o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է․ ԿԳՄՍՆ

20.05.2020 18:18 ԹԵՄԱ
Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է․ ԿԳՄՍՆ

Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

Պետրոս Ղազարյանն ազատվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից

Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում:

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին՝ դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն:

Ավելին` այստեղ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА