o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

20.05.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Իր վերջին տեսանյութը Ֆեյսբուքում հրապարակելով` նախկին դեսպան Միքայել Մինասյանը նաեւ զարմացած գրեց. «Սրանք իսկականից գիժ են»: Թե ինչ աստիճանի էր նա իրավացի` համոզվեցինք հաջորդ իսկ օրը` դիտելով Նիկոլի ուղիղ եթերը, ուր ոչ բարով վարչապետն անգամ հայհոյեց. «Ամեն մեկը մտածում է իրա փչացածության աստիճանի չափ: Յուրաքանչյուրդ մտածում է` որ ես վարչապետ դառնայի, կդնեի կդմփցնեի սաղին, կգռփեի, ռեկետ կանեի, կլափեի, կթալանեի, կսպանեի»: Այն, որ դիկտատորիկն ամբողջովին փչացած հոգի ունի, վաղուց գիտենք, սակայն ավելի հետաքրքիր է` այդ ի՞նչը նրան լրիվ շարքից հանեց, որ այդպիսի բառապաշար է հնչեցնում ուղիղ եթերում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

«ԴՆՉԿԱԼՆԵՐ» ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իսկ մինչ Նիկոլի հիսթերիկ ելույթը, եղել էր պարետի որոշումը, որ բաց տարածքում գտնվող ցանկացած ոք պարտավոր է դիմակ ունենալ: Բավականին տարօրինակ տրամաբանությամբ` եթե դիմակ չունես, ուրեմն մտադիր ես առանց դիմակի մտնել որեւէ փակ տարածք կամ տրանսպորտ` չարամտորեն խախտելով պարետի սահմանած պարտադիր հրամանքը: Այսինքն` մարդկանց դնում են գժի տեղ: Երբ մեզ ստիպում էին «ինքնապարետություն» անել` լրացնելով բացարձակ անիմաստ տեղաշարժման թերթիկները, ծնվեց այդ թերթիկների ժողովրդական անվանումը` «գժի թուղթ»: Քանզի այդ թերթիկները մազաչափ իսկ չէին նպաստում սոցիալական հեռավորության պահպանմանը, սակայն կարող էին ոստիկանի կողմից տուգանվելու առիթ դառնալ: Հիմա՞ ինչ անուն կստանան ազատ եւ հպարտ քաղաքացիների գրպանում մշտապես առկա «հերթապահ» դիմակները` «գժի դիմա՞կ»: Սակայն ժողովրդական բանահյուսությունն այս անգամ ուրիշ ուղղությամբ սլացավ: Դրանք կնքվեցին «դնչկալ»: Ցանկացած հոգեբան կասի, որ եթե մարդու բերանը օրվա զգալի մասը ծածկված է, ապա ենթագիտակցական մակարդակով դա ընկալվում է որպես «Լռի՛ր» հրաման: Իզուր չէ, որ ռուսերենում կա «Молчать в тряпочку» արտահայտությունը` դիմակների պարագայում դա ստանում է բառացի, տառացի իմաստ: Բնականաբար, ամեն ինչ ձախողած եւ պողոսներին հուսախաբ արած քայլասերված խունտային պետք է, որ ազատ եւ հպարտ քաղաքացիները լռեն, չբողոքեն, չբարձրաձայնեն, եւ նույնքան բնական է, որ մարդիկ ենթագիտակցական մակարդակով ընդվզում են դրա դեմ: Առավելեւս, որ անգամ անկրկնելի Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ ստույգ չգիտի` դիմակներից օգուտ կա՞, թե` ոչ, բայց հորդորեց կրել «էդ անտերը», միգուցե օգուտ տա: Նույն տրամաբանությամբ կարող էր դիմակդնչկալներից» հետո հորդորել վզին գցած թոկով շրջել, միգուցե «օգուտ» տա... Ինչեւէ, երեւի թե, հայտնի բլոգեր Վահրամ Պետրոսյանը մի բան գիտի, որ այս իշխանությունների մասին իր գրեթե ամեն գրառում ուղեկցում է #ԷշիՏղեք հեշթեգով: Սակայն վերադառնանք ուղիղ եթերում հայհոյող մեր պացիենտին: Նիկոլը չմոռացավ ահ տալ ժողովրդին` հայտարարելով, որ մայիսի 29-ին վարակվածների թիվը կհասնի 10 հազարի, իսկ հունիսի 12-ին` 20 հազարի: Երեւի հնչեցրել է Արսեն Թորոսյանի «պլանային» թվերը, իսկ թե ինչու հունիսի 12-ին պիտի լինի 20 հազար, նույնպես հասկանալի է` դա արտակարգ դրության ավարտին նախորդող օրն է: Դե, նաեւ շեշտեց, որ անխնա տուգանելու են` «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» 2 տարի անց ժողովուրդը կրկին դարձավ «տուգանելու մատերիալ»: Դե, իսկ Նիկոլի այս պասաժն իսկական «շեդեւր» է. «Եթե ասում ենք դիմակ է պետք կրել, նրա համար չէ, որ դրանից փայ ունենք: Դա նրա համար է, որ դա պետք է: Ես խնդրում եմ, պահանջում եմ բացառիկ պատասխանատվություն ցուցաբերել, իրար քիթ մտած չխոսել, թաղում չգնալ, եթե շատ մոտիկ հարազատի թաղում է: Եթե թաղում եք գնում ու դրանով մահվան ուղեգիր տալիս եւս 10 հոգու, դրանից հանգուցյալը գոհ ու շնորհակալ չի մնում»:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

 

ՊԱՑԻԵՆՏԸ ՁԵՌՔԻՑ ԳՆՈՒՄ Է

Վարչախումբն ամեն ինչում է խճճվել: Ամեն ինչ տապալված է, ձախողված, նաեւ չգիտեն` ինչ անեն համավարակի հետ, եւ Արսեն Թորոսյանը տուն է ուղարկում հիվանդությունը առանց ախտանշանների տանող հիվանդներին: «Փաստացի, կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում տապալվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացը, ինչի պատճառով կորոնավիրուսի տարածումը դուրս եկավ վերահսկողությունից, սպառվեցին մեթոդներն ու միջոցները, որպես հետեւանք էլ` վարակակիրների մեկուսացում անելու հնարավորություն կառավարությունն այլեւս չունի եւ ստիպված է վարակակիրներին իրենց տներում մեկուսացնել` նպաստելով տան մյուս անդամների վարակվելուն եւ վարակի տարածման աղբյուր դառնալուն: Կառավարության ձախողված քաղաքականության պատճառով այժմ վտանգված է հանրային առողջությունը»,- աձանագրում է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը: Դրանից միայն մեկ եզրակացություն կարելի է անել` կա՛մ Փաշինյան-Թորոսյան-Ավինյան եռյակն անուղղակիորեն խոստովանում է, որ համավարակի պատմությունն ինչ-որ խոշոր բլեֆի մասն է, կամ իրենք ժողովրդի եւ պետականության դեմ ծանրագույն եւ աններելի ոճրագործություն են կատարել: Իսկ Նիկոլը որոշեց ճվճվալ, որ ոչինչ չի պատրաստվում հերքել. «Սուտ տեղեկություններ են տարածում, որ կորոնավիրուս չկա, վարչապետն ու կառավարությունը դիմակի գործ են անում: Մի հատ էլ ասում են, թե ինչու չենք հերքում: Այս ընթացքում ինչ ասես, հերքեցինք: Տան վրա 2 միլիոն են ծախսել, հերքեցինք, ռեկետ են անում, հերքեցինք, էսինչի գործ են անում, հերքեցինք, կոշիկի գործ են անում, հերքեցինք, նարկոտիկի գործ են անում, հերքեցինք: Ուզում եք հավատացեք, հավատացեք: Ասենք, եթե ձեր աչքի առաջ չի տեղի ունեցել, հավատացեք: Վաղն էլ ասելու են` մարդ ա ուտում ընդմիջման ժամերին, մյուս օրն էլ ասելու են` հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, փայ մտան: Եթե պետք է հավատաք, հավատացեք»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Ոսկու անունը դատարկ տեղը չէ, որ տվեց Նիկոլը: Երկու ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտին գումարված ադամանդների մաքսանենգության պատմությանը, որ հրապարակայնացրեց Միքայել Մինասյանը, հավելվեց նաեւ ռուսական մամուլում հայտնված ոսկու սկանդալը: Այն է` որ էժան թափոնի ու ջարդոնի փաստաթղթերով Սանկտ Պետերբուրգ է արտահանվել մի քանի տոննա մաքուր ոսկի... Չէ, իրոք Նիկոլն իր ուսերին վերցրել է մաֆիոզի ծանր բեռը, երկիրը խրել մաֆիոզ սխեմաների մեջ: Սակայն չունենալով մաֆիոզին վայել սառնասրտություն` հիմա նոպայի մեջ է. «Դուք եք բերել ինձ ստեղ նստացրել, բերել եք, որ ռեկետ անե՞մ: Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն ոնց կարա ըտենց խոսակցություն լինի: Երկու տարի հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի` հերքում տարածելով: Ով ուզում է հավատալ, թող հավատա, ամեն մեկը մտածում է իրա փչացածության աստիճանի չափ: Յուրաքանչյուրդ մտածում է, «որ ես վարչապետ դառնայի, կդնեի կդմփցնեի սաղին, կգռփեի, ռեկետ կանեի, կլափեի, կթալանեի, կսպանեի»: Ով ըտենց ա մտածում, թող մտածի, ես էտ մարդկանց հետ կապ չունեմ: Այս խոսակցություններին պետք է վերջ տալ»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ժողովրդի խոսքով ասած` լրիվ ձեռքից գնացել է: Եվ իրոք` ի՞նչ հերքի, եթե ցանկացած պահի փաստերը դեմը դնողներ կարող են հայտնվել: Եվ ապացուցել, որ բացի ծալապակասությունից առկա է նաեւ ահավոր սրիկայություն: Չնայած` առանց «մաֆիոզ» գործերի էլ, սրիկայության պակաս չկա` ազգային ամենայն ինչը հետեւողականորեն պղծվում է: Իսկ չկայացած ֆյուրերիկի պահվածքից արդեն պարզ է` նա կարող գնալ ցանկացած պահի, նույնիսկ` լրիվ անսպասելի: Սակայն նաեւ ընդունակ է ցանկացած պետականակործան քայլերի: Եվ դա այն պայմաններում, երբ մեր կենսաբանական թշնամին` թուրքը, սահմանից այն կողմ շատ խոշոր զորավարժություններ է անցկացնում:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА