o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեղափոխության հետ կապված խնդիրներ կան, փոխանակ դրա մասին խոսեն, հարցերը տեղափոխում են անձնական դաշտ. Քրիստ Մարուքյան

20.05.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հեղափոխության հետ կապված խնդիրներ կան, փոխանակ դրա մասին խոսեն, հարցերը տեղափոխում են անձնական դաշտ. Քրիստ Մարուքյան

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր` Էդգար Մարուքյանի հասցեում` Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ, արդեն մի քանի օր է, ինչ ոստիկաններ են հերթապահում: Տեղեկություններ կան, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել, թե Մարուքյանի եղբոր նկատմամբ հաշվեհարդար է ծրագրվում` ԱԺ հայտնի ծեծկռտուքից հետո նրա գրառման համար: Այս մասին «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել էդմոն Մարուքյանի մյուս եղբորից` Վանաձորի ավագանու անդամ ՔՐԻՍՏ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ:

Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գործը հայ ընթերցողի սեղանին է

«ԻՆՉ ՈՐ ԱՍՎԵԼ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ, ԴԱ Է, ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Պարոն Մարուքյան, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլում հայտնված տեղեկությունը, եւ ընդհանրապես` ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին ու դրան հաջորդած հայտարարություններին:

Ես այդ առումով մեկնաբանություն չունեմ: Ինչ որ ասվել է հրապարակային, դա է, նորություն չկա: Ավելի լավ կլինի այդ հրապարակային արված հայտարարություններից ելնելով` անեք դատողություններ, ոչ թե այլ բան ման գաք:

Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

Ամեն դեպքում, Սասուն Միքայելյանը Ձեր պատգամավոր եղբորը` Էդմոն Մարուքյանին, սպառնում էր «վիզը կտրել», «գլուխը ցխել», իսկ մյուս եղբորը` Էդգար Մարուքյանին ակնարկում, թե հաշվեհարդար կարող են տեսնել նրանից իր հասցեին արված գրառման համար: Ի՞նչ եք կարծում` Ձեր եղբայրներին վտանգ սպառնո՞ւմ է: Մտահոգվա՞ծ եք նրանց անվտանգությամբ:

Տեղի ունեցածը պետք է դիտարկել զուտ քաղաքական տիրույթում, այլ մեկնաբանություն չունեմ:

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

Առհասարակ` որեւէ մեկը որեւիցե մեկից ներողություն խնդրելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե խնդիրն այլեւս իրավական տիրույթում է, քանի որ Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների կապակցությամբ հաղորդում ներկայացնելով:

Դուք ամեն ինչից տեղյակ եք, դրան ավելացնելու բան չունեմ:

«ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԵՂՎՈՒՄ ԵՆ»

Իսկ Վանաձորում քաղաքական ի՞նչ տրամադրություններ կան արտակարգ իրավիճակի այս օրերին, իշխանությունից դժգոհ «հակահեղափոխականները» շա՞տ են:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Ճիշտն ասած, ավելի կարանտինային վիճակ է, մարդկանց հետ շատ չեմ շփվել, դրա համար որեւէ բան չեմ կարող ասել` ընդհանուր տրամադրությունների առումով: «Հակահեղափոխականները» չգիտեմ, սա ձեւակերպումների հարց է, բայց առկա խնդիրների մասին խոսելու անհրաժեշտություն կա: Մինչդեռ, երբ մեկը ինչ-որ քննադատական խոսք է ասում, փոխանակ բովանդակային քննարկման վերածվի, հասկանան` որտեղ է խնդիրը, վերածվում է պիտակավորման, կամ ասում են` նախկիններ, հաջորդներ, չգիտեմ ինչեր: Բայց չէ՞ որ այդ խնդիրները պետք է չլինեին հեղափոխությունից հետո: Իսկ եթե դրանք կան, նշանակում է, որ այդ հեղափոխության հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, ու փոխանակ դրա մասին խոսեն` բովանդակությունից շեղվում են ու անցնում նախկիներին, մնացածին ու հարցերը տեղափոխում են անձնական դաշտ:

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

Ըստ Ձեզ` ո՞րն է լուծումը ստեղծված իրավիճակում, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը տեղի ունեցած միջադեպից հետո դեռ չի վերադարձել ԱԺ նիստերի դահլիճ:

Այս պահին այն կարգավիճակում չեմ, որ լուծման մասին խոսեմ, լավ կլինի, որ դրա մասին խոսեք կուսակցության ղեկավարի հետ: Այդպես ավելի ճիշտ կլինի:

Որպես եղբայր, ի՞նչ եք հորդորել Էդմոն Մարուքյանին:

Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գնում ԱԺ նիստերին. «Հրապարակ»

Որպես եղբայր` մենք մեր ներսում մեր հորդորները հղում ենք, դա հրապարակային քննարկելու թեմա չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА