o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՃՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՆԻՐԱՎԻ Է, ԱՐՀԵՍՏԱԾԻՆ. ՓԱՍՏԱԲԱՆ

19.05.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿՃՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ  ՀԱՆԻՐԱՎԻ Է, ԱՐՀԵՍՏԱԾԻՆ. ՓԱՍՏԱԲԱՆ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շուրջ ծավալվող իրադարձությունների, նրան առաջադրված մեղադրանքի, առհասարակ՝ Հայաստանում գործող իրավական բեսպրեդելի, դրա հետեւանքների շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք արքեպիսկոպոսի փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ: Փաստաբանն, անդրադառնալով սրբազանին առաջադրված մեղադրանքին եւ դրանում առկա հիմնավորումներին, նախ նկատեց.

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի յուրօրինակ շնորհավորանքը Պարի միջազգային օրվա կապակցությամբ (տեսանյութ)

 

Սրբազանը նպատակադրված է եղել եկեղեցի կառուցել, ուրիշ ոչինչ

- Պնդում եմ, որ Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը հանիրավի է, արհեստածին: Եվ բացարձակապես նա որեւէ առնչություն չունի այդ օֆշորային սկանդալի գործընթացների հետ: Ավելին, Աշոտ Սուքիասյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այսպես կոչված, տուժողի հետ համատեղ բիզնես իրականացնելու համար: Այն է՝ ադամանդագործության կենտրոն դարձնել ՀՀ-ն: Եվ ընթացքում սրբազան հոր առնչությունն այն է եղել, որ ընդամենը փորձել է օգնել Սուքիասյանին: Սրբազանը նպատակադրված է եղել Երեւան քաղաքի Նոր Նորքի տարածքում Սուրբ Հարություն եկեղեցի կառուցել, եւ եթե այդ բիզնեսը ծաղկունք ապրեր, ապա ներդրումներ կարվեին եկեղեցաշինության համար, ուրիշ ոչինչ: Ինչ վերաբերում է մեղադրանքում առկա տվյալներին, որ իբր Փայլակ Հայրապետյանի գույքը գրավադրվել է, եւ այդ գումարներին խարդախությամբ տիրացել են, կրկնում եմ, որեւէ առնչություն չունի իրականության հետ: Առավելեւս, որ դեռեւս 2012 թվականից կար հարուցված քրգործ, որն ուղարկվել էր դատարան: Աշոտ Սուքիասյանի մասով դատարանը վճիռ էր կայացրել, պաշտպանական կողմը, սակայն, վերաքննիչ բողոքում ներկայացրել է ապացույցներ, որով հերքել է Սուքիասյանի կողմից Հայրապետյանի նկատմամբ հանցավոր գործողություններ կատարելը: Այն է՝ խարդախությամբ փողերին տիրանալը, փողերի լվացում եւ այլն: Այդ ապացույցները այնքան էին հիմնավոր,որ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացրել էր Աշոտ Սուքիասյանին: Եվ այժմ, չգիտես ինչու, ԱԱԾ քննչական դեպարտամենտը նոր քրգործ է հարուցել եւ միանգամից, առանց որեւէ հիմնավորման, մեղադրանք առաջադրում սրբազան հորը:

«Աշխարհի տերերը «բարկացած ծնողների» նման մեզ գամել են տնային կալանքի». Իշխան Գասպարյան (տեսանյութ)

- Ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել Նավասարդ Կճոյանը եւ Փայլակ Հայրապետյանը, հաշվի առնելով, որ Հայրապետյանն իր հարցազրույցներում ասել է, որ Կճոյանը Կիպրոսի ռեստորաններից մեկում իր կենացն է խմել:

- Ես այն գիտեմ, որ երկրային այս կյանքում Փայլակ Հայրապետյանը եւ սրբազանը միմյանց հետ որեւէ առնչություն չեն ունեցել: Առիթներ եղել են, որ Սուքիասյանի տանը հանդիպել են եւ սեղանի շուրջ զրուցել ընդհանրական թեմաներից. ոչ ավելին: Սրբազանը երբեւիցե նրա հետ առանձնազրույց կամ այլ տեսակի զրույց չի ունեցել, բացի իմ հիշատակածից:

Մայր Աթոռի անդրադարձը՝ Տ. Նավասարդ սրբազանի դեմ առաջադրված մեղադրանքի մասին

- Առերեսում տեղի ունեցե՞լ է Հայրապետյանի եւ Կճոյանի միջեւ:

- Ո՛չ, չի եղել, իմաստ էլ չկա, որովհետեւ միմյանց չեն ճանաչում:

 

Եթե ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետելիս լիներ, ապա ի վիճակի էր կանխելու Գավառի ողբերգությունը

- Պարոն Արսենյան, անդրադառնանք նաեւ Գավառի վերջին ողբերգական միջադեպին, որին առնչվող անձանց գործով Դուք եւս, որպես փաստաբան, առնչվում եք: Այստեղ ոստիկանության թերացումը չեք տեսնում:

2019 Թ.-ԻՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ Է «Origami World» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴԻՐ, «ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՏԱԿԵՈ ԿԱՆԱԴԵՆ

- Այն, ինչ տեղի է ունեցել, դա հետեւանք է: Խնդիրը կայանում է նրանում, որ ողբերգական դեպքերից մեկ ամիս առաջ Գավառի գիշերային ակումբում անչափահաս երկու անձինք վիճաբանել են: Տարօրինակն այն է, որ պարզաբանումները երկար ժամանակ շարունակվել են, եւ այդ ընթացքում չափահասներն են սկսել միջամտել եւ կողմերից բացատրություններ պահանջել, բայց, ըստ էության, չի հաջողվել: Եվ խնդիրը այն է, որ շուրջ մեկ ամիս տեղի ունեցող պարզաբանումներին, ռազբորկաներին տեղի ոստիկանությունը տեղյակ չի եղել կամ տեղյակ է եղել, բայց անգործության է մատնված եղել: Գավառի ողբերգության նախորդող զարգացումների առնչությամբ ոստիկանությունը որեւէ կանխարգելիչ միջոցառումներ չի իրականացրել: Ըստ այդմ, ոստիկանությունը չէր տիրապետում օպերատիվ իրավիճակին, ինչպես որ սիրում են հայտարարել: Եթե ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետելիս լիներ, ապա միանշանակ ի վիճակի էր կանխելու Գավառի ողբերգությունը: Ուստի, կարծում եմ, որ ոստիկանությունը, իրավապահ մարմինները հետայսու պետք է ուշադրություն դարձնեն հատկապես կանխարգելիչ աշխատանքներին: Թե չէ, յուրաքանչյուր տարի վերամբարձ համեմատականներ են անցկացնում, բայց այս մոտեցմամբ մենք երբեւիցե արդյունքի չենք հասնի:

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ. «ՆՈՐՄԱԼ ՉԷ, ՈՐ ՅՈԹ ՏԱՐԵԿԱՆ ԹՈՌՆԻԿՍ ԽԱՉԱԿՆՔՎՈՒՄ ԵՎ ԴԻՄՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ»

- Պարոն Արսենյան, որպես իրավաբան, ինչպես եք վերաբերվում նրան, որ երկրի ղեկավարը սպառնում է ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին:

- Ես դա ավելի շատ փոխաբերական իմաստով եմ տեսնում:

- Բայց մենք տեսնում ենք նաեւ ուղիղ իմաստով դեպքեր:

- Դե, դրա համար եմ ասում, բացարձակապես չեմ ընդունում: Գոյություն ունի օրենք, բոլորն են չէ՞ ասում` օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն:

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ. «ՇԱՏ-ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՕՐ Է «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ»

- Կարծում եք, կա՞ այսօր «Նոր Հայաստանում» օրենքի գերակայություն:

- Ըստ էության, այն գոյություն ունի, այլ խնդիր է, որ օրենքը երկակի ստանդարտներով է այսօր կիրառվում: Թե չէ, մեր օրենսդրությունը պաշտպանության առումով չէի ասի, որ կատարյալ է, բայց գոյություն ունի:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները՝ վնգստացող դատավորների մասին: Ի վերջո, ովքե՞ր են այդ վնգստացող դատավորները, գոնե Ձեզ հայտնի՞ է:

«Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու». Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

- Գիտեք, այդ արտահայտությունը ո՛չ իրավական, ո՛չ բարոյական տեսանկյունից կոռեկտ չէ, եւ ես դա չեմ ընկալում: Այլ բան է, որ ես կողմնակից եմ նրան, որ այն դատավորները, ովքեր իմանալով, որ ամբաստանյալը անմեղ է, բայց քաղաքական պատվեր ստանալու պատճառով դիտավորությամբ շարունակում են, առնվազն պետք է հեռացվեն աշխատանքից:

Հարցազրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА