուսն էլ նույն թվականին` 1941 թ.-ին մեկնել են ռազմաճակատ, եւ երկուսն էլ զոհվել են 1943 թ.-ին: Ընդ որում, ըստ Նիկոլի մամլո խոսանկի, դավաճանը եղել է ոչ թե Նիկոլի պապը, այլ մյուս Նիկոլայ Փաշինյանը: Թե ի՞նչ հարազատական կապի մեջ էր այդ դավաճան Նիկոլայ Փաշինյանը մյուս Նիկոլայ Փաշինյանի հետ, հայտնի չէ: Ի դեպ, անհասկանալի է նաեւ, թե որտեղից է վերցրել Նիկոլ Փաշինյանը իր պապի զոհվելու վերաբերյալ այդ տեղեկությունները, որոնց մասին նա հայտնել է հեռուստատեսությանը: Ըստ որոշ տեղեկությունների` Նիկոլայ Առաքելի Փաշինյանը ոչ թե անհետ կորել է, այլ զոհվել է 1942 թ.-ին Կերչում, եւ Ստալինգրադի մասին որեւէ հիշատակում չկա: Իսկ Նիկոլայ Վարդանի Փաշինյանը, ըստ որոշ տեղեկությունների, 1943 թ.-ին մահացել է Կրասնոդարի հոսպիտալում, իսկ ըստ մյուս տեղեկությունների` համագործակցել է գերմանացիների հետ եւ նույն թվականին մահացել Արեւմտյան Ուկրաինայում: Այսինքն` միանշանակ չէ, որ հենց Նիկոլայ Վարդանի Փաշինյանն էր այն դավաճանը, որը նշված է գերմանական փաստաթղթի մեջ: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում նշված են միայն դավաճանի անուն-ազգանունը` առանց հայրանվան: Մի խոսքով, պատմությունը բավականին խճճված է, սակայն այն էլ ավելի խճճեց Նիկոլը` նախ` պահանջելով 30 օր այդ հարցը լրացուցիչ ուսումնասիրելու համար, ապա` անորոշ տվյալներ հրապարակելով իր պապի ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաեւ մինչեւ օրս մեզ չեն տրամադրվել Նիկոլի մոտ եղած իրար հակասող երկու փաստաթղթերը, նա չի ասում նաեւ, թե ինչ ազգակցական կապ ունի Նիկոլայ Վարդանի Փաշինյանի հետ (եթե այդպիսի մարդ իրականում եղել է, այլ ոչ թե փաստաթղթերում շփոթմունք է առաջացել, ինչն այն տարիներին բավականին տարածված էր): Եվ վերջապես արդյո՞ք տարօրինակ չէ, որ այդ պատմության մասին Նիկոլի մամլո խոսնակը խոսում է այդ բուռն քննարկումներից տասը օր անց: Սակայն այս ամբողջ պատմության մեջ մամլո խոսնակի արձագանքը մտցրեց եւս մեկ անհասկանալի դրվագ. նա հայտարարեց, թե. «Տարածման աղբյուրների ամենամակերեսային վերլուծությունը վկայում է, որ այդ կեղծիքի հեղինակները նպատակ ունեն սեպ խրելու հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ եւ իրենց նպատակին հասնելու համար չեն խորշում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ հերոսներին զրպարտելուց: Հայրենիքի ազատության համար մարտնչած վետերանների հիշատակը արատավորող կեղծ տեղեկության տարածումը, հատկապես Մեծ հաղթանակի հոբելյանին, անթույլատրելի, աղաղակող սրբապղծություն է»: Հարց է ծագում` ինչպե՞ս եւ ի՞նչ կարգով հայ-ռուսական փոխհարաբերությունների մեջ կարող է սեպ խրել այն, որ Նիկոլի պապը (անգամ եթե դա այդպես լիներ), կամ մեկ այլ ազգական Մեծ հայրենական պատերազմի տարիներին ծառայել է Ֆաշիստական Գերմանիային: Իհարկե, թոռը որոշակի գենետիկական կապ եւ բարոյական կնիք կրում է իր պապի համար, բայց ոչ այն աստիճանի, որ իր նախնիների արածների պատճառով քանդվեն ներկայիս միջպետական հարաբերությունները: Այնպես որ, սեպ խրելու մասին խոսնակի փայլատակումները ավելի շատ խոսում են նրա ցածր պատրաստվածության, վառ երեւակայության կամ գուցե ցանկության մասին, քան չնչին անգամ աղերսվում են իրականության հետ: Իսկ գուցե դա փորձ է` քողարկել իրականում Նիկոլի խփած մի շարք սեպերը հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Սեպեր, թե ոչ սեպեր, սակայն այս խառը պատմության մեջ դեռեւս վերջակետ դնելը շուտ է` մինչեւ վերջնականապես չպարզվի, թե ով էր գերմանական փաստաթղթում նշված Նիկոլայ Փաշինյանը:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԻ ՇԵՄԻՆ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА